Եթե Վերին Ոսկեպարի հատվածը տան, բազմաթիվ աղետներ է դա բերելու. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Ադրբեջանն էլ իր հերթին անհապաղ պահանջում է «վերադարձնել» 4 գյուղ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակության տավուշցի պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— Բացեիբաց Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերի «վերադարձի» մասին, որի պարագայում կարեւոր ռազմավարական նշանակության ճանապարհները հենց մեր սուվերեն տարածքում հայ ժողովրդի համար փակվում են: Ի՞նչ է սպասվում:

— Նիկոլ Փաշինյանն իրականացրել է այն ծրագրերը, որի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք մեր հասարակությանը, տավուշցիներին: Անձամբ ես Տավուշի մարզից եմ, բազմիցս այս ահազանգը հնչեցրել ենք, որ գյուղեր ու տարածքներ են հանձնվում: Իշխանությունն ամեն անգամ ասել է, թե դա կեղծիք է, նման բան չկա, ընդդիմությունը ձեզ մոլորության մեջ է գցում, բայց տարբեր աղբյուրներ, անգամ` ադրբեջանական, այս ընթացքում դրա մասին ասել են, որ հայկական կողմն իրենց հետ պայմանավորվածություններ ունի՝ այդ տարածքները իրենց «վերադարձնելու»: Հետո Մհեր Գրիգորյանի (փոխվարչապետ) գրասենյակը հայտնեց, որ այդպիսի պայման ներկայացվել է Հայաստանին, մեր 31 բնակավայրերի պահանջները մերժվել է, իրենց խոսքն եմ ասում, թե՝ իրենց պահանջը պետք է անվերապահորեն իրականացնենք: Նիկոլ Փաշինյանն էլ գնացել է տեղում, գյուղացիներին սպառնացել, որ եթե այդ պահանջը չկատարվի, Ադրբեջանը կհարձակվի: Այսինքն, Փաշինյանն ընդամենը խոսնակի դեր է կատարում, գնում է ու ասում՝ եթե այդ պահանջը չկատարեք, կռիվ ու պատերազմ է լինելու: Երաշխիքներ էլ չկան, որ ենթադրենք, այդ տարածքները տալուց հետո Ադրբեջանը նորից հարձակում կանի՞, թե՝ ոչ: Դրա մասին Փաշինյանն էլ է ասել տավուշցիների հետ հանդիպման ժամանակ, որ երաշխիք չկա, պետք է տանք ու սպասենք ադրբեջանցիների ողորմածությանը: Այդտեղով անցնում է գազամուղը, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, դրանից հետո արդեն Լոռու մարզն է դառնալու սահմանամերձ, եթե Վերին Ոսկեպարի հատվածը տան, բազմաթիվ աղետներ է դա բերելու: Այդտեղ մարդ չի մնալու, հանձնելուց օրեր անց ժողովուրդը արտագաղթելու է, որովհետեւ անհնար է դառնալու այդ մարդկանց բնականոն գործունեությունը: Կիրանցի, Ոսկեպարի գյուղի տներից մի մասը անցնելու է Ադրբեջանին: Ինքն էլ ասում է՝ համատեղ Ադրբեջանի հետ անվտանգությունը կապահովենք, պատկերացնու՞մ եք աբսուրդը ինչի է հասնում: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էլ ենք բարձրաձայնել, ասել ենք, որ իրավունք չունեն հանձնելու, հետեւանքների մասին էլ եմ նշել, պատասխանատվության  մասին էլ: Ցանկացած ՀՀ իշխանություն, որը  կգնա այդ քայլին, հետագայում` իշխանափոխությունից հետո, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի, այդ ամենը ես Նիկոլին եմ ասել:

— Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այլընտրանքային ճանապարհ կկառուցեն Տավուշում, բայց  ե՞րբ, դեռ անհա՞յտ է:

— Մեռանք այլընտրանքային ճանապարհներ կառուցելով, Հայաստանը փոքրացնում ենք: Այլընտրանքային ճանապարհ կառուցելն այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար տարիներ կպահանջվեն: Եթե գազամուղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, կարող է ամեն պահի փակել Հայաստան մատակարարվող գազը: Դա օրերի, շաբաթների հարց է, ի՞նչ է նշանակում՝ տանք Ադրբեջանին ու սպասենք նրանց ողորմածությանը, ինչպե՞ս կարող է այդպես լինի, դա տրամաբանակա՞ն է: Թշնամին հիմա Ջերմուկի մատույցներում է, 300 քառ.կմ տարածք օկուպացրել է ու ոչ մի տարածքից էլ չի պատրաստվում դուրս գալ եւ պահանջներ է ներկայացնում՝ համարելով այս կամ այն բնակավայրն ադրբեջանական տարածք: Այդ տարածքում 8-րդ դարի եկեղեցի է վեր խոյանում:

— Մի՞թե չենք կարող հակադարձել ադրբեջանական կողմին, ինչո՞ւ Ադրբեջանի «բերանը չենք փակում»:

— Իշխանությունը չի կարողանում, իսկ ժողովրդին մոլորության մեջ են գցել: Գիտե՞ք քանի տարի ենք պայքարում, ժողովրդին ասել ենք, որ Արցախից հետո հաջորդը Տավուշն է, Սյունիքն է, այդ ամենը մերն է: Անհնազանդության ակցիաներ ենք արել մեր ընտանիքի անդամների հետ դուրս ենք եկել փողոց, էլ ի՞նչ պետք է անենք, որ այս ժողովուրդը հասկանա՝ մենք մենակ չենք խոսում, գործել էլ ենք: Բայց, ցավոք, շատերը հավատացել են կեղծ խոստումներին: Ցավով եմ ասում, որ Ոսկեպարի բնակիչը վստահության քվե է տվել այդ մարդկանց:

— Ինչպես նաեւ Կիրանցում…

— Այո, գյուղերում միանձնյա առաջատար են եղել, ինչի՞ մասին է խոսքը, բայց ես մեղադրանքով չեմ ասում, որ մարդիկ սխալվել են: Ուղղակի, ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է այս ամենից հետո, գնալ ու նորից քվե տալը: Այս մարդիկ, ի վերջո, պե՞տք է հասկանան, որ իրենց իրավունքների համար պետք է պայքարեն: Հույս ունեմ, որ իմ հայրենակիցները գոնե կհասկանան պահի լրջությունը, եւ իրենց հետ միասին թույլ չենք տա այդ տարածքների հանձնումը: Պետք է պայքարել հենց իշխանության դեմ, որպեսզի չփորձեն այդ տարածքները հանձնեն: Իշխանությունը պետք է մտածի, գլուխը պատեպատ տա ու հասկանա, որ այդ միակողմանի պահանջները կատարելուց հետո՝ հերթական դելիմիտացիան ու դեմարկացիան Երեւանում կանեն:

— Իսկ ի՞նչ է պատրաստվում հիմա անել ընդդիմությունը, կմիավորվի՞, առաջիկայում ի՞նչ գործողություններ սպասել:

— Ընդդիմությունը միշտ էլ համախմբվել է, փողոցում պայքարել է, ես ինքս երկու պատերազմի մասնակից եմ, ամեն շարժումների ժամանակ ծեծ ու ջարդ ենք կերել, ամեն անգամ էլ ասել ենք վտանգների մասին: Պետք է ժողովուրդը մեր կողքը կանգնի, մենք էլ ՝ ժողովրդի: Մենակ տանգո հո չե՞ս կարող պարել: Մենք պետք է կարողանանք ժողովրդի համար հասկանալի լինել, եւ ժողովուրդը հասկանա, որ մենք պետք է թեւ թեւի տանք: Մենք այստեղ գերեզմաններ ունենք, սրբավայրեր, պետք է միավորվենք ու թույլ չտանք, որ ադրբեջանցիները մտնեն այդ տարածքները ու 4-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին մզկիթ սարքեն: Ես ամոթ եմ ապրում, երբ ԱԺ-ում խոսակցություն է գնում, ու մարդիկ փորձում են ապացուցել այդ տարածքների ադրբեջանական լինելը: Մենք պայքարում ենք, որ հայկականություն լինի ՀՀ-ում, աբսուրդ է սա, մենք Թուրքիայում չենք, մենք Ռուսաստանում չենք, ՀՀ պետությունում ենք պայքարում այդ ցնորամիտ, դավաճանական, ապազգային երեւույթների դեմ: Սա միայն ընդդիմության պայքարը չէ, սա բոլորիս խնդիրն է, աղետը մեր տուն է հասել, տան դարպասները գտնվում է Տավուշում, Սյունիքում, Վարդենիսում, եւ այդ դարպասների պաշտպանությունը բոլորիս արժանապատվության խնդիրն է: Եթե չպայքարեցինք, մեզ ոչ ոք ուրիշ հայրենիք չի տալու, հայրենիքը կորցնելու իրավունք չունենք: Իրենք գիտեն, թե մեծամասնություն են, իսկ ժողովուրդը, եթե ցույց տա, որ մեծամասնությունը ինքն է ու տեր է իր արժեքներին, չի լինի այս ամենը: Տերը պետք է ժողովուրդը լինի:   

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279454&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ