Լո՞ւրջ, որեւէ մեկին թվում է, որ Ալիեւին ինչ-որ մեկը պետք է ձերբակալի՞. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական
«Հայաքվե»-ի նախաձեռնող խումբն իրենց օրենսդրական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին պաշտոնապես մուտք արեցին Ազգային ժողով: Նրանք վստահեցնում են, որ դրանով շարունակում են իրենց բաժին պայքարը` Արցախը ազատագրված, իսկ Հայաստանը նորից հզոր եւ անվտանգ տեսնելու համար: Սակայն, երբ ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, եւ արդեն իսկ արցախահայերն էթնիկ զտման են ենթարկվել, «Հայաքվեն» կարո՞ղ է որեւէ վճռորոշ հարց լուծել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— «Հայաքվեն» այս օրհասական իրավիճակում ի՞նչ խնդիր կարող է լուծել , ինչո՞ւմն է այդ նախաձեռնության կարեւորությունը:

— Զուտ իրավական առումով, որպեսզի Հայաստանը որեւէ միջազգային պայմանագիր ճանաչեր, անհրաժեշտ է, որպեսզի բացի երկրի ղեկավարի ստորագրությունը, այն անցնի Սահմանադրական դատարանով, այնուհետեւ` Ազգային ժողովով վավերացվի, զուտ իրավական տեսանկյունից: Այո՛, նախագիծը կարող է քննարկվել եւ որոշակի «ֆիկտիվ» արդյունք ունենալ:

— Իսկ Հռոմի ստատուտի հետ կապված` ինչ կասեք, ինչո՞ւ հիմա որոշում կայացվեց այն վավերացնելու եւ ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին:

— Որքանով Հաագայի դատարանը օգուտ տվեց Հայաստանի Հանրապետությանը` Լաչինի միջանցքը բացելու մասին իր անկատար եւ, ըստ էության, արդեն առարկայազուրկ որոշմամբ, այնքան օգուտ էլ կարող է տալ Հռոմի ստատուտով Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցումը: Այն ընդամենը անձերին քրեական պատասխանատվության ենթարկելու միջազգային ինստիտուտ է, որը պետություններին պարտավորեցնում է հետեւել Միջազգային քրեական դատարանի սահմանած որոշումներին եւ դրանց կատարմանը, բայց չունի որեւէ հարկադիր կատարման մեխանիզմ: Եվ ամենակարեւորը` ինքնին այդպիսի դատարանին անդամակցելը, դեռեւս որեւէ իրական արդյունք ապահովող ինստիտուտից օգտվելու հնարավորություն չի ընձեռում Հայաստանի Հանրապետությանը: Գիտե՞ք, ունենք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի հարյուրավոր վճիռներ չի կատարել, եւ Հայաստանի Հանրապետությունը բոլոր իշխանությունների օրոք, մշտապես ՄԻԵԴ վճիռներով ու որոշումներով առաջնորդվել է եւ դրվել է մեկ հարթության վրա: Նույն Եվրոպան այս իշխանությանը, իհարկե, շատ տարօրինակ պայմաններում, բայց հայտարարում է ժողովրդավարական, իսկ Ալիեւի բռնատիրությունը, որը հայտնի է, դրվել է մեկ նժարի վրա: Թեպետ, կներեք, մեկ նժարին չի էլ դրվել, Ադրբեջանը ավելի ծանրակշիռ է դարձել Արեւմուտքի համար եւ ավելի ընդունելի ու պաշտպանված: Հետեւաբար, հույսը դնել հերթական բարոյական հաղթանակի վրա, հերթական Սեւրի պայմանագրի վրա, ուղղակի, անմտություն է, եւ բացի դրանից, այն փչացնում է Հայաստան-Ռուսաստան առանց այն էլ փխրուն եւ խորը ճաք տված հարաբերությունները: Լավ, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը կամ Եվրոպան, դա կարող էր լինել իր անձնական տեսակետը , բայց Հայաստանը հիմա այն վիճակում չէ ու այն ներուժը չուներ, որպեսզի նոր թշնամիներ ձեռք բերեր:

— Իսկ Հռոմի ստատուտը հնարավո՞ր է, որ ի դեմս Հայաստանի, օգտագործվի, եւ շատ ու շատ արցախյան հերոսներ կանգնեն միջազգային դատարանի առաջ:

— Դրա մասին հայկական իրականության մեջ առաջինը ես եմ խոսել եւ ես պնդում եմ, որ այո՛, կարող է, Ադրբեջանը ընդամենը պետք է վավերացնի այն եւ դիմի Միջազգային քրեական դատարան` Արցախյան առաջին պատերազմում ռազմական սխրանքներ գործած անձնանց Միջազգային քրեական դատարանի քննության ներքո ուղարկելու համար:

— Իսկ հայաստանյան իշխանությունն այս քայլին գնում է գիտակցաբա՞ր:

— Դուք խոսում եք մի իշխանության մասին, որոնք, ցավոք սրտի, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, բայց այդ մարդիկ այսօր կալանավորի կարգավիճակում են պահում գեներալ Խաչատուրովին: Ամեն ինչ գիտակցված է տեղի ունենում, բայց խնդիրը այն է, որ շատ-շատերը չեն գիտակցում, որ այս իշխանությունները գիտակցված են գործում:

— Իսկ եթե մինչ Արցախի հայաթափումը Հռոմի ստատուտը վավերացվեր, ինչ-որ առումով կարո՞ղ էր օգնել իրավիճակը փոխել, թե՞ հերթական անգամ թղթի վրա գրված կետեր էին մնալու:

— Ոչ, որեւէ կերպ չէր կարող օգնել: Լավ, ենթադրենք Ադրբեջանի նախագահի հանդեպ այս իշխանությունը որոշի գործ հարուցել եւ դիմի Միջազգային քրեական դատարան, ու տան ձերբակալման «օրդեր»: Ի՞նչ է լինելու, լո՞ւրջ, որեւէ մեկին թվում է, որ Ալիեւին ինչ-որ մեկը պետք է ձերբակալի՞, Արեւմո՞ւտքը, որը նրա բոլոր պահանջներն ու կամակորությունները կատարում է: Գուցե այս իշխանությունը մնա պատմության մեջ, որպես Ալիեւին ձերբակալելու «օրդեր» տված իշխանություն, բայց նաեւ պատմության մեջ կմնա իշխանություն, որի օրոք հանձնվեց Արցախը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=267356&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ