Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան

Տեսանյութեր

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ երեկ հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ: Պրոֆեսորը մասնավորապես ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, եւ մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում:

— Տավուշը մեր դարպասն է այսօր, եւ մենք պարտավոր ենք ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Կիրանցը, ե՛ւ Բաղանիսը պահելու: Բաղանիսը, Կիրանցը, Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ՛, նաեւ ի՛մն է, նաեւ ձե՛րն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը: Դա նույնն է, ինչ-որ Արագածոտնի մարզը, Կոտայքը, Գեղարքունիքը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահելու սրբությամբ: Մեր տղաները զոհվել են, որ ունենանք հայրենիք, միակողմանի զիջումը ոչինչ չի տալու մեզ, եւ մենք ստորացած վիճակում ենք լինելու: Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը եւ գիտենք նաեւ այն արյան արժեքը, որ տղաները թափել են` գիտակցելով «մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ հայրենի ամեն մի սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարեւոր չէ ինձ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, որի համար պատրաստ եմ նաեւ կյանքով վճարել:

Պարոն Մելիքյան, այսօր քննարկման առարկա են դարձրել, թե դրանք ընդհանրապես` հայկակա՞ն գյուղեր են, թե` ոչ:

— Կարծում եմ` այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ մերն է: Հիմա Դադիվանքը մերն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մերն էր, թե՞ մերը չէր, 4-րդ դարի հուշարձան է: Իհարկե, մերն է, ու այսօր պղծում են մեր սրբավայրերը… Ուղղակի, պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը: Ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները:

Ձեր հայտարարությունն ո՞ւմ է ուղղված, ի՞նչ եք ակնկալում, որ մարդիկ համախմբվեն Տավուշի պաշտպանության շո՞ւրջ:

— Այն բոլոր երիտասարդները, որ գնում են Տավուշ` Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, ոգեւորում են, որ մարդն իր հայրենի տունը չվաճառի, այսինքն` իր հոգին չվաճառի: Այդտեղ միայն տան հարցը չէ, հողի հարցը չէ, տարածքի հարցը չէ, հայրենիքի հարց է: Ես ասացի նաեւ իմն է, նաեւ ձերն է այդ հողը, եւ մենք պարտավոր ենք պահելու: Երիցս փառք այդ երիտասարդությանը, որ ոտքի են կանգնել, որպեսզի հայրենի հողը պաշտպանեն:

Աղավնոն հանձնելուց առաջ եւս կոչեր էին հնչում, մարդիկ գնում էին այտեղ եւ հայտարարում, որ մնալու են ու պայքարեն: Բայց հետո այն հանձնվեց` առանց մի կրակոցի: Ի՞նչ պետք է անել, որ Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում չկրկնվի նույն Աղավնոյի ճակատագիրը:

— Դուք ինձնից լավ գիտեք` ինչ պետք է անենք, պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասենք` եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է: Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում: Միշտ հիշում եմ այն պարսիկներին, որոնք Բերձորում մեր Սուրբ Համբարձման եկեղեցու վրա կարդացին` «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք» կարգախոսը եւ ասացին` պարոն Մելիքյան, դուք հավերժական ժողովուրդ եք, եթե այդ կարգախոսը ձեր եկեղեցու վրա է գրված: Մենք պետք է մեր ոգին վերականգնենք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Մի՛ անհանգստացեք, ես լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է եւ լինելու է հզոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280593&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ