Մեր թշնամիներն անցել են վերջնական գրոհի. Ալլա Հակոբյան

Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը վաղուց է սկսվել՝ դարերի խորքից... Իսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, այն սկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանությունից...

Հիշեցնեմ՝ այդ մարդատյացության զարհուրելի ակտը տեղի ունեցավ Գյումրիում՝ 2015 թվականի հունվարի 12-ին, առավոտյան ժամը 6-ին, այսինքն՝ ուղիղ 6 օր անց այն պահից երբ Հայ Առաքելական եկեղեցիներում հնչում էր Աստծո Որդու Ծննդյան ԱՎԵՏԻՍԸ:

Չարի կողմից ընտրվեց 7 անձից բաղկացած եւ ԱՎԵՏԻՍՅԱՆ ազգանունը կրող ՀԱՅ ընտանիք: Սեփական ԱԶԳԱՆՈՒՆԻ համար ԶՈՀ դարձած ընտանիքի 6 անդամները զոհվել են գլխին արձակած գնադակից, իսկ 7-րդը՝ ՆՈՐԱԾԻՆԸ, ՄՈՐԹՎԵԼ է... Մորթվել է այնպես, ինչպես 1915-ին՝ յաթաղանով, մորթվում էին ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ: Այսպես՝ հայ մանկան ԱՐՅՈՒՆԸ թափելով, ավարտվեց սատանայական ծեսը Գյումրիում...

Նույն Գյումրիից՝ 3 տարի հետո՝ 2018-ին, սկսվեց Նիկոլի՛ մարդատյացության արշավը: Այդ արշավը սկզբից, կարծես, Մուսոլինիի դեպի Հռոմ արշավի (1922 թիվ) խղճուկ օրինակը լիներ, սակայն այդ ծրագրի հեղինակներն՝ ի դեմս հայտնի դեսպանատների, ամեն ինչ արեցին, որպեսզի օրեցօր աճի դրանց միացող առվակների թիվը, եւ վերջնականապես դառնա մի վարար գետ, որի ջրերն՝ իրենց սցենարով,  պետք է առաջին փուլում խարխլեին մեր պետականության հիմերն, իսկ երկրորդ փուլում՝ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ փլուզեին Հայաստանի Հանրապետությունը՝ այն ինչ անում է մի անձ, ով՝ ի ամոթ բոլորիս, այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:

Ցավով պետք է արձանագրենք, որ առաջին փուլը նրանք փայլուն իրականացրեցին՝ ընդ որում, ո՛չ միայն ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑԱՆՑԻ միջոցով, այլ նաեւ օգտագործելով միամիտ ու դյուրահավատ՝ սեփական անուրջների գիրկն ընկած, զանգվածի ԷՆԵՐԳԻԱՆ որպես շարժիչ ուժ: Որպես հետեւանք՝ թշնամուն ՆՎԻՐՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ հողերն ու դարձյալ թափվեց ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ... Հազարներով ավելացան հայորդիների շիրիմները՝ թե՛ ՀԱՅՈՑ գյուղերում ու քաղաքներում, թե՛ Եռաբլուրում...

Այսօր մեր թշնամիները՝ որոնց թիվը դժվար է նույնիսկ հաշվել, անցել են վերջնական գրոհի: Ասպարեզ դեմ տալով ԱՆԴԵՄ ԷԱԿՆԵՐԻ եւ թաքնվելով անուղեղ կենսազանգվածի թիկունքում, նրանք փորձում են փշրել ՀԱՅՈՑ ՎԵՄԸ: 2018-ի փորձը թեւավորում է իրենց, չէ՞ որ այն ժամանակ քաղաքային տաքսու վարորդների կողքին էին ոչ միայն հայտնի բիզնեսմեններ ու կուսակցություններ, երգիչներ ու դերասաններ, վարսավիրներ ու խանութպաններ, մանկապարտեզների դաստիարակչուհիներ ու դայակներ, այլեւ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ներկայացուցիչներ՝ դպրոցների ուսուցիչներ ու ԲՈՒՀ-երի՝ ԿՈՉՈՒՄՆԵՐ ունեցող «մտավորականներ»: Դե, ինչ, 2018-ի փորձը ցույց տվեց, որ ՈՒՐԻՇՆԵՐԻ գրքերը սերտելով ԿՈՉՈՒՄ ստանալը խիստ տարբերվում է ՍԵՓԱԿԱՆ մտածողություն եւ ԿԱՐԾԻՔ ունենալուց:

Հայե՛ր ջան, այն ինչ ԾՐԱԳՐՎԱԾ է ԴՐՍԻ ուժերի կողմից, ուղղված է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ՝ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, աշխարհի որ մասում էլ մենք ապրենք: Օգտագործեմ գրաբարյան «ՀԱՅՈՑ» դեմ, «ՀԱՅՈՑ», որը մեր նախնիների համար նշանակել է ե՛ւ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ, ե՛ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ...

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275806&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ