Շատ մարդ է ներքաշված այս խայտառակության մեջ. Սաղաթելյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 22-ին բավարարեց «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը։ Ըստ Քննչական կոմիտեի` նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խուլիգանություն կատարելու համար: Ավելի պարզ ասած` մեղադրանքի հիմքում յութուբյան եթերում Սամսոնյանի ու Սաղաթելյանի հնչեցրած հայհոյանքն է` ուղղված իշխանությանը, ինչի պատճառով դիմակավորված անձինք բերման էին ենթարկել նրանց, Նարեկ Սամսոնյանի դեպքում` կիրառել Նիկոլ Փաշինյանի սիրած մեթոդը` պառկեցնելով ասֆալտին:

Անդրադառնալով վերոնշյալին` Վազգեն Սաղաթելյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ասաց, որ ժողովրդավարության, խոսքի եւ մամուլի ազատության մասին այսօրվա իրականության մեջ նույնիսկ խոսելն է ամոթ, առավել եւս անիմաստ է քննարկելը կամ վերլուծելը:

— Այստեղ շատ հետաքրքիր են բոլոր այն միջազգային կառույցները, որոնք զբաղված են մոնիթորինգով եւ ժամանակին զեկույցներ էին պատրաստում, լրատվամիջոցների իրավունքներ պաշտպանող բազմաթիվ եւ բազմապիսի կազմակերպությունները, որոնք գրանտային ծրագրեր էին իրականացնում, միջոցառումներ անում: Նրանք ամեն առիթով հայտարարություններ էին տարածում, եթե նույնիսկ որեւէ մեկը թարս նայեր մի լրագրողի կամ լրատվամիջոցի ներկայացուցչի: Իսկ այսօր նրանք, որոնք տասնյակ տարիների ընթացքում չափազանց ակտիվ եւ լուրջ բյուջեներով աշխատում էին, լուռ են: Չկա որեւէ ձայն` բացի այն կառույցներից, որոնք անընդհատ են դաշտում, այսինքն` մեր ազգային լրագրողական կազմակերպությունները եւ ազգային քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մնացած բոլորն անհետացել են, ինչ այս ռեժիմն իշխանության է, իրենք այլեւս չկան: Ինձ հետաքրքիր է նաեւ, թե Մարդու իրավունքների պաշտպանի, այսպես կոչված, արագ արձագանքման խմբի գործողություններն ինչո՞վ ավարտվեց: Կարդացի, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել` պարզելու Նարեկ Սամսոնյանի ձերբակալման հանգամանքները, բայց այդ ի՞նչ տեսակ «արագ արձագանքման խումբ» է, որ այդպես էլ արագ չարձագանքեց: Այդպիսի «արագ արձագանքում» ես կյանքում չեմ տեսել:

— Կան կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը նման կերպ ձերբակալություններով, փորձում է խայտառակ շղթայի մեջ  ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց, որպեսզի այդ ձեւով խուսափի միանձնյա պատասխանատվությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Արդեն իսկ շատ մարդ է ներքաշված այս խայտառակության մեջ: Անկեղծ եմ ասում, ես ամաչում էի զրուցել այն սպայի հետ, որը գլխավորում էր Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելու եկած խումբը: Ես էի ինձ անհարմար զգում, որ սպայի հետ եմ խոսում, ով երդում է տվել ծառայել ժողովրդին եւ իր երկրին, բայց ծառայում է իշխանություններին, որոնց գործողությունները որեւէ առնչություն չունեն ո՛չ ժողովրդի, ո՛չ երկրի շահերի հետ: Սա պրոբլեմատիկ հարց է: Այո՛, ներքաշում են ամբողջ իրավապահ համակարգին այդ շղթայի մեջ: Ավաղ, բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են ներքաշել հատուկ ծառայություններին, քննչականին, ոստիկանությանը, դատախազությանը` քաղաքական ինչ-որ հաշվեհարդարներ ունենալու համար: Ի պատիվ դատական իշխանության` այնուամենանիվ, իմ դիտարկումներով եւ հիշողությամբ երբեմն ի վիճակի է եղել ինքնուրույն որոշումներ կայացնել, եւ թվում էր, թե այստեղ անհույս չէ վիճակը, բայց սա այդ դեպքը չէ:

— Պարոն Սաղաթելյան, շղթայական կապ տեսնո՞ւմ եք, որ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ կազմակերպվեց «մասկի շոու» այն ժամանակ, երբ Տավուշի սահմանապահ գյուղերում լարված իրավիճակ է:

— Տրամաբանությունն ասում է, որ իրադարձությունների հաջորդականությունը չի պարտադրում պատճառահետեւանքային կապ իրենց մեջ: Բայց, այնուամենայնիվ, այն, որ վիճակը լավը չէ, փաստ է: Նման նոր օրակարգեր մեջբերելով` անշուշտ, կարող է նպատակ հետապնդվի` դաշտը պառակտելու, ուշադրություն շեղելու, հազար ու մի ռեսուրս ուղղելու` այս տեսակ հարցերի վրա, այլ ոչ թե` երկրի առջեւ ծառացած օրհասական խնդիրների: Այնպես որ, կարծում եմ` ձեր հարցադրման մեջ տրամաբանություն կա: Իսկ այդպես է, թե` ոչ, ավաղ, հարցի հասցեատերերը մենք չենք: Այս պահի դրությամբ գործիքակազմ` այդ պատասխանը հստակ ստանալու, առայժմ չունենք: Բայց ես չեմ կասկածում, որ բոլոր հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն մի օր ունենալու ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279313&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ