Լինելու են փողոցային անհնազանդություններ, եւ այս անգամ ջահակիրը ՀՀԿ-ն է. Շիրազ Մանուկյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ ուսանողական կազմակերպության անդամ ՇԻՐԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` այսօրվա ուսանողությունը բացարձակապես չի ընդունում այսօրվա իշխանության գործունեությունը:

— Երբ 90-ականներին հարթակից հնչում էր` «Պայքա՛ր, պայքա՛ր` մինչեւ վերջ», հավաքված ժողովուրդն արձագանքում էր. «Պայքա՛ր, պայքա՛ր` մինչեւ ե՞րբ»: Դուք, լինելով ընդդիմադիր քաղաքական ուժի անդամ, այսօր ունե՞ք այս հարցի պատասխանը: Ե՞րբ է, ի վերջո, ընդդիմության համբերության բաժակը լցվելու, եւ ե՞րբ կլինի կոնկրետ գործուն պայքար` իշխանափոխության օրակարգով:

— Ժամկետների մասին հայտարարություն չանեմ, բայց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես է գալու հայտարարությամբ, որ արդեն լինելու են փողոցային անհնազանդություններ, եւ այս անգամ ջահակիրը ՀՀԿ-ն է: Թող ՀՀ քաղաքացին սպասի, որ լինելու են կոնկրետ գործողություններ, թե ինչպես պետք է հեռացնենք այս իշխանությանը: Եվ` այո, ես չեմ մեղադրում քաղաքացիներին, որ անհամբեր են ու հարց են բարձրացնում, թե` երբ: Ես հասկանում եմ քաղաքացու անհանգիստ վիճակը, որ մեկ ժամ առաջ ուզում է այս իշխանությունը հեռանա, որովհետեւ չի տեսնում ոչ մի հայանպաստ գործունեություն նրանց կողմից:

— Հանրապետականները հաճախ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու մեկ հնարավորություն կա, այդ «փամփուշտը» պետք է օգտագործել ճիշտ պահին: Ձեր նշած գործողությունները լինելու են այդ վերջին «փամփո՞ւշտը»:

— Այս տարվա գործողությունները լինելու են` այո՛, վերջին «փամփուշտը», որն այս իշխանության հեռացման միակ ճանապարհն է: Փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի հեռացնենք նրանց, որովհետեւ նրանք այսօր կասկածի տակ են դրել մեր Հայրենիքը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը եւ առաջին հերթին` հայի լինելիությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=276211&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ