Նիկոլը խնդիր ունի Արցախը ենթարկեցնելու իրեն. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ Արցախում պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելը եւ Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը` Բերձորի ճանապարհն ապաշրջափակելու մասին, ըստ էության, պետք է դիտարկել մեկ կոմպլեքսի մեջ:

Հետեւապես, Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու նախապայմանն Ադրբեջանի՞նն էր, թե՞ Արեւմուտքինը:

— Չեմ կարծում, թե Արեւմուտքինն էր, որովհետեւ այնպես չէ, որ Ռուբեն Վարդանյանը շատ է խանգարում Արեւմուտքին: Ադրբեջանի կողմից փաստ է, որ Մյունխենում հնչել է նման նախապայման: Իսկ թե ինչ նպատակով Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, արդյոք սա բազմաքայլ օպերացիա է` համաձայնեցված Նիկոլի հետ, թե` ոչ, ցույց կտա ապագան: Բայց հասկանալի է, որ Նիկոլը դիտում է Ռուբեն Վարդանյանին ոչ որպես  իր, այսպես ասած, շրջապատի մարդ: Ավելին` կարող է Ռուբեն Վարդանյանին դիտարկել, որպես մրցակից, որովհետեւ նա նույնպես ունի բավականին լայն կապեր Արեւմուտքում: Եվ չի բացառվում, որ երբ պարզվի Նիկոլի շատ արդեն մաշված լինելը, եւ դուրսգրման անհրաժեշտություն առաջանա, Արեւմուտքից նրան փոխարինելու տարբերակ դիտարկվի Ռուբեն Վարդանյանը: Այս առումով Նիկոլը բավականին վախեցած է, իսկ մյուս կողմից էլ խնդիր ունի Արցախը ենթարկելու իրեն: Նիկոլի վարած քաղաքականությունն Արցախում ամբողջությամբ այն Ադրբեջանին հանձնելն է` առանց որեւիցե քիչ, թե շատ լուրջ երաշխիքների:

Իսկ այդ ընթացքը կասեցնելու հնարավորություն արցախահայությունը դեռ ունի՞, թե՞ «գնացքն արդեն գնացել է»:

— Իհարկե, այստեղ Արցախի դիրքորոշումը կարեւոր է, որովետեւ կարող է Նիկոլը ամեն ինչ ասել, անել, պայմանավորվել Ալիեւի եւ Էրդողանի, Արեւմուտքում իր ղեկավարների հետ, բայց արցախցիները ասեն` ո՛չ, մենք մինչեւ վերջ կանգնած ենք մնալու եւ չենք գնալու այդ ճանապարհով: Եվ այստեղ Նիկոլը եւ ոչ միայն նա, այլ ամբողջ Արեւմուտքը կունենա խոչընդոտ, որովհետեւ Արեւմուտքը ձգտում է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են այն ստանալ նվերի տեսքով` առանց որեւէ պայքարի: Այստեղ բավականին բարդ օպերացիա է տեղի ունենում` բազմաշերտ եւ բազմաքայլ, որը կարող է ոչ միայն անդրադառնալ ուղղակի Արցախի կամ Բերձորի միջանցքի բացման-չբացման վրա, այլ  կարող է անդրադառնալ հենց Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության վրա: Չգիտեմ` արդյոք այն կլուծի հայկական հիմնական հարցը, թե` ոչ, բայց որոշ մարդիկ կարող են զրկվել աթոռներից, որոշները` ստանալ: Չէի ասի, թե դրանից Հայաստանում շատ բան պարտադիր կփոխվի, բայց որոշ անձնանց համար ինչ-որ բան կփոխվի:

Փաստորեն, ո՞րն է լինելու Արցախի նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հիմնական առաքելությունը, արցախյան միասնականությունը պառակտե՞լը:

— Արցախում, ցավոք, հիմա էլ չկա միասնականություն: Ճիշտն ասած, չեմ էլ հիշում այնտեղ երբ կար միասնություն, որովհետեւ շատ վաղուց էր: Ինչ վերաբերում է նոր գործող անձին, որը պետնախարար է, ըստ լուրերի, ունի շփում Դանիել Իոաննիսյանի հետ, որը համարվում է Հայաստանում արեւմտամետ ամենածայրահեղական գործիչը, ում գործողությունները ես համարում եմ հակահայկական եւ հակազգային: Եվ եթե այդ շփումը կա, ինչի մասին վկայում են տարբեր աղբյուրներ, ստացվում է, որ Արցախի պետնախարարը Հայաստանում սորոսական ամենաթունդ գործչի կրեատուրան է, հետեւապես նաեւ Նիկոլի առաջ քաշածն է: Այսինքն` Նիկոլը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս նշանակման մեջ: Եվ նրանք Արցախը տանում են այն ճանապարհով, որ Արցախը համաձայնություն տա Նիկոլի վարած քաղաքականությանը: Այն է` Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ միակ հարցը, որը պետք է լինի Արցախի հետ կապված, ըստ Նիկոլի քաղաքականության, Արցախի հայ բնակչության` որպես Ադրբեջանի ազգային փոքրամանության իրավունքների պաշտպանությունն է եւ ոչ ավելին: Եթե Արցախին տանում են այդ ճանապարով, ապա Արեւմուտքի երազանքը կատավում է` Արցախն անցնում է ամբողջությամբ Ադրբեջանին, այլեւս ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չի լինում, եւ նրանք փոխարինվում են ինչ-որ միջազգային խաղաղապահներով: Այսպիսով` կոնֆլիկտը, որպես այդպիսին, համարվում է լուծված: Այդ դեպքում` Ռուսաստանը դուրս է գալիս Արցախից, ապա նաեւ Հայաստանից, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն էլ են համարվում հարթված` իհարկե, ի հաշիվ Հայաստանի,  ի հաշիվ Ցեղասպանության չճանաչման, ի հաշվիվ մեր արդար պահանջների չկատարման: Սա է Արեւմուտքի նպատակը, որը կիրականանա, եթե Արցախում պայթեց սորոսական ռումբը, ինչի հետեւանքով ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում կհավասարեցվի զրոյի:

Իսկ այդ դեպքում` ի՞նչ է սպասվում սորոսականացված Արցախում հայությանը:

— Զուգահեռաբեր արցախցիները դուրս են գալու Արցախից, որովհետւ ոչ մեկը չի պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում: Իհարկե, կարող է մի քանի հոգի մնան, ովքեր այսօր ծառայում են Նիկոլին, արեւմտա-սորոսական ծրագրերին, եւ իրենց շատ էլ լավ զգան: Բայց զանգվածաբար հայությունը դուրս է գալու Արցախից: Մենք կորցնելու ենք այդ տարածքը, իսկ դրանից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամակատարը կամ Թուրքիայի կողմից վերահսկվող մի տարածք` կորցնելով ինքնիշխանությունը: Այնուհետեւ, հաջորդ քայլն ուղղված է լինելու ընդդեմ Սյունիքի, որովհետեւ բոլոր դեպքերում մինչեւ թուրքերը Սյունիքը չստանան, չեն հանգստանալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=249924&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ