Արեւմուտքից միայն ողջույնի խոսքեր են հնչում, մտադիր չեն ընդհանրապես թուրքերի դեմ սանկցիաներ կիրառել. Շաքարյանց

Ներքաղաքական

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար այլեւս որեւէ խոչընդոտ չկա», - Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիեւն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Բաքվի համար ի՞նչ նշանակություն ունի  «Խաղաղության օրակարագը», եւ եթե արդեն չկան առկա խոչընդոտներ, հնարավո՞ր է, որ հայկական կողմը ինչ-ինչ խոստումներ է տվել Ալիեւին ու կրկին ցավալի զիջումներ են սպասվում:

— Շատ հնարավոր է, եթե այստեղ թուրքամետ, արեւմտամետ «կառավարիչներ» են նստած, ապա` այո՛, Ալիեւը չունի խոչընդոտ իր ցանկացածը պարտադրելու ու ստանալու համար: Մենք տեսնում ենք մարդ, ով շատ ինքնավստահ է, ամեն ինչ էլ կպահանջի, այս ապուշները կտան: Ու դրա դիմաց սրանք փող են աշխատում, կարեւոր չէ, թե ով է վճարում` Բաքո՞ւն, Անկարա՞ն, թե՞ արեւմտյան ինչ-որ հիմնադրամ կամ դեսպանություն, որը տեղակայված է Երեւանում: Կարեւորն իրենց համար այն է, որ փող են աշխատում` հայկական հող ծախելով: Նույնիսկ Սյունյաց աշխարհի ճակատագրի հարցով բոլորը խոստովանում են, որ դա Իրանի Իսլամական Հանրապետությունը չթողեց, որ թուրքերը զավթեն, գրավեն` պայմանավորված պատերազմի միջոցով: Անընդհատ այնտեղ տեղակայված իրանական-իսլամական հեղափոխության կորպուսի զինյալներն էին խանգարող հանգամանքը, ինչը խոստովանել է Էրդողանը, Բաքվի թուրքերը: էլ չեմ ասում, որ Երեւանում էլ գտնվեցին որոշակի փորձագետներ, որոնք ճշմարտությունը բացահայտ հայտարարել են հասարակությանը, բայց հասարակությունը, կարծես թե, գոյություն չունի: Դրա համար էլ արձագանք չեն գտնում նման կարգի հայտարարությունները: Հայ հասարակությունը մեռած է, գոյություն չունի, դրա համար մենք չենք տեսնում զանգվածային բողոքներ, ցույցեր:

Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ եթե չեմ սխալվում ԱԳՆ տեղակալներից մեկը, վերջերս է հայտարարել, որ կան հարցեր, որոնք առանց միջնորդների հնարավոր չէ քննարկել, այսինքն՝ խոչընդոտ կա, եւ այդ խոչընդոտն արդեն ինչ-որ  մեկը հասկացնել տվել է մեր թուրքամետներին, արեւմտամետներին: Ես, օրինակ՝ սպասում եմ, որ ինչ-որ ակնարկներ կամ նախազգուշացումներ հնարավոր է հնչել են կա՛մ Թեհրանի, կա՛մ Մոսկվայի կողմից, Արեւմուտքից ընդհակառակը` ողջույններ ու գովեստներ են հնչում, որ հանձնել են Արցախը ու դատապարտել են 120 հազար արցախահայերին լինել ցեղասպանության զոհ: Արեւմուտքը մտադիր չէ ընդհանրապես թուրքերի դեմ սանկցիաներ կիրառել, նորից ու նորից քննարկումներ կազմակերպել: Չնայած քննարկում` իբր թե Արեւմուտքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ե՛ւ ԱՄՆ Կոնգրեսում, ե՛ւ ՄԱԿ-ում, ու ի՞նչ, արդյունքը զրոյից մինուս, այդ է Արեւմուտքի դիրքորոշում կոչվածը  եւ այսօր դատապարտում է ամբողջ Հայաստանը նույն Արցախի ճակատագրին:

— Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն է հենց զսպող օղակը` նոր պատերազմը կասեցնելու առումով:

— Իրանը չի օգնում հայերին կամ Հայաստանին, Իրանն օգնում է սեփական ազգային անվտանգության շահից բխող հարցերը լուծելուն: Իրանին պետք չէ թուրքական գոտի իր հյուսիսային սահմաններում: Այն շատ ավելի ակտիվ միջամտություն չի դրսեւորի, Իրանն օգնում է ուժեղներին, դա պետք է հիշել: Իրանը թքած ունի նման կարգի հայության վրա, որը ի վիճակի չէ սեփական շահերը, սեփական պատմական հիշողությունը պաշտպանել  ու ընդհանրապես առաջնորդվել զուտ ազգային անհրաժեշտությամբ: Թուլամորթ նստած են սփյուռքահայությունը, հայաստանահայությունը, դե արցախահայություն արդեն գոյություն չունի: Կներեք, որ կտրուկ եմ ասում, բայց այսպես է «շնորհիվ» երեւանյան տականքների ու թուրքամետների:

— Հայաստանի իշխանությունն անընդհատ մեջբերում են, թե զինում են բանակը, ձեռք են բերել հնդկական ու ֆրանսիական զենք: Դրանք բավարա՞ր են, որպեսզի համարենք, թե հայկական բանակը համալրվում է նոր զինատեսակներով ու կարող են արդյունավետ լինել պատերազմական իրավիճակներում:

— Սուտ է, մի՛ հավատացեք, Հնդկաստանից նվեր ստացած կամ առած ցանկացած սպառազինություններ, իրոք, ծիծաղ են հարուցում, դրանք փորձարկված չեն իրական պատերազմական գործողությունների ընթացքում: Պարզապես, ինչ-որ մեկը մի մոդել է սարքել: Արի՛ սկզբից քո տարածքում փորձարկի, հետո առ: Իսկ ֆրանսիական, այսպես ասած, զրահամեքենաները, իբր ասում են, կատարյալ զենք է, բայց այդ զենքից հրաժարվել է Ուկրաինան: Հասկանու՞մ եք` ինչի մասին է խոսքը, խլամ են ուղարկել, աղբ, որոնք ընդհանրապես իսկական ռազմական գործողություններին չեն էլ դիմանա: Սրանք եվրոպական ասֆալտապատ ճանապարհների համար պատրաստած ինչ-որ մեքենաներ են, որոնք, ասենք, նույն լեռնաշխարհում կամ ինչ որ մի ճանապարհներում, որոնք ավելի են հարիր ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի տարածքին: Անպետք զիբիլ է, որն ընդհանրապես կարող է պիտանի չլինել: Գուցե նրանք այդ զրահամեքենաներն առել են, որ ճզմե՞ն, ճնշե՞ն, ոչնչացնե՞ն հայրենասիրական ուժերին հենց մեր հայրենիքի ներսում, դա հնարավոր է, ոստիկաններին կտան ու նրանք այդ զրահամեքենաներով կոչնչացնեն մնացած հայրենասիրական տրամադրություն ունեցող տարրերին: Ո՞ւմ եք հավատում, չի՛ կարելի:

— Այսպես կոչված`  «Զանգեզուրյան միջանցքի» հետ կապված ի՞նչ կասեք` մաքսակետեր կտեղադրվե՞ն կամ ո՞ւմ ձեռքը կանցնի վերահսկողությունը:

— Արդեն նույնիսկ Թուրքիան հրաժարվել է այդ մտքերից, գուցե մինչեւ Կապան քաղաքը ինչ-որ մաքսակետեր են դնում, բայց Զանգեզուրում ոչ մի բան չեն դնում, չնայած, եթե հիշենք, որ Սյունիքում կան զավթած տարածքներ, այնտեղ կարող են տեղադրել, որովհետեւ զավթել են: Բայց դա չի նշանակում, որ ողջ Սյունիքում կլինեն թուրքական ինչ-որ մաքսակետեր, արդեն Անկարան հրաժարվել է այդ ծրագրից: Նրանք երազում են, որ կարող է ամբողջ հյուսիսային Իրանը գրավեն միջանցքով, չնայած` Իրանն այն երկիրը չէ, որ թույլ կտա որեւէ թուրքի կառավարել իր տարածքով անցնող որեւէ մի տրանսպորտային հաղորդակցություն: Բաքուն էլ սպասում է Անկարայի ցանկացած հերթական հրամանին: Եթե չի լինի Անկարայից նման կարգի հրաման, ուրեմն` Բաքուն ի վիճակի չի լինի ոչինչ անել: Նույնիսկ եթե Իսրայելը հրամայի, առանց Թուրքիայի այդ հարցը չի լուծվի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270882&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ