Հայի ոգին դեռ վերջնական չի վերացել, Տավուշից կարող է սկսվել ամենամեծ պայքարը. Գրիգոր Հարությունյան

Տեսանյութեր

Ամբողջ գիշեր տավուշցիները շարունակել են փակ պահել ճանապարհները, նրանց հետ միասին նաեւ Երեւանից ժամանած տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց թվում է նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Իրավունք»-ի հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի մասին:

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս անցավ նախորդ գիշերը, ի՞նչ իրավիճակ էր այն հատվածում, որտեղ եղել եք:

— Մենք եղել ենք Կիրանցում, որտեղ տեղի բնակիչներն ինքնաբուխ փակել էին ճանապարհը դեպի Ոսկեպար: Ասեմ, որ շատ մեծ բավականություն ստացա, որ հայի ոգին դեռ վերջնական չի վերացել: Ժողովուրդը միահամուռ, կազմակերպված, թասիբով, շատ ուժեղ իրենց պայքարի ուժը ցույց տվեց եւ ստիպեց թե՛ տեղական իշխանություններին, թե՛ կառավարությանը, որպեսզի իրենց կամքը դառնա իրականություն, եւ ճանապարհը մնա փակ: Մենք մեր խմբով՝ պարոն Վարդան Ղուկասյանի կոչով, նույնպես գտնվում ենք այստեղ, աջակցում ենք մեր կիրանցիներին եւ ամբողջ գիշեր հերթապահել ենք նրանց հետ հավասար: Այնպես որ, իրավիճակը շատ լավ է, ժողովրդի մոտ շատ բարձր ոգի կա, եւ կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, բոլորով միասին կհասնենք մեկ ընդհանուր նպատակի իրագործման:

— Տեղեկություններ տարածվեցին, թե ոստիկանությունը փորձում է կարմիրբերետավորների միջոցով բացել ճանապարհը: Ի՞նչ եղավ իրականում, «զադնի՞» դրեցին:

— Անկեղծ ասած, երկու-երեք դրվագով եղել են նման հայտարարություններ: Ինչ-ինչ անձինք եկել, տեղեկացրել, գնացել են: Անձամբ ես նրանց չէի ճանաչում: Համենայնդեպս, փորձել ենք զգոնություն ցուցաբերել եւ բնակիչներին եւս հորդորել, որպեսզի ավելորդ վախի մթնոլորտ չստեղծվի: Թեպետ նրանց ոգին ու կամքն այնքան ուժեղ է, որ անգամ պատրաստ էին այդ ամենին դիմակայելու: Սակայն, այդ տեղեկությունը, փաստորեն, կեղծ էր կամ, երեւի, ձեր ասած՝ «զադնի» դրեցին՝ տեսնելով նման մեծաքանակ բնակիչների, ովքեր, իսկապես, ունեն ինքնասիրություն եւ արժանապատվություն ու չեն պատրաստվում իրենց գյուղից ոչ մի թիզ հող հանձնել թշնամուն:

— Խիստ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են հավաքված այդտեղ, այս առումով ի՞նչ կասեք:

— Կլինի անբարոյականություն չնշել, որ, իսկապես, տարբեր քաղաքական ուժերից կային ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Մհեր Հակոբյանը, Գառնիկ Դանիելյանը եւ եւս մեկը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը եւ Վանաձորի ավագանու անդամ Արտավազդ Ալավերդյանը՝ իրենց թիմակիցներով, ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Այստեղ են նաեւ կամավորական ջոկատներ, Արմավիրի «Տիգրան Մեծ» վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանն՝ իր տղաների հետ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը, բժիշկ Մարինա Խաչատրյանը: Եվ, իհարկե՝ տեղի բնակչությունն ու մենք, ովքեր պարոն Ղուկասյանի կոչով եկել ենք այստեղ:

— Փաստորեն, քաղաքական ուժերը որ ուզուն են, կարողանո՞ւմ են համախմբվել մեկ նպատակի շուրջ:

— Մենք միանշանակ կարողանում ենք համախմբվել, չեմ հասկանում, թե ինչո՞ւ դա տեղի չի ունենում մայրաքաղաք Երեւանում: Երեւի թե, հասարակ, աղքատ ժողովուրդն ավելի շատ է սիրում այս երկիրը, հողն ու ջուրը, քան՝ էլիտան: Արդեն որերորդ դեպքն է մենք բախվում ենք այդ դառն իրականության հետ: Տարբեր դրվագներում միշտ ցածր խավը ավելի պատրաստակամ է իր հայրենիքի համար կռվել, քան էլիտաները: Չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց գնահատականս բացասական է, որովհետեւ հենց իրենք պետք է եւ պարտավոր են առաջինը լինել ժողովրդի կողքին: Վերջիվերջո, իրենք այս ժողովրդի էլիտան են:

— Ի՞նչ ցանկություններ, կոչեր, հորդորներ կան այդտեղից՝ ուղղված Երեւանին:

— Այս պահին կարիք կա հենց այստեղ գալու, որովհետեւ այս ուղղությամբ մեր սահմանի հողերն է հանձնվում: Կարծում եմ՝ Տավուշից կարող է սկսվել ամենամեծ ու գլոբալ պայքարը, որը կստանա իր տրամաբանական եւ դրական լուծումը: Կոչ ենք անում երեւանաբնակ մեր ընկերներին, որ իրենք նույնպես այդտեղ ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի այլեւս ոչ մի մարզ, ոչ մի տարածք չարժանանա մեր սիրելի Արցախի ու արցախցու ճակատագրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281715&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ