ՀՊՏՀ ապօրինի ռեկտորների ցինիզմն ու գիտական տեռորը

Հասարակություն

Ինչպես չեմ կարողանում հաշտվել Հայերի ցեղասպանության հանցագործության անպատժելիության հետ, այնպես էլ չեմ կարողացել հանդուրժել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ապօրինի ռեկտորներ Կորյուն Աթոյանի, Դիանա Գալոյանի, ամբիոնի ապօրինի վարիչ Լյուբա Մեհրաբյանի ցինիզմն ու գիտակրթական տեռորը:

Երբ հետևում ես ՀՊՏՀ-ում ապօրինի գործընթացների օրինաչափությանը, համոզվում ես, որ բարձրագույն կրթության ոլորտում վատագույն ավանդույթները շարունակվում են: Այսպես. 2011թ. ցայսօր ՀՊՏՀ ռեկտորներ են «ընտրվել» ու «նշանակվել» միայն գրագողները: Օրինակ՝ ՀՊՏՀ-ում երկու ժամկետ ռեկտոր նշանակված Կ. Աթոյանը դոկտորի գիտական ատենախոսության փոխարեն, ըստ մի շարք հրապարակումների, ՀՀ ԲՈՀ էր ներկայացրել կասկածելի սեղմագիր: Այդ և փողերի լվացման, ինչպես մամուլում է ասվում, պատճառով նա հրաժարվեց պաշտոնից, բայց հասցրեց ՀՊՏՀ-ում ներդնել վատագույն ավանդույթներ. հովանավորություն (որդուն տեղափոխեց ՀՊՏՀ և դարձրեց ամբիոնի վարիչ), գրագողություն (ինքը և իրեն հաջորդած բոլոր ռեկտորները մեղադրվել են գրագողության մեջ), ապօրինություններ (ՀՊՏՀ ռեկտորներ Կ. Աթոյանը և Դ. Գալոյանը ապօրինաբար 10 տարուց ավելի ամբիոնի վարիչի պաշտոնին են նշանակել օրինախախտ «իրավաբան» Լ. Մեհրաբյանին և պաշտպանել նրան), ՀՊՏՀ բյուջեի հաշվին արտասահմանյան գիտական անպտուղ գործուղումներ (օրինակ՝ գրագողներ Կ. Աթոյանը, Դ. Գալոյանը, առավել ևս` ՀՊՏՀ նախկին հաշվապահը միջազգային գիտաժողովներում ի՞նչ նոր խոսք պիտի ասեին: Վերջինս Կ. Աթոյանի հովանավորությամբ հաճախակի գիտաժողովների է մեկնել՝ ընդհուպ Սինգապուր): Դեռևս 26.08.2014թ. լրատվամիջոցներից մեկը նկատել է. «Տնտեսագիտական համալսարանը, այսպիսով, կարելի է համարել Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած, կադրային գաղափարական դարբնոցը»:

ՀՊՏՀ հերթական գրագող ռեկտոր Դ. Գալոյանի գիտա-բարոյական վարքագծի մասին ՀՀ ԲՈԿ-ի նախագահին հասցեագրած նամակի (09.06.2022.) ու դրա պատասխանի մասին փորձում էի լռել` մտածելով, որ Դ. Գալոյանը կհետևի Կ. Աթոյանի օրինակին՝ կհրաժարվի պաշտոնից, բայց ոչ. պարզվում է, որ «մաքառումով» ու խաբեությամբ պաշտոնի հասած անձը ի զորու չէ նման առաքինի քայլ կատարել, և ոչ էլ ԲՈԿ-ը ցանկացավ վերականգնել իր արժանապատվությունը: ԲՈԿ-ի նախկին նախագահն ինձ ուղարկեց հետևյալ երկտողը. «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ և 8-րդ կետերը ԲՈԿ-ին իրավասություն չեն տալիս ոչ վերահաստատելու, ոչ անվավեր ճանաչելու նախկինում արդեն հաստատված գիտական աստիճանը» (26.08.2022թ.): Ճիշտ է, մեկնաբանություններն ավելորդ են, բայց, ենթադրվում է, որ որոշ պաշտոնյաների համար «ՀՀ առաջին նախագահի կուսակից ընկերուհու դուստր լինելն ու դոկտորի գիտական աստիճանը հավասար արժեքներ են»...:

Ներկայացնում եմ ՀՀ ԲՈԿ-ի նախկին նախագահին հասցեագրած նամակից (09.06.2022թ.) առանձին հատվածներ: 2019թ. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա գրագողության փաստերի առնչությամբ ծագած աղմուկը ստիպեց ԿԳՄՍ նախարարին Դ. Գալոյանի մերձավորներից ստեղծել մասնագիտական հանձնաժողով (տե՛ս «Իրավունք» թերթ, 14.02.2020 թ.): Հանձնաժողովը ԿԳՄՍ էր ներկայացրել երկիմաստ եզրակացություն, որտեղ հաստատել էր, որ ատենախոսությունում առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ (գրագողություն-Ն.Ս.), փաստել էր, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»՝ չհիշատակելով գեթ մեկ նորույթ կամ արդյունք: Եզրակացության առաջին մասը հիմք ընդունելով ...ՀՀ ԿԳՄՍ ԲՈԿ-ը 17.07.2020թ. անվավեր ճանաչեց ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի 17.02.2015 թ. 5Ա-վ2 հրամանն այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է (Ը.00.06) դոկտորի գիտական աստիճան: Կողմնակալ հանձնաժողովի նույն եզրակացության 2-րդ մասը, ինչպես նաև Դ. Գալոյանի օգտին դատարանի կայացրած ակտը հիմք ընդունելով, ՀՀ ԿԳՄՍ-ն (17.07.2020 թ.) առոչինչ ճանաչեց ԲՈԿ-ի որոշումը և նույն օրը կազմակերպեց Դ. Գալոյանի ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելը»:

Քանի որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների արդյունքները (17.07.2020 թ.) վիճարկվում էին դատարանում և ընտրված ռեկտոր Դ. Գալոյանը մեղադրվում էր գրագողության մեջ, ՀՀ կառավարությունը 5 ամիս ուշացումով (17.12.2020 թ.) փորձեց քննարկել նրան ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու մասին հարցը, բայց նույն պատճառով հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 24-ը՝ աշխատակազմում քննարկելու և կրկին հաստատման ներկայացնելու համար: Սակայն կատարվեց հրաշք. դեկտեմբերի 23-ին Դ. Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր: Հաջորդ օրը մամուլն արձագանքեց. «Որոշումը կայացվել է առանց կառավարության նիստի՝ հեռակա, ըստ էության, գաղտագողի ռեժիմով»: Ի դեպ, ՀՊՏՀ-ի և Վ. Բրյուսովի անվ. համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները դատարաններում վիճարկվում են, բայց առաջինում ռեկտոր է նշանակվել, իսկ երկրորդում՝ պաշտոնակատար:

Դ. Գալոյանը 2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները հարևան երկրների հետ» թեմայով: Նա իր թեկնածուական ատենախոսությունը (ԹԱ), բացառությամբ 2-րդ գլխի 2-րդ ենթագլխի, 2014թ. առանց գիտական հիմնավորման ու բացատրության ներառել է իր «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» դոկտորական ատենախոսության (ԴԱ), գիտական հոդվածների, իսկ նրա ղեկավարած մագիստրոսը՝ թեզի մեջ (ՄԹ)...

Դ. Գալոյանն իր ԹԱ-ի ներածությունը ներառել է ԴԱ-ի ներածության, ԹԱ-ի 1-ին գլխի 1-ին ենթագլուխը՝ ԴԱ-ի 1-ին գլխի 1-ին ենթագլխի, ԹԱ-ի 1-ին գլխի 2-րդ ենթագլուխը՝ ԴԱ-ի 1-ին գլխի 2-րդ ենթագլխի, ԹԱ-ի առաջին գլխի երրորդ ենթագլուխը՝ ԴԱ-ի 2-րդ գլխի առաջին ենթագլխի, ԹԱ-ի 2-րդ գլխի 1-ին ենթագլուխը՝ ԴԱ-ի 4-րդ գլխի 1-ին ենթագլխի, ԹԱ-ի 3-րդ գլուխը՝ ԴԱ-ի 5-րդ գլխի մեջ: Ենթադրվում է, որ ԹԱ-ի որոշ հատվածներ ներառվել են նաև ԴԱ-ի այլ ենթագլուխներում, այլ տեսքով: Օրինակ՝ ԹԱ-ի 1-ին գլխի 1-ին ենթագլխի 23-րդ էջի վերջին պարբերության կեսից (Ներկայումս աշխարհում բառերից սկսած) մինչև 24-րդ էջի կեսը տարվել է ԴԱ-ի 1-ին գլխի 3-րդ ենթագլխի սկիզբը՝ 47-48-րդ էջերի մեջ, ընդ որում, Պրիստոնի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Մաքհլուպի կետերով տեսակետը Դ. Գալոյանը ԴԱ-ում փոխարինել է գծապատկերով: Դ. Գալոյանի ԹԱ-ի 1-ին գլխի 1-ին ենթագլուխը և ԴԱ-ի 1-ին գլխի 3-րդ ենթագլուխը իր մագիստրոսներից մեկը, ղեկավարի հորդորով ներառել է իր ՄԹ-ի մեջ:

Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ որևէ բան չի կատարվել, քանզի նշված ատենախոսությունների հեղինակն ու թեզի ղեկավարը Դ. Գալոյանն է: Տարօրինակը դոկտորի գիտական աստիճանին հավակնող անձի գիտական բարոյականության, բարեխղճության ու ազնվության բացակայությունն է, էլ չեմ ասում երևույթի հակաիրավական և հակամանկավարժական բնույթի մասին: Ցավալի է, երբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի (2019թ.) գրագողության փաստերը հայտնաբերում են ուսանողները, բայց զարմանալի չէ, քանզի նրանցից ոմանց գիտական խորհրդատվություն ցուցաբերելու փոխարեն, Դ. Գալոյանը տրամադրել է իր ատենախոսությունները՝ մագիստրոսական թեզեր գրելու համար, այսինքն՝ ուսուցանել է գրագողություն: Իսկ ամենազավեշտալին այն է, որ տասը տարի առաջ, հիմնականում 20-րդ դարի գրականությամբ կատարված «գիտական հետազոտությունը», հաճախ կրկնվող «այսօր» բառով, 2014թ. ներկայացվում է որպես տնտեսագիտության ոլորտում նոր ձեռքբերում: Դ. Գալոյանն իր ԹԱ-ի համար պետությունից արդեն ստացել է այն ամենը, ինչը օրենքով սահմանված է: Մինչդեռ 2014թ. ցայսօր նա խաբեությամբ, որոշ չինովնիկների հովանավորությամբ, ապօրինաբար տեր է դարձել տարբեր բարիքների՝ դոկտորի գիտական աստիճանի, բարձր աշխատավարձի, ռեկտորի բաղձալի պաշտոնի: Ավելին՝ որպեսզի չխաթարվի նրա ռեկտորությունը, ՀՊՏՀ-ն համառորեն չի վերակազմավորվում հիմնադրամի:

Դ. Գալոյանը ԹԱ-ի շարադրանքը ԴԱ-ում ներառել է հիմնականում հղումներով ու եզրակացություններով հանդերձ: ...Որպեսզի ԹԱ-ի 20-րդ դարի հեղինակներից մեջբերած որոշ գիտական հղումներ արդիականացվեն, նա դրանք, իր խոսքերով հանդերձ, ԴԱ-ում փոխարինում է 21-րդ դարի հեղինակներով: ...Դ. Գալոյանն իր ԹԱ-ի դասագրքային դատողություններն առանց ինքնահղման, նախ ներառում է իր «գիտական» հոդվածներում ու զեկուցումներում, իսկ հետո՝ ինքնահղմամբ՝ ԴԱ, բայց արդեն որպես գիտական նոր խոսք: Ուստի խնդրահարույց են այն միջազգային գիտաժողովները կամ դրանցում Դ. Գալոյանի ներկայացրած գիտական զեկուցումները. արդյո՞ք դրանք բավարարում են ՀՀ ԲՈԿ-ի ներկայացրած պահանջները, ինչպես նկատում ենք՝ ոչ:

...Այսպիսով, եթե ՀՊՏՀ ապօրինի ռեկտոր Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսությունից հանում ենք թեկնածուական ատենախոսությունը և ՀՀ ԲՈԿ-ում առկա գրագողության փաստերը, որոնք վերաբերում են նրա ԴԱ-ի 1-ին գլխի 3-րդ, 2-րդ գլխի 2-րդ, 3-րդ գլխի 1-ին ենթագլուխներին, ապա նրա դոկտորական ատենախոսությունից գրեթե բան չի մնում, մնում է պարզել նրա թեկնածուական ատենախոսության լեգիտիմությունը:

Երբ հիշում եմ, թե դատավորներ Ա. Սուքոյանը, Մ. Հարթենյանը, Է. Ավետիսյանն ու Գ. Խանդանյանն ինչ շահագրգռվածությամբ էին պաշտպանում ՀՊՏՀ նախկին ապօրինի ռեկտոր Կորյուն Աթոյանի ու նրա մտերիմ, ամբիոնի ապօրինի վարիչ Լյուբա Մեհրաբյանի կամայականությունները՝ ի հեճուկս ՀՀ տնտեսության զարգացման, ինձ, լրատվամիջոցների, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գ. Թամրազյանն ինչ ջանքեր էր գործադրում, որպեսզի վերականգնի Դ. Գալոյանի դոկտորի գիտական աստիճանն ու նրան դարձնի ՀՊՏՀ ռեկտոր՝ ի հեճուկս ՀՀ տնտեսության զարգացման ու ՀՀ ԲՈԿ-ի նախկին նախագահ Ս. Գոգյանի, զարմանում եմ: Չէ՞որ այս ամենը, բացի էգոիզմից ու կոռուպցիայից, ենթադրում է նաև ՀՀ գիտակրթական ու դատական համակարգերի նկատմամբ հեգնանք:

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՊՏՀ նախկին դասախոս

https://iravunk.com/sim/?p=260108&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ