Ո՞վ եք դուք, ավելի շատ Նիկոլին եք պահում, քան երկիրն եք բերում փրկության. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

— Հրապարակում ձեւավորված հարթակում «Ազգային կոմիտե» հռչակված ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանն ասում էր, որ մինչեւ հոկտեմբերի 5-ը քաղաքը պետք է եռա, բայց տեսանք, որ բողոքի ցույցեր ու հավաքներ այս օրերին իրականացվում են միայն Սփյուռքում: Ի՞նչ եղավ կոմիտեի ծրագիրը:

— Այդ եռացնողներն ովքե՞ր էին, Վազգեն Մանուկյա՞նն էր եռացնելու: Ընկերներիցս մեկը շատ լավ է բնորոշել, որ, կարծես, ռեժիմի ջրցան մեքենաները լինեն: Հենց հավաք է լինում, մարդիկ ուզում են ոտքի կանգնեն, անպայման ազգայինի անվան տակ հարթակում հայտնվում են անհասկանալի կերպարներ ու մարդկանց ցրում են: Վազգեն Մանուկյանը, ճիշտ է, մեր Երրորդ հանրապետռության ակունքներում է կանգնած, բայց իր անցած բոլոր քաղաքական ճանապարհները շատ լավ գիտենք: Ի՞նչ են անում իրականում, ազգային դեմքերի մղումը, ձգտումը, պայքարը խրախուսո՞ւմ են, թե՞ փորձում են մարդկանց ցասումը կոտրել, որ ամեն ինչ վերահսկելի լինի: Ի՞նչն են վերահսկում, 40 հազարանոց ժողովրդի ցասումը հասցրեցին 2-3 հազարի, էդ ինչո՞վ են քաղաքը եռացնելու: Եռացնում էին, թե՞ գոլորշիացնում էին պայքարը:

Վազգեն Մանուկյանը վերջին հանրահավաքի ժամանակ ընդգծեց, որ այդ հարթակը իրենց մենաշնորհը չէ, կոմիտեն 5 հոգով աշխատել չի կարող, պետք է ընդլայնվի։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Վերջին հանրահավաքին քանի՞ հոգի մարդ կար, 35-40 հազարին փոխանակ դարձնեին 100 հազար, եկավ 2- 3 հազար մարդ: Ի՞նչ են ընդհանրապես այդ կոմիտեով անում, որ մի հատ էլ ուզում են ընդլայնվի: Արածները փողոցներով քայլելը չէ՞ր` «գյադեք ձախ գնացեք, գյադեք աջ գնացեք, հետ գնացեք, առաջ գնացեք»: Ի՞նչ է, ժողովուրդն իրենց համար ծեծվելու, բռնվելու մատերիա՞լ է, ինչպես իրենց Նիկոլն էր ասում: Այո՛, իրենց Նիկոլը, որովհետեւ Նիկոլին իրենք ավելի շատ եք պահում, քան թե երկիրն են բերում փրկության: Ի՞նչ փրկության մասին է խոսքը, երբ իրենց ամեն քայլից հետո` ավելի ու ավելի ոգեւորված, ավելի ուժեղ ու լեգիտիմացված աշխատում է Նիկոլը` իր ամբողջ թայֆով: Սա նշանակում է, որ իրենք լիդերնե՞ր են, ո՞վ են: Ի՞նչ լիդեր, ի՞նչ արեցին իմ երկրի հետ, ի՞նչ իրավունք ունեն ընդհանրապես կանգնել բեմահարթակում ու խոսել: Ի՞նչ մի նորմալ գործիչ բերեցին առաջ: Ժողովուրդը պահանջատեր է, պետք է կարողանային նրանց բերել հրապարակ, համոզել: Ուզում էին Նիկոլի նույն գործիքակազմը որդեգրելով նրան հեռացնեի՞ն, այնպիսի փողոցներ էին փակում, որտեղով ընդհանրապես ո՛չ Նիկոլն է անցում, ո՛չ էլ իր թայֆեն:

— Համենայնդեպս, ուրիշ հարթակ էլ չձեւավորվեց: Երբ «Ազգային կոմիտեն» հանրահավաք չէր անում, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չէր գալիս փողոց…

— Չէր հավաքվում, որովհետեւ հստակ ոչ մի կոչ չկար, թեկուզ մեր կամ ուրիշ գործիչների կողմից: Եվ հետո` սա անհատ գործիչներով պետք է չլինի, այլ պետք է լինի հարթակ: Բայց առաջին հերթին խորհրդարանական ընդդիմությունը պետք է աշխատանք տանի: Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման հարց չդրվեց, ինքնորոշման իրավունքը նույնպես գցած է մի կողմ, Հռոմի ստատուը վավերացվեց… Այսքանից հետո` ընդդիմադիր խմբակցություններն այնտեղ ինչի՞ համար են, եթե ոչ մի ձեւով, ոչ մի հարցում խոչընդոտներ չեն ստեղծում: Հիմա կհակադարձեն, թե` գիտեք ինչքան փորձանքներից ենք հետ պահել, ինչի՞ց եք հետ պահել:

— Բազմիցս ընդդիմադիր պատգամավորներն ասել են, որ մանդատները վայր դնելու արդյունքում` խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվի, դրա համար էլ չեն դնում:

— Ինչո՞ւ չի ստեղծվի, այսինքն` իրենց մանդատները նույնիսկ դրա ո՞ւժն էլ չունեն, որ ճգնաժամ լինի: Այդ ինչպե՞ս չի լինելու, ո՞ր Սահմանադրությամբ չի լինելու: Չի լինի, ոչինչ, դուք այդքան ազնիվ եղեք, դրեք ձեր մանդատները, եկեք կանգնեք ժողովրդի մեջ ու ասեք, որ իրենցից մեկն եք, իրար հետ պետք է պայքարենք: Ժողովրդից պահանջում են նվիրում, բայց այդ նույն ժամանակ իրենք այդ նվիրումը չունեն: Հաշվարկված անձնական շահը, զոհաբերությունից կիլոմետրերով հեռու քաղաքական ինտրիգները, մեկը մյուսին փնովելը, իրար վրա ցեխ շպրտելը ամրացրեցին ու շարունակում են ամրացնել Նիկոլին, ուրիշ ոչ մի հարց չկա:

— Վստահ եմ, որ այս ամենը նաեւ իրենց երեսին եք ասել, ինչպե՞ս են արձագանքում, օրինակ` նույն «Ազգային կոմիտեն»:

— Մարդկանց ոտքերը վաղուց գետնից կտրված է: Երբ մեկը բարձրանում է հարթակի վրա, իրենց թվում է` շուտով նախագահ են լինելու կամ վարչապետ, իսկ ամենաքիչը` նախարար, որովհետեւ պատգամավոր լինելն էլ արդեն իրենցը չէ: Երբ հողից կտրվում ես, մարդկանցից էլ ես կտրվում, իրականությունից էլ ու մեծամտանում ես: Բայց այդ ժամանակ գլխներիս բոլորս ենք «ուտում»: Ազգային կոմիտեն ասում է, թե բա` պատրաստ ենք բոլորիդ ընդունենք, խոսել, յա՛, Հռոմի պա՞պն եք, որ պատրաստ ենք ընդունել: Գլորվե՛ք, գնացեք՛ բոլորի հետ ինքներդ հանդիպեք: Ի վերջո, դուք ժողովրդի կողքի՞ն եք, թե ժողովրդից կտրված եք: Խառնել են ամեն ինչ իրար: Ինչի՞ համար էին հովհարային անջատումներով միտինգներ կազմակերպում. ասում են վաղը հանրահավաք կա, հանրահավաքից երկու ժամ առաջ չեղարկում են: Ու հանկարծ, Աստված չանի, ինչ-որ մի ուժ, կազմակերպություն կամ անհատ ասի` ժողովո՛ւրդ, հավաքվեք, փոխանակ խրախուսեն` չարությունն ու նենգությունը մեջներից թափվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=266543&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ