Միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում. Ատոմ Մխիթարյան

Հանդիպում

ՀՀ կրթության մինչեւ 2030 թ.-ի զարգացման պետական ծրագրիրը հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի «Ակադեմիական քաղաք»՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր: Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն` մեկ բան է ունենալ լավ գաղափար, այլ է՝ գաղափարը գործի վերածելը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման ոլորտի փորձագետ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— «Ակադեմիական քաղաքը» Հայաստանի կրթական համակարգը անհասկանալի ու խառնաշփոթ չի՞ դարձնում, ի՞նչ վտանգներով է այն հղի:

— «Ակադեմիական քաղաքը» միայն չիրականանալի երազանքի է առայժմ նման, որովհետեւ դրա հիմքում որեւէ իրական փաստ, վերլուծություն, հետազոտություն չկա դրված: Շատ հետաքրքիր է, որ այն օգտագործվում է բուհերի օպտիմալացման ու միավորման տեսանկյունից, իբրեւ՝  հիմա եկեք բուհերը միավորենք, հետագայում «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու համար, բայց այդպես ո՞վ է անում, դրա մասին որեւէ տեղեկություն չկա: Բուհերի միավորման մասին շատ ռեալ կարծիքներ կան, նույնիսկ հանձնարարականներ, որ որեւէ նոր նախաձեռնություններ չցուցաբերեն բուհերը, որովհետեւ հեսա-հեսա պետք է միավորվեն, օպտիմալացվեն: Արդեն տարուց ավել է, տարբեր բարձրագույն հաստատություններ եւ գիտական կազմակերպություններ իրենց գործունեությունն էապես դանդաղեցրել են, որովհետեւ բոլորի մոտ սպասողական վիճակ կա եւ վերեւից որոշակի ճնշում, որ նախաձեռնություններ չանեն: Դա ազդում է արդյունավետության վրա, իսկ ինչ նախատեսվում է անել մոտ ապագայում, այսինքն՝ ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների օպտիմալացումը, դա ընդհանրապես չի նպաստելու կրթության եւ գիտության զարգացմանը, այլ մեծ խոչընդոտ է լինելու, որովհետեւ հիմա գործող տարբեր գիտական կազմակերպությունները եւ բուհերը ունեն իրենց միջազգային կապերը, նրանք իրականացնում են տարբեր միջազգային ծրագրեր, դրանք կլինեն գիտնականների, ուսանողների փոխանակության ծրագրեր, համատեղ մեծ համաշխարհային ծրագրեր, որոնք արտասահմանյան մեր գործընկերները իրականացնում են կոնկրետ բուհերի կամ գիտական կազմակերպությունների հետ: Հիմա դրանց օպտիմալացման կամ միացման պարագայում մենք ջնջելու ենք նրանց ողջ նախորդ պատմությունը: Չէ որ նախ անուններ են փոխվելու, կառուցվածքային փոփոխություններ, ենթադրվում է, որ կլինեն, իսկ միջազգային գործընկերների համար այդ ամենն անհասկանալի կլինի: Սա նշանակում է այդ բոլոր միջազգային ծրագրերը ընդհատել: Իսկ պետական ֆինանսավորումը վերջին տարիներին ավելի քիչ է եղել, հատկապես գիտության ոլորտում, քան թե միջազգային դրամաշնորհային ֆինանսավորումը մեր գիտական կազմակերպություններին: Դա նշանակում է հարվածի տակ դնել մեր միջազգային համագործակցությունը, ջնջել ամբողջ պատմությունը, իսկ զրոյից ստեղծվող նոր այդ կառույցները, ըստ էության, որեւէ հեղինակություն չեն ունենա միջազգային ասպարեզում, նրանք պարզապես դուրս կմնան տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներից: Այս ամենը շատ վտանգավոր ապագա է խոստանում:

— Որեւէ ծրագիր ու փոփոխություն անելուց առաջ, իշխանության ներկայացուցիչները միջազգային փորձն են մեջբերում: Իրականում միջազգային նման փորձ կա՞, որը արդյունավետ է եղել:

— Միջազգային ասպարեզում կա այդպիսի փորձ, երբ բուհերի հեղինակությունը շատ բարձր է, եւ երբ ուսանողների թիվը էապես աճում է: Այսինքն` բուհը այնքան բարձր հեղինակություն է ունենում, միջազգային ու տեղի ուսանողների թիվը տասնյակ անգամ աճում է, եւ ստիպված է լինում նոր մասնաշենքեր ունենալ եւ նոր ֆակուլտետներ ու գիտահետազոտական կենտրոններ են բացում, որոնք կարող են լինել քաղաքից դուրս: Բայց նորից եմ ասում, դա այն պարագայում, երբ ուսանողների թիվն էապես մեծանում է ու անհնար է դառնում նրանց տեղավորել: Այսպիսի օրինակ բերեմ. մենք ընդամենը մի քանի ամիս առաջ այցելել էինք նախկին Խորհրդային Միության ամենահին համալսարանը, որը Վիլնյուսի համալսարանն է: Հին շենքերը գտնվում են քաղաքի կենտրոնում, այդտեղ մնացել է ադմինիստրացիան, փիլիսոփայության, պատմության հին ֆակուլտետները, բայց տեխնիկական ուղղությամբ մասնագիտությունները տեղափոխվել են նոր մասնաշենքեր: Մեր պարագայում, երբ ուսանողների թիվը էապես կրճատվել է, դա նշանակում է, որ բուհերի տարածքները հիմա ավելի շատ են: Խորհրդային վերջին տարիների համեմատ՝ ուսանողների թիվը երկու ագամ կրճատվել է, ավելի շատ տեղեր են հիմա ազատվել: Այդ ամբողջ բուհերը, շենքերը ուղղակի վերցնել՝ այն պարագայում, երբ ավելի ազատ տեղեր կան, աբսուրդ է:

— Պարոն Մխիթարյան, հնարավոր միտում տեսնո՞ւմ եք այստեղ:

— Ես սկզբից մտածում էի, որ գուցե փորձը չկա» կամ մտքներին կա ինչ-որ լավ բան անել, բայց հիմա քայլերի հերթականությունը հուշում է, որ այստեղ միտում կա կրթության եւ գիտության զարգացումը կանգնեցնել Հայաստանում: Վերջիվերջո, այն քայլերը, որոնք անում են, բնավ նպատակ չի հետապնդում կրթության զարգացմանը եւ որակի բարձրացմանը: Հիմա ի՞նչ են անելու, Կոնսերվատորիան տեղափոխելու են, բակից էլ Կոմիտասի արձա՞նն են տեղափոխելու, կամ Աբովյանի արձանը կա Մանկավարժական համալսարանի մոտ, ի՞նչ են անելու: Մենք ի՞նչ ենք ուզում անել, ամբողջությամբ արմատներից կտրենք եւ մեխանիկորեն տեղափոխե՞նք: Ի դեպ, այդ տեղափոխությունը ենթադրվում է, որ լինելու է 10-15 տարի հետո, եթե ֆինանսական համապատասխան միջոցներ գտնվեն, այն ժամանակ նոր կլինի: Ի՞նչ իմաստ ունի բուհերի տեղափոխման մասին խոսել հենց այսօր:

— Այսինքն՝ միայն գաղափարը կա, որը լավն է, բայց գործնական առումով դեռ պատրա՞ստ չենք:

— Այո, իրավացի եք: Եվ սա վնասակար միտում ունի, աղավաղել ու արժեզրկել նաեւ այդ լավ գաղափարը, որովհետեւ եթե վաղը, մյուս օրը Հայաստանում իշխանությունը փոխվի եւ նոր իշխանությունն ուզենա այդ նույն գաղափարը օգտագործել, օրինակ՝ մեկ հատ բուհ Երեւանից դուրս ունենալու, հասարակական կարծիքը շատ բացասական կլինի այդ գաղափարի նկատմամբ: Այսինքն՝ լավ գաղափարն էլ են միաժամանակ ուզում ջնջել, որը ավելի վտանգավոր է:

— Առաջիկայում փոփոխությունների սպասե՞լ, թե՞ սրանք զուտ խոսակցությունների մակարդակում են, թեկուզեւ Կոնսերվատորիայի շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված: Առաջիկայում հնարավո՞ր է այն կտեղափոխվի կամ միանա այլ բուհի հետ:

— Ես ինչքան հասկանում եմ, սրանք կեղծ մտքեր են: Արդյո՞ք գիտական հասարակության մեջ մարդիկ կա՞ն, ովքեր այդպիսի հիմարությանը կողմնակից կլինեն: Ես չեմ կարծում, որ այդպես մտածող մարդ կա, էլի եմ ասում, գաղափարի մասին չեմ ասում, այլ` իրականացման ձեւի: Ի՞նչ է դա նշանակում, որ դրանք դատարկ խոսակցություններ են, եւ շատ անհասկանալի է աժիոտաժը, որ ստեղծում են այդ դատարկ գաղափարի շուրջ: Սրա մասին ցանկալի է խոսեն այն մարդիկ, ովքեր պատկերացում, ակադեմիական ոլորտում գոնե հետագիծ ունեն: Մինչդեռ այս թեմայի մասին խոսում են մարդիկ, ովքեր անգամ բարձրագույն կրթություն չունեն: Մարդը, որը բարձրագույն կրթություն չունի, բայց խոսում է ակադեմիական քաղաքի, գիտության մասին, ինձ համար շատ տարօրինակ է: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Ի դեպ, Հայաստանը, որն ավանդաբար առաջին տեղեր է գրավել Խորհրդային ժամանակաշրջանում, վերջին շրջանի կրթական փոփոխությունների արդյունքը եղել է այն, որ հիմա հետ է ընկել իր բոլոր հարեւաններից՝ կրթության որակի առումով: Եթե մենք այսպես շարունակենք, դառնալու ենք անկիրթ հասարակություն, որին շատ հեշտությամբ կարողանալու են կառավարել, գուցե հենց այս միտումը կա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278829&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ