Սահմանամերձ բնակավայրերը դատարկելով` կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը. Թովմասյան

Տեսանյութեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները փետրվարի 12-ի առավոտյան փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Պատճառն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակը` այն միացնելով Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը, որը կանվանափոխվի եւ կստանա Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին անունը: Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում` տեղի պոլիկլինիկան, տեւական ժամանակ ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին եւ անկնկալում, որ իրենց պահանջը բավարարող պատասխան կստանան։ Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ անկախ պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, որը ծնունդով Վարդենիսից է, մանրամասնեց, թե ինչ է կատարվում իրականում:

— Այստեղ խնդիրը ոչ այնքան հենց անձնագրային ծառայության փակումն է, որքան պետության վերաբերմունքը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ: Այսինքն` սահմանամերձ Վարդենիսն այլեւս «դժբախտ եւ դժգո՞ւյն» է, որ այնտեղից տեղափոխում են պետական կառույցները: Հենց այս մեսիջի նկատմամբ է, որ վարդենիսցին այսօր անհանդուրժող է եւ իր դժգոհությունն է արտահայտում: Կամաց-կամաց պետական շատ կառույցներ փակվեցին Վարդենիսում եւ հարակից տարածքներում` տեղափոխվելով ավելի «ապահով» վայրեր եւ քաղաքներ, ինչը շատ տխուր արձանագրում է: Ես` որպես վարդենիսցի եմ ասում, ամեն ինչ փակելով եւ օպտիմալացնելով` որեւէ լավ բանի մենք չենք հասնելու: Հայաստանի, ընդհանրապես, ցանկացած երկրի անվտանգության հիմնասյունը հենց սահմանապահ բնակիչներն են, ովքեր իրենց գոյությամբ ամուր են պահում մեր սահմանները: Մենք պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ամեն ինչ փակել նշանակում է, որ նաեւ Վարդենիսն ենք փակում: Տեղեկացնեմ, որ այս հարցով ես դեռ հունվարի 23-ին դիմել էի ՀՀ ներքին գործերի նախարարին եւ ստացել էի պարզաբանում, որ 4 եւ ավելի քիչ թվով աշխատակիցներ ունեցող բոլոր ծառայություններն են օպտիմալացվելու եւ դրա մեջ մտնում է նաեւ, ցավոք սրտի, Վարդենիսը: Բայց տեսեք, թե նույնիսկ երեք աշխատատեղի կրճատումն ինչ հուզական ցասում է առաջացրել, որ մարդիկ փակել են ճանապարհը: Արդյունքում մարզպետը եւ մարզային իշխանության ներկայացուցիչները, ովքեր օրեր շարունակ չեն լսել քաղաքացիների դժգոհությունն ու զայրույթը, հիմա ստիպված են գնալ եւ բորբոքված քաղաքացիներին հանգստացնել արդեն փողոցում եւ խնդրել, որ բացեն այն: Մինչդեռ սա այն ճանապարհը չէ, որով պետք է գնալ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է լավ հասկանա` սահմանամերձ բնակավայրերը դատարկելով` մենք կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276205&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ