Ահաբեկչության թիկունքում կանգնած են որոշ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան եւ Ադրբեջանը. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
«Տարածվող տեղեկությունները, թե իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, ԿԵՂԾ ԵՆ։ Այդ կեղծ տեղեկությունները տարածել են թուրքական լրատվական աղբյուրները, բայց այ թե ինչու, դա դեռ քննվում է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։
 
Ըստ որոշ տեղեկությունների Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից առնվազն մեկը ադրբեջանցի է, ով մյուս ահաբեկիչների հետ զինվորական պատրաստություն է անցել Ուկրաինայում։ Ըստ Որոշ լրատվականների, այս ահաբեկչության թիկունքում կանգնած են որոշ երկրներ, ինչպիսին են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ուղղակի աջակցել են Մոսկվայում տեղի ունեցած այս ոճրագործությանը։ Նաև հավաստի տեղեկություններ կան, որ
«Կրոկուս սիթի հոլլը» պատկանում է Ալիեւի նախկին փեսային, ով մեկ ամիս առաջ ինչ-ինչ պայմաններով խոշոր գումարով ապահովագրել էր ամբողջ Սիթի հոլլը։
Նաև հատկանշական է, որ խոսվում է նրա մասին, որ այդ ահաբեկիչ ոճրագործները մուտք են գործել Ռուսաստան Ադրբեջանից, որը եւ հիմք տալիս ենթադրելու, որ նրանց ուղղակի օգնել են ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Ո՞րն է եղել նպատակը:
 
Նպատակը կայացել նրանում, որ այս ահաբեկչության միջոցով տարանջատում մտցվի ռուս և չեչեն ժողովուրդների միջև և հատկանշական է, որ առաջին արևմտյան հաղորդագրությունները ուղղակի մեղադրեցին չեչեն ժողովրդին այս ոճրագործության մեջ, փորձելով թուրքական և ադրբեջանական տեղեկատվական աղբյուրների միջոցով ուղղակի կարծիք ձեւավորել ռուս ժողովրդի մեջ, որ սա ներքին խռովության արդյունք է, այնինչ դա այդպես չէ։ Պետք է նշել, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ և Բրիտանական աղբյուրները զգուշացրել էին, որ Մոսկվայում ահաբեկչության վտանգ կա, բայց չգիտես ինչի հրաժարվել էին հավելյալ տեղեկություններ փոխանցել ռուսական կողմին։ Սա առնվազն խոսում է նրա մասին, որ այս ոճրագործության կազմակերպիչները Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքով փորձում են «ներքին խռովության» քողի տակ, այս տեսակի ոճրագործների միջոցով ուղղակի հարված հասցնել Ռուսաստանի ժողովրդին, հույս ունենալով, որ զոհերի թիվը եւ նախկինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք որոշ ձեւով նման են այսօրվա ահաբեկչութկանը, Ռուսաստանի ժողովրդի մոտ կառաջացնի այն պառակտումը, որը եւ կարող է հանգեցնել բախումների։ Ո՞ւմ է պետք այս սցենարը, միանշանակ Արեւմուտքին, հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր ռազմաքաղաքական անհաջողությունները։
 
Եվս մեկ հետաքրքիր փաստ, որը առնվազը ծիծաղելի եւ նողկալի է, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները ահաբեկչության առաջին իսկ րոպեների ժամանակ ակտիվ քարոզչություն էին տանում, թե իբր «հայերի ձեռքի գործն է»՝ այն, ինչ ապացուցվեց, որ ահաբեկիչներից մի քանիսը ադրբեջանցիներ են...», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=279306&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ