Հայր Միքայելը խնդրեց անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում

Հասարակություն

Սոցցանցերում անհասկանալի աղմուկ է բարձրացել Տաթեւի վանական համալիրի վանահոր` Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի անվան շուրջ: Անգամ ոմանք կոչեր էին հնչեցնում, որ ֆլեշմոբ պետք է սկսել` ի աջակցություն Հայր սուրբի, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանքում, միայն թե պարզ չէր, թե ումից էին փորձում պաշտպանել Հայր Միքայելին:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանմամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Հոգեշնորհ ՏՄիքայել վարդապետ Գեւորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Հայր Միքայելը, որպես հոգեւոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթեւի վանքում։ Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»:

Թվում էր` այս հաղորդագրությունից հետո թեման, կարծես թե, փակված է, սակայն սոցցանցերում շարունակվեցին շահարկումները, նույնիսկ դավադրություն էին տեսնում այս ամենի մեջ` ընդդեմ Հայր Սուրբի եւ մեղադրում Մայր Աթոռին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Իրավունք»-ը ստեղծված իրավիճակի մասին փորձեց անձամբ Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի պարզաբանումը ստանալ, սակայն նա հրաժարվեց հարցազրույցից` չցանկանալով անդրադառնալ սոցցանցերում տարածվող լուրերին եւ խնդրելով անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում:

Այդուհանդերձ, մեր ճշտող հարցին ի պատասխան` Հայր Սուրբը վերահաստատեց Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասվածը, որ շարունակում է իր ծառայությունը Տաթեւի վանքում: Չցանկանալով մանրամասնել հիվանդության մասին լուրերը` հույս հայտնեց, որ, Աստծո կամոք, առողջական խնդիրները կարգավորելուց հետո` կշարունակի նաեւ պատարագ մատուցել:

Մեզ մնում է շուտափույթ առողջություն մաղթել Հայր Սուրբին, որպեսզի շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանական համալիրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272595&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ