«Վարորդները տուգանքի մատերիալ». Երեւանի կենտրոնն իր գինն ունի

Հանդիպում

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի Փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 հազար դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր: Այս մասին դեկտեմբերի 1-ին, «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ պնդել է Երեւանի քաղաքապետի տեղակալ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Պարզաբանելով` վերջինս նշել է. «Իրականում գումարի չափն ուղղված չէ բյուջեի եկամուտներն ավելացնելուն։ Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի, օրինակ, հանրային տրանսպորտից։ Կան մարդիկ, որ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել եւ ցերեկվա ոչ պիկ ժամերին հասնել Փոքր կենտրոն, բայց նախընտրում են ավելի հարմարավետ տարբերակ` իրենց մեքենայով գալ եւ ուրիշ քաղաքացիների համար խցանման պատճառ դառնալ»:

Այս որոշումը հարուցել է մի շարք քաղաքացիների զայրույթը: «Իրավունք»-ի հետ զրույցում Երեւանի բնակիչ Ա. Ս.-ն նշեց, որ քաղաքի սրտում է գտնվում իր բիզնես-գրասենյակը, արդեն մշտական հաճախորդներ ունի, իսկ մեքենան կայանում է աշխատավայրից ոչ շատ հեռու:

«Ես ունեմ մեքենա, ու ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ինձ փորձում են համոզել, հրաժարվել իմ մեքենայից ու օգտվել քաղաքային անորակ տրանսպորտից: Ասե՛ք` հասկանամ` ինչո՞ւ պետք է աշխատող մարդը, ով 15 տարուց ավել ունի սեփական մեքենա, օգտվի ավտոբուսից ու երթեւեկի ջեբկիրների հետ միասին, ինչո՞ւ պիտի քաղաքային իշխանությունը իմ փոխարեն որոշի` ավտոբուս նստե՞մ, թե՞ իմ սեփական մեքենան: Կայանատեղիի համար վճարել 160 հազար դրամ, դիտարկում եմ միտումնավոր հարված իմ գրպանին»,-նշեց մեր զրուցակիցը` հավելելով, թե չի պատրաստվում փոխել իր գրասենյակի վայրը, ինչ է թե քաղաքապետարանը ցանկանում է «թեթեւացնել» Երեւանի կենտրոնը:

Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆԸ անդրադառնալով կարմիր գծերի թանկացմանը` ասաց, որ քաղաքապետարանը մտադիր է այդ որոշումը վերանայել եւ փոփոխությունների ենթարկել:

«Երբ վերջնական տարբերակ կլինի, նոր կարելի է վերջնական կարծիք արտահայտել, թե ինքանո՞վ է նպատակահարմար նմանատիպ փոփոխությունը: Ինչ վերաբերում է բուն նախագծի նպատակին, որ դրանով փորձ է արվելու թեթեւացնել քաղաքի երթեւեկությունը, կարծում եմ` չի աշխատելու: Աշխարհում շատ երկրներում այդ փոփոխությունն արվել է, բայց քաղաքի ծանրաբեռնվածությունը դրանով չի թեթեւացել: Քաղաքի ծանրաբեռնվածությունը կթեթեւանա այն դեպքում, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ, երթեւեկության կազմակերպման սխեմա: Քանի դեռ չկա, քաղաքը չի թեթեւանա ու առհասարակ պետք է հասկանալ մեր քաղաքը իրոք ծանրաբեռնվա՞ծ է, թե` ոչ», - հարց է բարձրացնում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Դիտարկմանը, որ եթե կա քննարկում, հնարավոր է 160 հազար դրամի չափով թանկացում, այդուհանդերձ չլինի, բայց գները բարձրանան ու կրկին զգալի չափով հարված հասցնեն քաղաքացու գրպանին, թանկացումը ի՞նչ կերպ կարող է նպաստել քաղաքի կենտրոնի թեթեւացմանը, որովհետեւ այսպես թե այնպես դրանից մեքենաների թիվը չի պակասելու` Քեյանն այսպես պատասխանեց. «Իրենց միակ նպատակն այն է, որ զուտ քաղաքի այդ մասերում չեն կայանելու, թանկացումով կարծում են, որ այդ մեքենաները չեն գա կենտրոն, բայց այդ մեքենաները կգան եւ ուրիշ տեղ կկանգնեն»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում արագաչափերի եւ տեսախցիկների, ինչպես նաեւ կարմիր գծերի դեմ: Նրա մշտական «ֆրազներից» մեկն էր դարձել՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»-ն, բայց ստացվում է ճիշտ հակառակ պատկերը, «քաղաքացին տուգանքի մատերիալ  չի»-ին ակտիվորեն վերածվել է « քաղաքացին տուգանքի մատերիալ է» կարգախոսով ու քաղաքացուն ֆինանսական «քացի» հասցնելով` փորձում են կարգուկանոն հաստատել` այն փաթեթավորելով «քաղաքի կենտրոնը պետք է թեթեւացնել» պատճառաբանությամբ:

Եզրափակելով թեման` Տիգրան Քեյանը շեշտեց, որ կարմիր գծերի առկայությունն իրականում ոչ մի բանով էլ չի արդարացվում. «Ես ասացի այլընտրանքային տարբերակը որը պետք է լինի, ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար նորմալ քաղաքային տրանսպորտ է հարկավոր ու երթեւեկության կազմակերպման նորմալ սխեմա: Երթեւեկությունը հենց ծանրաբեռնվում է, մեզ մոտ աժիոտաժ է սկսվում, թե` վերջ, կաթվածահար վիճակ է, բայց դա այդպես չէ, դրանք սովորական թեթեւ խցանումներ են, որոնք նորմալ են»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271853&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ