Չե՞ն ասում Ալիեւին` մի հատ հիմնավորի մեր Սահմանադրության այդ ո՞ր կետով նկրտումներ ունենք քո տարածքի նկատմամբ. Հակոբյան

Ներքաղաքական

Մինչ Նիկոլ Փաշինյանը առաջարկներ է հղում Ադրբեջանի նախագահին` Ալիեւը շարունակում է իր հավակնությունները Հայաստանի նկատմամբ չթաքցնել: Ադրբեջանը չի թաքցնում, որ իրենց պահանջներից մեկն էլ ՀՀ Սահմանադրության եւ զինանշանի փոփոխությունն է, բացեիբաց Հայաստանի Հանրապետությունը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»: Իսկ ի՞նչ է անում Հայաստանը. Ադրբեջանին առաջարկում է զորքերը հայելային հետ քաշել, պայմանավորվածություն ձեռք բերել միմյանց վրա չհարձակվելու մասին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ԿԱՆԳՆԵԼ ՈՒ ԱՆՄԵՂ ԴԵՄՔՈՎ ԱՍԵԼ, ԻԲՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԵՂԵԼ, ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է»

— Արդյո՞ք Ալիեւը ականջալուր է հայաստանյան առաջարկներին: Ի՞նչ սպասել այս համատեքստում:

— Եթե տվյալ կողմը հավակնում է, որ իր հետ բանակցեն կամ պահպանեն պայմանավորվածության պայմանները, պետք է լինի հավասարության վիճակում մյուս կողմի հետ: Օրինակ բերեմ, 1994-2020թթ. ՀՀ եւ Ադրբեջանի վիճակը, երբ մեզ խաչող կողմերը միմյանց հավասար էին, եւ դա ստիպում էր պաշտոնական Բաքվին գոնե պայմանավորվել: Հիմա այս պարագայում, մեր 2020թ.-ի ողբերգական պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո` ադրբեջանական կողմը որեւէ կերպ իրեն չի համարում մեզ հավասար: Իրենք իրենց համարում են ճնշող առավելության կողմ եւ ուզում են որեւէ պայմանավորվածություն եթե լինի, ապա միայն ապահովվի իրենց շահերը: Անգամ մեր գոյության իրավունքն են դնում կասկածի տակ` պաշտոնական մակարդակով ՀՀ տարածքը անվանելով «Արեւմտյան Ադրբեջան», իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը համարում են պայմանական: Հիմա այս պայմաններում, երբ մեր իշխանությունները, այս ամենը մի կողմ թողած, «լուսավոր» հայացքով ասում են՝ մի երկրի ղեկավարը ես եմ, մի երկրի ղեկավար դու ես, արի պայմանավորվենք, դա նույն է, թե թաղային խեղճ տղան, որը միշտ ճնշվել է թաղային քրեական հեղինակության կողմից, գնա ու ասի` գիտեք ինչ, մի տղա ես եմ, մի տղա դու ես, արի պայմանավորվենք, որ այսուհետ միմյանց չենք հայհոյում, փոխադարձ իրար վրա չենք հարձակվում: Պատկերացնու՞մ եք այդ թաղային հեղինակության դեմքի արտահայտությունը: Այսինքն՝ ես եմ քո վրա հարձակվում, ես եմ քեզ ծեծում, դու ո՞վ ես, որ եկել ես ինձ հետ պայմանավորվածություններ ես ձեռք բերում: Կոպիտ կենցաղային օրինակ է, բայց հիմա մեզ մոտ այս իրավիճակն է: Մենք ձեւ ենք տալիս, թե ոչինչ չի եղել, ադրբեջանական ագրեսիան չկա, եկեք մաքուր թղթից սկսենք: Ո՛չ, չի լինում այդպես, կա անցյալ, եւ կա ներկա, որի բաղադրիչներից ամենագլխավորը դա Ադրբեջանի առավելությունն է եւ իրենց ծավալապաշտական քաղաքականությունն է: Իսկ ինչ վերաբերում է հայելային հետքաշմանը, հայելային հետքաշումը մեզ համար վատ է: Օրինակ, Ջերմուկի պարագայում իրենք արդեն առաջ են եկել, հայելային հետ քաշվեցինք, մենք գնում ենք Ջերմուկի դեպի ծայրամաս, իրենք էլ հետ են գնում իրենց սկզբնական դիրքին: Բայց Ադրբեջանի լկտիությունը հասել է նրան, որ անգամ դրան չի համաձայնում: Այս ամենի բացատրությունն այն է, որ Ալիեւն իրեն համարում է հաղթող: Այն էլ ընտրություններից առաջ, հունվարի վերջերին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում նախընտրական փուլում ու կարծում էին, որ Ալիեւը պետք է ասեր, եկե՛ք մաքուր թղթից սկսե՞նք: Շատ կցավայի, որ մեր երկրի ղեկավարությունը հավատար, որ սա իրատեսական է, որովհետեւ իրատեսական չէ, կյանքից կտրված վիճակ է: Վարչապետը սրանով ժողովրդին ուզում է ցույց տալ, թե «ես խաղաղասեր եմ», արտաքին լսարանում էլ ցույց է տալիս՝ «ես խաղաղասեր եմ», Ալիեւը՝ ոչ կոնստրուկտիվ: Ալիեւը թքած ունի ոչ կոնստրուկտիվի վրա, նա արդեն Եվրոպայի հետ հարաբերությունները այնքան է սրել, որ մի բան ավել, մի բան պակաս, իր համար արդեն ի՞նչ: Մարդը խաղում է Ռուսաստանի, Արեւմուտքի հակասությունների վրա: Այս պահի դրությամբ` նա այնքան է վատ տղայի համբավ ձեռք բերել Եվրոպայում, որ ինչ-որ մի կետ ավելանա, թե Ալիեւը խաղաղասեր չէ, խնդիր չէ:

— Իսկ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա հնարավո՞ր է Հայաստանի նկատմամբ:

— Իհարկե, դա ե՞րբ էր վերացել որ, ուղղակի ինչ-ինչ պատճառներով, դա երբեմն լինում է, երբեմն` ոչ: Եկեք ետ նայենք 2020թ. պատերազմից հետո. 2021թ. մայիսյան առաջխաղացումը, հետո ամառվա էպիզոդները, աշնան դեպքերը, Ջերմուկի, Իշխանասարի դեպքերը, այդ ե՞րբ էր վերացել առաջխաղացման վտանգը, որ հիմա չկա, ինչ-որ մեկը կասկածու՞մ է, որ Ալիեւը հնարավորություն ունեցավ, առաջ կգա ու Գորիսը կգրավի, մի հատ էլ Երեւանը կռմբագոծի, ի՞նչ կա: Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ մեր կողքը մեզ անչափ ատող ու ագրեսիվ հարեւան կա եւ կանգնել ու անմեղ դեմքով ասել, իբր ոչինչ չի եղել, մի լիդեր ես եմ, մի լիդեր` դու, արի՛ պայմանավորվենք, դա միամտության նման մի բան է, պետք է ուժեղ լինել ու արժանի պայմանավորվելու, եթե դիմացինը քեզ հարիր չի համարում, չի պայմանավորվի քո հետ:

«ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉԻՆ ԻՆՉՔԱՆ ԶԻՋՈՒՄ ԵՍ, ԻՆՔԸ ԱՅՆՔԱՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ»

— Զինանշանի ու Սահմանադրության փոփոխությունը չի՞ բխում ադրբեջանական պահանջներից և ինչու՞ է Հայաստանը իրականացնում այն ամենը, ինչը որ պահանջում է Ադրբեջանը:

— Այդ պահանջները հավերժ առաջ են գնալու, մի օր կասեն՝ գիտե՞ք ինչ կա, Հայաստան անունն իմ մեջ ագրեսիայի զգացում է առաջացնում, պետք է փոխվի, Էրմենիստան դրեք անունը, մի օր էլ կասի հայ տղաների անունը Անդրանիկ չդնեք, որովհետեւ Անդրանիկը հայտնի է որպես թուրքերի հակառակորդ, կամ Նժդեհ անունը վերափոխեք թե չէ... Տեսեք, շանտաժիստին ու ահաբեկիչին ինչքան զիջում ես, ինքը այնքան առաջ է գնում: Եվ իր պահանջները բառիս բուն իմաստով կարող են լինել անվերջ: Մեր ականջին, կարծես թե, սովորական դարձավ այն դիսկուրսը, որ գիտեք ինչ, մեր Սահմանադրության մեջ ինչ-որ նկրտումներ կան Ադրբեջանական Հանրապետության հանդեպ: Նախ սկսենք նրանից, որ դա այդպես չէ: Մեր Սահմանադրության մեջ կա հղում մեր Անկախության հռչակագրին, մենք ընդամենը իրականացրել ենք ինքնորոշված արցախահայության ձգտումները՝ միանալ Հայաստանին: Այստեղ ոչ իրավաբանները ընկնում են այդ թակարդը, մենք տարածք չենք գրավել Ադրբեջանից, մենք չենք արել մի քայլ, երբ որ դեռեւս տեղի ժողովուրդը չէր ինքնորոշվել: Երբ ինքնորոշված չլիներ Արցախի հայությունը, մենք ասեինք՝ Արցախը միացնում ենք մեզ, դա Ադրբեջանը կարող էր խնդիր համարել, բայց երբ Արցախի հայությունը ինքնորոշվել է ու դրանից հետո Արցախի տարածքը միացրել ենք ՀՀ-ին, Ադրբեջանը իրավունք չունի մեզ բան ասելու, ինքը պետք է ինքնորոշված տարածքի բնակչությանն ասի, թե դուք ինչո՞ւ հանրաքվե արեցիք ու միացաք Հայաստանի Հանրապետությանը: Հիմա նույն օրինակը բերեմ Ղրիմը և Դոմբասը, հանրաքվե արեցին միացան Ռուսաստանին: Դու չպետք է ասես Ռուսաստանին ինչ-որ բան, որովհետեւ ՌԴ-ն ասում է` ես ունեմ անկախ ինքնորոշված սուբյեկտ, ինքը որոշել է դրանից հետո միանալ ինձ, ես միացրել եմ: Մեր Սահմանադրության մեջ չկա տարածքային նկրտում իրենց նկատմամբ, իրենց սահմանադրության մեջ միգուցե կա, որովհետեւ իրենց սահմանադրության նկրտումներն էլ մեր նկատմամբ վիճահարույց է: Պետք է նայվի, թե իրավական ինչ մակարդակով էր հիմնավորված Ադրբեջանի առաջին հանրապետության նկրտումները Հայաստանի առաջին հանրապետության տարածքի նկատմամբ:Երբ որ ասում ենք ձեր սահմանադրությամբ կա նկրտում մեր տարածքի նկատմամբ, կարծես թե, մենք ընդունում ենք Ադրբեջանի առաջին հանրապետության իրավասությունը, որպես միջազգային սուբյեկտ: Ադրբեջանի առաջին հանրապետությունը Ազգերի լիգայի անդամ չի եղել, դիմումը` Ազգերի լիգայի կողմից իրեն ճանաչելու, մերժվել է: Ադրբեջանի առաջին հանրապետությունը աշխարհում ճանաչել է մեկ պետություն` Օսմանյան Թուրքիան: Ինչքան չեն պատկերացնում, ինչքան անբերանպաստ վիճակում ենք, որ չե՞ն ասում Ալիեւին, որ ժողովուրդը ինքնորոշվել է, մի հատ հիմնավորի մեր Սահմանադրության այդ ո՞ր կետով նկրտումներ ունենք քո տարածքի նկատմամբ, տեսնեինք ի՞նչ կասեր: Արցախը ինքնորոշվել է, ինքնորոշման ակտը ամրագրվել է հանրաքվեով, դրանից հետո միացել է մեզ: Ադրբեջանը լավ գիտի այս ամեն ինչը: Եթե դու քո բանակը չես ուժեղացնում, քո հասարակությանը դեգրատացնում ես, ինքը պահանջներ է դնում, դու դրանք ընդունում ես, եթե հասրակությանդ մեջ պարտողականության գաղափարն ես տարածում, ինչո՞ւ ինքը կգնա իրավաբանության ոլորտ: Երբ իրեն հարմար կլինի, այն ժամանակ էլ կմտնի այդ ոլորտ: Այնքան ցավալի է, իրավաբանորեն, պատմականորեն, քաղաքականապես ուժեղ լինենք ու այսպես խեղճանա՞նք:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275626&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ