Ամեն ինչ անում են, որպեսզի ազատվեն ռուսական սահմանապահ զորքերից. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ է»

— Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ այն պայմաններով, որով պատրաստ է Իրանը: Ի՞նչ պատկեր առաջիկայում կունենանք այս առումով:

— Անիմաստ է Փաշինյանի խոսքերը վերլուծել, որովհետեւ ամեն ինչի տակ դրված են այն առաջադրանքները, որոնք նա կատարում է սրբորեն, եւ որը տալիս են իրեն իր տերերը: Պետք է հիշենք մի բան, որ այսօր աշխարհը գտնվում է բավականին քաոտիկ վիճակում: Ժամանակին ինձ հետ վիճում էին, երբ ասում էի՝ սա Երրորդ համաշխարհային պատերազմ է, բայց հիմա ավելի վատ է վիճակը, քան Երրորդ համաշխարհային պատերազմն է, որովհետեւ շարունակվում են քաոտիկ ու անհասկանալի գործողությունները: Սա Փաշինյանի հերթական ֆոկուսն է, ինչ էլ ասել է, ոչինչ չի նշանակում: Ի դեպ, շատ ճիշտ նկատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ դրա մասին դեռեւս քննարկվել էր 2020թ.-ին, որի որոշումն այն է, որ այս խնդիրները հետամուտ լինեն ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, որոնք, չգիտես ինչու, չեն ուզում կատարել ներկա իշխանությունները: Ու շատ լավ հասկանալի է, թե ինչու չեն ուզում, սա իրենց ձեռնտու չէ, նրանց հիմնական նպատակը` Ռուսաստանի դեմ պայքարն է, ինչն էլ անում են:

— ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաեւ նշել էր, թե Հայաստանը չի ցանկանում ռուս խաղաղապահների տեղակայումը Սյունիքի մարզով անցնող ճանապարհին, չնայած որ սա ուղղակիորեն ստորագրված է Փաշինյանի կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, ու ոչ միայն Սյունիքը, ընդհանրապես նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ազատվեն ռուսական սահմանապահ զորքերից, որպեսզի Հայաստանը կարողանան հանգիստ հանձնել թուրք-ադրբեջանական կոալիցիային:

«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՂԹԱԾ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»

— Բայց որքանո՞վ կհաջողեն, արդյոք հանգուցալուծումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի կուլմինացիայից:

— Ես հույս ունեմ, որ դա չի ստացվելու, որովհետեւ կա պատմություն, որը հուշում է, թե ինչպես են զարգանում քաղաքական խնդիրները: Ռուսաստանը միակ երկիրն է, որը 12 անգամից ավել պատերազմ է մղել թուրքերի դեմ: Ադրբեջանցիները հանդիսանում են թուրքերի «կծան շունը», ինչպես թուրքերն են հանդիսանում ամբողջ Արեւմուտքի համար չղեկավարվող «կծան շուն», նույն ձեւով այդ դերը այսօր կատարում է Ադրբեջանը: Այն հատուկ ռազմական գործողությունները, որոնք կատարվում են Ուկրաինայում, դրանք ունեն իրենց վերջը, այսինքն՝ տեսանելի ապագայում ռուսները հաղթած են դուրս գալու, հիմա էլ հաղթում են, շատ ծանր վիճակ է ուկրաինական բանակում: Ռուսաստանի շնորհիվ է, որ Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել մշակույթում, գիտության մեջ, եւ մեր նոր պատմությունը հենված է ռուսական միացյալ քաղաքակրթական կապի հետ: Ես մշտապես հանդես եմ եկել, այսպես կոչված, հայ-ռուսական համագործակցության մեջ, որին շատ կողմնակից եմ, դա է, որ քաղաքակրթական կապը ամրացնում է: Համոզված եմ, որ եկող տարի ռուս-ուկրաինական պատերազմի մասին կխոսենք անցյալ ժամանակով, ուկրաինական կողմն արդեն այն իրավիճակի մեջ է, որ երկար չի դիմակայի: Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ հաղթանակը անխուսափելի է, եւ այդ ժամանակ կզբաղվեն արդեն Հարավային Կովկասի գործերով, որտեղ խայտառակ վիճակ է տիրում:

— Ադրբեջանի նախագահ Ալիեւը բացահայտ ասում է՝ ներկայիս Հայաստանը մեր հողն է, նրանք, այսինքն՝ մենք, երբեք պետություն չենք ունեցել Հարավային Կովկասում: Ո՞րն է կամ ո՞րը պետք է լիներ Հայաստանի համահունչ պատասխանը, որին այդպես էլ մնացինք կարոտ:

— Կարծում եմ, որ ներկա իշխանությունների ու ԱԳՆ-ի կողմից դա շատ ցանկալի մոտեցում է, որը ցույց է տալիս Ադրբեջանը: Այդ ժամանակ ոչ մի պրոբլեմ չեն ունենա, ամեն ինչ կհանձնեն՝ կպրծնեն, իրենց գործն է ամեն ինչին համաձայնվելը, որն իրենք փայլուն կատարում են: Ամեն ինչ կատարվում է հայ կոչվող կառավարիչների կիսագրագիտության կամ անգրագիտության շնորհիվ, դրա համար էլ իրենց են ընտրել, որ այսպիսին լինեն: Չէ՞ որ նրանք հեշտ են կառավարվում: Այնպես որ, դա լրիվ համընկնում է իրենց ցանկություններին, միայն թե իրենց չկպնեն, չգնդակահարեն, բայց, մեկ է, դա լինելու է, թեկուզ թուրքերն իրենց գնդակահարելու են, որովհետեւ իրենց պետք չեն վկաներ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274691&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ