Արցախցիները զարմացած էին ու վրդովված` ինչ գործ ունի Վահան Բադասյանը «Միասին»-ի հարթակում»

Տեսանյութեր

«ԻրավունքTV»-ի զրուցակիցն է «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊկուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

— Ընդդիմադիր դաշտում բոլորն են խոսում երկրի օրհասական վիճակի մասին, բայց չեն միավորվում: Օրինակ, տեսնում ենք «Միասին» շարժման հանրահավաքները, որտեղ էլի խոսում են միասնության մասին, բայց արդյունք, որպես այդպիսին, չկա: Ինչո՞ւ:

— Ժողովրդի մեջ տարածված հետաքրքիր թեզ կա` «ընդդիմությանը» քաշի Նիկոլի տակից, Նիկոլն աթոռից կընկնի: 2020 թ.-ից այս կողմ բավականին հնարավորություններ եղել է ընդդիմության համար, որպեսզի հեռացնեն Նիկոլ Փաշինյանին: Տեսել ենք բազմահազարանոց ցույցեր, մարդկանց պտտացրել են, ուղարկել տուն, եւ այսօր էլ «ընդդիմությունը» շատ հիանալի հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանությունների հետ: Այդ չակերտավոր ընդդիմությունից անտեղյակ չէ ժողովուրդը: Դուք նշեցիք «Միասին» շարժման մասին, որի հետ կապված` ինձ մի փաստ զարմացրեց: Շարժման բեմից ելույթ ունեցողներից մեկը Վահան Բադասյանն էր: Մի մարդ, ով 2015 թ.-ին ցուցմունք է տվել իմ դեմ` չգիտեմ ինչի համար: Երեւի, չարությամբ է լցված նրա համար, որ Սիրիայում շատ լուրջ խնդիրներ է ունեցել, իսկ ես Քեսաբի հրամանատարությամբ` այնտեղ էի: Ի դեպ, տեղի հայ համայնքից կարող են հաստատել իմ խոսքերը: Ինչեւէ, 2015 թ.-ից հետո նրան տեսել եմ տարբեր ճամբարներում` ե՛ւ Նիկոլ Փաշինյանի հետ, ե՛ւ նախկինների: Հատկանշական է, որ նրան կալանավորեցին` սպառնալիքի համար, բայց ընդամենը 7 օրով: Իսկ դրանից հետո նշանակվեց Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական: Եվ հիմա նա հարթակից խոսում է Արցախի կորստի մասին: Ես «Միասին» շարժման դեմ ոչինչ չունեմ, բայց ասեմ ավելին` հանրահավաքին կային նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մի քանի խորհրդական, ովքեր այսօր աշխատավարձ են ստանում մեր պետությունից: Ինչի՞ դիմաց են նրանք աշխատավարձ ստանում, ընդ որում` խոսակցություններ են պտտվում, որ նրանց աշխատավարձը կազմում է միլիոնից մինչեւ միլիոնուկես` պարգեւավճարներով հանդերձ:

— Ուզում եք ասել, որ նրանք աշխատավարձ են ստանում, որպեսզի մասնակցեն ընդդիմադիր հանրահավաքների՞:

— Ուզում եմ հասկանամ` ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ մի շարժման մեջ, ովքեր ըստ էության, շատ հիանալի հարաբերությունների մեջ են ներկայիս իշխանության հետ եւ նաեւ գումարներ են ստանում: Տրամաբանություն չկա: Եթե դուրս եք գալիս փողոց, պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, միանշանակ կողմ եմ եւ պատրաստ եմ միանալ յուրաքանչյուր ազգային եւ մաքուր շարժմանը, ովքեր ուզում են հեռացնել այս իշխանությանը, բայց չէ՞ որ այս մարդիկ աշխատավարձ են ստանում իշխանությունից:

— Դե բոլորի հասցեին նույն մեղադրանքը հնչեցնելն էլ ճիշտ չէ, գուցե կան մարդիկ, ովքեր միամտաբար են հայտնվել նրանց կողքին:

— Չեմ հավատում, բայց, իհարկե, բոլորի մասին չէ խոսքը, այլ` անհատների: Օրինակ` հարթակում կա նաեւ Նարինե Դիլբարյանը: Ես բավականին տեղյակ եմ նրա բնութագրից, որ եղել է «Սասնա ծռերի» համակիր, աջակցել է Նիկոլ Փաշինյանին, հետո դարձել է հականիկոլական: Համենայնդեպս, մտածում եմ, որ քաղաքական գործիչը պետք է ունենա քաղաքական սկզբունք: Հետաքրքիր մի փաստ էլ ասեմ` վերջին հանրահավաքին ներկա արցախցիներից շատերը զարմացած էին ու վրդովված, թե ինչ գործ ունի Վահան Բադասյանը հարթակում, ինչո՞ւ են նրան ընդհանրապես հանել բեմ: Կոպիտ ասած` չկա մի արցախցի, որ նրան սիրի, եւ նա այն բնութագիրը չունի, որ կարող է ելնել ու խոսել Արցախի անունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

https://iravunk.com/sim/?p=279572&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ