Ես երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր Ղազարյան

«Իրավունք»-ի զրուցակիցն է տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

— Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ ըստ Ձեզ, ո՞վ կարող է լինել անցումային կառավարության վարչապետը։

— Բագրատ սրբազանը:

— Պարոն Ղազարյան, կարծում եք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կգնա՞ զիջումների։

— Այդ ամենի համար նախ պետք է հաշվի առնենք՝ այժմ օրակարգում ի՞նչ հարց է դրված՝ կառավարության հրաժարական։ Այս քայլերի հաջորդականությունը հաշվի առնելով՝ մի փոքր կարծում եմ ժամանակ է պետք: Որպես այդպիսին՝ մենք, իհարկե, ժամանակ չունենք, քանի որ զուգահեռ տեսնում ենք, որ ուրիշ գործընթացներ են զարգանում արտաքին ճակատում՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ մի փոքր համբերել է պետք, քանի որ ամեն ինչ մեկ օրում կամ մեկ ժամում լուծելի դարձնել հնարավոր չէ։ Այս պարագայում լայն աշխատանք է պետք տանել, որի համար մեր ժողովրդի լայն զանգվածներին վստահություն կամ մեկ անգամ եւս հույսի նշույլ է պետք, որպեսզի մեր ժողովուրդն իրենց տանից դուրս գա եւ միանա այդ պայքարին։

— Չե՞ք կարծում, որ եկեղեցին պետք է քաղաքական կոնսուլտացիաներ սկսի։

— Առանց եկեղեցու՝ պարզապես անհնար է քաղաքական երկխոսություն դաշտում առկա ուժերի հետ։ Այդ թվում, ինչպես տեսանք, մայիսի 9-ին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ արդեն հանդիպում եղավ։ Իհարկե, դա էլ կոնսուլտացիաների մեջ կարելի է տեղավորել։ Այն առումով, թե իմպիչմենտի գործընթացը ինչպե՞ս պետք է սկսել, ինչպե՞ս կազմակերպել։ Առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցության՝ չեմ կարծում, որ կհասնեն հաջողության։ Ու սա չի նշանակում, որ բացառապես Բագրատ սրբազանը պետք է որեւէ հրահանգներ տա:

— Իսկ ի՞նչ քաղաքական ծրագիր պետք է առաջարկվի, որպեսզի դրա շուրջ ավելի շատ մարդ համախմբվի։

— Ազգայինն ու բարոյականն արդեն առաջարկվել է։ Այս սեւի եւ սպիտակի բաժանարար գիծը պետք է վերացվի։ Սա է հիմնական մեխը, քանի որ մեր հասարակության այս ծայրաստիճան պառակտվածությունը չի բխում ո՛չ պետության, ո՛չ հասարակության, ո՛չ էլ մեր հայրենակիցների շահերից։ Այսինքն՝ այդ բաժանարար գծի վերացումն է, որ հիմնական մեխերից մեկը պետք է դառնա, դրան էլ գումարած ազգային հարցը։ Սրանք են հիմնականը հանգամանքները։

— Հանրային դաշտում կան մտավախություններ, որ այս շարժումը մեկումեջ հանրահավաքներ անելով, դեպի մարման է գնալու: Ըստ Ձեզ, այն նոր թափ կառնի՞:

— Նկատի ունենալով նախկինում ընդդիմության շարժումները՝ տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել։ Փորձենք հասկանալ, թե այս շարժումն ինչո՞վ է տարբերվում «Դիմադրության» շարժումից եւ փողոցային այլ ակցիաներից: Նախ առաջնորդի կերպարը, որ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը չէ։ Այսինքն՝ վերկուսակցական է, հոգեւորական է: Որքան էլ պիտակավորեն կամ փորձեն սեւացնել, կարելի է ասել՝ նրա անցյալն անբասիր է՝ որպես առաջնորդ։ Սա ինքնին արդեն տարբերվում է նախկին շարժումներից՝ իր լիդերությամբ։ Մյուս պարագան այն է, որ տեսնում ենք հանրահավաքներ, որոնք մեծ թիվ են կազմում։ Որքան էլ փորձեն այդ թվաքանակը քիչ ներկայացնել, մեկնաբանել տարբեր կերպ՝ ծախվածներ կամ ֆեյքեր, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ժողովրդի թվաքանակը բազմաթիվ է։ Բնականաբար, նաեւ նկատում ենք, որ շարժումը ստացվում է, եւ դրա համար մեզ հույս է ներշնչում նաեւ երիտասարդությունը։

— Չե՞ք կարծում, որ հենց նույն` 2018 թվականի սցենարով ու քայլերի հաջորդականությամբ է տեղի ունենում կրկին իշխանափոխություն:

— Բնականաբար՝ այո, քանի որ սցենարներից մեկը հենց դա է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=283452&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը