Հույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
«Տեսեք, թե ինչ ապուշ վիճակի մեջ գցեց իր խունտային Ալեն Սիմոնյանը։ Փաստորեն, Հայաստանում ՀՀ ԱԺ նախագահը կարող է հանրային հայտարարությունների տեսքով ուղիղ հանձնարարականներ տա թե ոստիկանությանը, եւ թե արտահաստիքային կարգավիճակով աշխատող ինչ-որ դիմակավորված սոված շների, որ հաշվեհարդար տեսնեն մարդուց ինչ ա թե՝ «ինքը ասել է կպատժենք, հիմա ամոթա որ բան չանենք»։ Հենց այ սենց կոնցեպցիայով է կառավարվում այսօր Հայաստանի Հանրապետությունը, երեկվա սոված շները էլ ավելի սոված շների ինչ-որ հանձնարարություններ է տալիս եւ հետո գոհ-գոհ փոքր կենտրոնում զբոսնում ու կեղծ նկարներ է տարածում, թե իբր տեսեք մարդամեջ եմ դուրս եկել։ Տո այ դիշովի սերիալների մասովկի դերասան, դու մի անգամ քայլեցիր կասկադով, մտար մարդամեջ ու տեսանք ինչ եղավ, եւ ինչպես են քեզ կոչում մարդիկ։
 
Իսկ Ասլանյան Հակոբը, ում խունտան ուղարկել էր հանրային տրանսպորտով երթեւեկելու եւ հասարակության տրամադրվածությունը ստուգելու, թող պատերազմի իր մասնակցությունը չշահարկի, նա այդ իրավունքից ավտոմատ կերպով զրկված է, քանի որ այն խմբակցության անդամ է, ում համար Արցախը կործանած իշխանազավթումը Արցախյան Հաղթանակից շատ ավելի կարեւոր իրադարձություն է։ Այս դեպքը սովորական դեպք չէ, այս դեպքը չպետք է մոռացվի կամ ծածկադմփոց արվի, քանի որ վաղը Սամվելի փոխարեն կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։
 
Հայաստանում վիճակն այլեւս կրիտիկական է, նույնիսկ ոստիկանների ուղղեկցությամբ քաղաքացին անվտանգ ՁՊՎ հասնելու ՈՉ ՄԻ ԳԱՌԱՆՏԻԱ չունի, ուժային կառույցները պետք է հասկանան, որ Նիքոլի զավթած իշխանությունը հավերժ չէ, եւ որ հետո պատասխան տալու են նաեւ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ, իսկ հրաման կատարելու եւ նմանատիպ մնացյալ բաների մասին հեքիաթներին էլ հավատացող չկա։
 
Ես վստահեցնում եմ, որ եթե ոստիկանությունը կամ ուժային մնացած կառույցները չզբաղվեն Սամվելին ծեծողներին բացահայտելով եւ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ պատժելով եւ չանեն դա շատ արագ, ապա երկրում ուժային կառույցների նկատմամբ տեղից գրեթե 0 ական վստահությունը կչափվի արդեն մինուսով։ Սա առաջին հերթին ոստիկանության ամոթն է, որ ինչ-որ Ճ կարգի չստացված դերասան, ով ժամանակավորապես բարձր պաշտոն է զբաղեցնում կարող է հայտարարություն անել եւ 3 տասնամյակ գոյություն ունեցող ոստիկանության պահպանման տակ գտնվող մարդուն այդ հայտարարությունից հետո նվաստացնելով դաժան ծեծի ենթարկեն։ Պատժել անպայման պետք է նաեւ ծառայութան ժամանակ ծառայության վայր լքած ոստիկաններին, ովքեր այս իրավիճակի ուղիղ պատասխանատուներից մեկն են, բայց ոչ միակ։
 
Կարծում եմ թե ոստիկանության եւ թե այլ ուժային կառույցների կազմում կան մարդիկ, ովքեր տեղյակ են պատմությունից եւ դասագրքերից դեռ հիշում են, թե ինչ է լինում, երբ մարդիկ գիտակցում են, որ երկրի ներսում իրենք պաշտպանված չեն։ Հիմա տեսնենք թե ինչ կանի հայրենի ոստիկանությունը, սեփական, տասնամյակներով անցած վարկանիշը փրկելու համար։
 
Հ․Գ․ Առ այս պահը դեռ չեմ տեսել ոստիկանության պաշտոնական գնահատականը կատարվածի վերաբերյալ, բայց փոխարենը տեղեկանում եմ, որ 50 հազարանոց ականջ/խոսափողերի միջոցով թաղերում փորձում են հասկանալ, իրոք տենց լուրջ է մարդկանց տրամադրվածությունը, թե՝ ոչ։ Իսկականից հույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է։ ԲԱ-ՑԱ-Ռ-ՎՈՒՄ Է․․․
 
Պետք է պատժվեն բոլոր մասնակիցները, հայտարարություն անողները, ուղեկցող, ծառայության վայրը լքած ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ եւ, իհարկե, անմիջական կատարողները։ Սպասում ենք․․․», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=281308&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ