Շիրինյան-Սաֆարյան «միջնորդական առաքելությունն» ավարտվել է ֆիասկոյով

Ներքաղաքական

Քանի որ Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի հնարավոր ահով չկարողացավ համոզել Տավուշի սահմանապահ գյուղերի բնակիչներին, որ իրենց տները պետք է դելիմիտացիա-դեմարկացիայի «փայ» դառնան, հիմա էլ բնակիչների հետ բանակցելու է ուղարկել իր «գրպանային» քաղաքագետներին՝ Ստյոպա Սաֆարյանին եւ Լեւոն Շիրինյանին: Սակայն, «Իրավունք»-ի տեղեկություններով՝ Ոսկեպարում նրանք եւս արժանացել են տավուշցիների ոչ բարյացակամ վերաբերմունքին: Թեպետ Ս. Սաֆարյանն ամեն կերպ փորձել է ներկայանալ որպես յուրային տավուշցի տղա, այդուհանդերձ, տավուշցիները նրան ուղարկել են… իր բրյուսելները՝ նրանից չստանալով հարցի պատասխանը, թե որ եկել է, ինչով կարող է օգնել:

«Ավելի լավ է թուրքի շուն լինեմ» արտահայտությամբ հայտնի Լեւոն Շիրինյանն էլ լավ օրի չի եղել Ոսկեպարում: Նրան անհարմար հարցեր են տվել, թե ինչու չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչու է Արման Բաբաջանյանի հետ դաշինք կնքել եւ ինչու է սատարում Արցախը հանձնողներին: Այսպիսով՝ Շիրինյան-Սաֆարյան «միջնորդական առաքելությունն» ավարտվել է ֆիասկոյով:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ՝ «Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, եւ նաեւ դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաաստանի Հանրապետությունում»: Մինչդեռ Ն. Փաշինյանի քաղաքագիտական հենարան Ստյոպա Սաֆարյանը Ոսկեպարում, անդրադառնալով Ֆրանսիայի հնարավոր դերակատարությանը գյուղը պաշտպանելու հարցում, տվել է ուշագրավ պատասխան. «Եթե ես իմանայի, թե Էմանուել Մակրոնի համար որտեղից է սկսվում Հայաստանը՝ կոնկրետ այս հատվածում, միգուցե կպատասխանեի: Բայց չգիտեմ՝ Մակրոնի համար Հայաստանը սկսվում է 6-րդ դարի Աստվածածին եկեղեցուց, թե գետից այս կամ այն կողմ, դրա համար իմ պատասխանը շատ տարբեր կլինի: Շատ գնահատում եմ Ֆրանսիայի աջակցությունը, բայց ես նաեւ ուզում եմ իրատես լինել եւ հասկանալ՝ որտե՞ղ են իմ պաշտպանության եղանակները, եւ կոնկրետ որ երկիրն իմ պաշտպանության հարցում ինչ է անելու»:

Այս պատասախանից հարց է ծագում՝ եթե իշխանության մտքի «տիտան» եւ բրյուսելներ գնացող-եկող Ստյոպա Սաֆարյանն է անկեղծանում, որ չգիտի, թե ԵՄ անդամ Ֆրանսիայի համար որն է ՀՀ ինքնիշխան տարածքը, ապա ինչպե՞ս է Փաշինյանը պնդում, որ Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, եւ Հայաստանն էլ այնքան գոհ է այդ ճանաչումից, որ եվրադիտորդներն ավելի ընդունելի են դարձել, քան` ՀԱՊԿ-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279395&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ