Այս փուլում իշխանության ռեպրեսիոն մեքենան շատ ավելի ակտիվ դրսեւորումներ է ունենալու. Աբրահամյան

Տեսանյութեր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումները Ոսկեպարում եւս ցույց տվեցին, որ հասարակությունը տարբեր իրավիճակներով` սոցիալական, ազգային եւ պետական խնդիրներով պայմանավորված` որոշակի ակտիվություն է դրսեւորում:

— Սա նշանակում է, որ այս փուլում իշխանության ռեպրեսիոն ընդհանուր մեքենան շատ ավելի ակտիվ դրսեւորումներ է ունենալու, ինչը սկսվեց Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունով, ապա կալանավորմամբ: Այս ձեռագիրն արդեն պարզ է: Ցավոք, այս ամենը շատ կանխատեսելի էր եւ տեղավորվում է իշխանության իրականացրած քաղաքականության տրամաբանության մեջ:

— Պարոն Աբրահամյան, իսկ ինչպե՞ս կգնահատեք ընդհանրապես Տավուշի սահմապահ գյուղերում առկա իրավիճակը:

— Այն, որ լարվածությունն անընդհատ մեծանալու էր, ակնհայտ էր: Նույնիսկ մեկ ամիս առաջ, երեք շաբաթ առաջ այնտեղ ապրող մարդիկ դեռեւս խորապես տեղյակ չէին կամ չէին պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում: Թեման անընդհատ արծարծվում էր, բայց մարդկանց մոտ դեռեւս ամբողջասկան տեղեկատվություն չկար: Բայց Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ եւ մի քանի համայնքներում տեղի ունեցած հանդիպումների արձագանքներն ուղիղ ձեւով վերահաստատում է, որ մարդկանց բավականին մեծ անհանգստություն է պատճառել: Տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր թեմային տիրապետում են, անընդհատ իրենց հանրային խոսքով` ցույց են տալիս մարդկանց, որ խնդիրը չորս գյուղի կամ 8 բնակավայրի չի վերաբերում միայն: Իրականության մեջ Տավուշը խոցելի դարձնելով` խոցելի է դարձվում ամբողջակության մեջ Հայաստանի Հանրապետությունը: Ըստ այդմ, խոցելիությունը եւ անվտանգային սպառնալիքները վերաբերում են յուրաքանչյուրին` անկախ նրանից, թե տվյալ մարդը Հայաստանի Հանրապետության որ կետում է ապրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279241&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ