Թիրախում «Փառքի անկյուն»-ներն են. համար 56 դպրոցում վստահեցրին` տուրք չեն տա որեւէ ճնշման

Տեսանյութեր

«Իրավունքը» երեկ ահազանգ էր ստացել, որ Երեւանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցում պատրաստվում են դասադուլ անել «Փառքի անկյունը» հանելու պատճառով։ Ահազանգի հետքերով մենք շտապեցինք դպրոց եւ հանդիպեցինք արդեն վրդովված տնօրենին` ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ: Նա թեպետ չցանկացավ հարցազրույց կամ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ վատառողջ է, բայց թույլ տվեց սեփական աչքերով համոզվել, որ դպրոցի «Փառքի անկյունը» տեղում է:

Տնօրենը նեղսրտել էր, որ իրենց դպրոցի անվան շուրջ նման խոսակցություններ են շրջանառվում, մինչդեռ իրենց համար խիստ սկզբունքային հարց է` դպրոցում ունենալ շրջանավարտ-հերոսներին նվիրված անկյուն: Համենայնդեպս, դպրոցում մեզ խոստացան, որ տուրք չեն տա որեւէ ճնշման, թեպետ որեւէ ճնշում չկա էլ:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ հրապարակել էր իշխանության կողմից Երեւանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին իջեցված շրջաբերականը, որում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութերն ամրացնելուց` մինչեւ համապատասխան ուղեցույցները ստանալը»:

Անդրադառնալով դպրոցներում իշխանության կողմից «Փառքի անկյուն»-ների թիրախավորմանը` ընդդիմադիր պատգամավորն ասում է. «Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթարկում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։ Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։ Պարտվածները նրանց աչքերում իրենց` ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։ Սրանք սարսափում են սեփական արյամբ Հայրենիք ու հող պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետեւ նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարհն է»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276206&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ