Մյունխենյան ծուղակը Նիկոլի վերջն է. Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի գերնպատակը՝ մասնակցելով նախ Մյունխենի անվտանգության համաժողովին, ապա Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը, եւ ամենակարեւորը՝ ի՞նչ արդյունքներ ու հետեւանքներ կունենա այն: Այս ամենի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

— Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու հրավեր չէին ստացել Իրանի եւ Ռուսաստանի անգամ ԱԳ նախարարները, մինչդեռ ներկա էին Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, որ, այս օրերին ակտիվանալով, հավակնում է գլխավորել Իրանի ընդդիմությանը, իսկ Ռուսաստանից մասնակցում էին եւս կարկառուն ընդդիմադիրներ Միխայիլ Խոդորկովսկին, Գարի Կասպարովը եւ Ալեքսեյ Նավալնու կինը: Այս մարդկանց շարքում ի՞նչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանը:

— Փաշինյանը գնացել էր մասնակցելու հակառուսական մի միջոցառման, որտեղ Ռուսաստանը ներկայացնում էին մարդիկ, որոնք ՌԴ հետ որեւէ առնչություն չունեն, ռուս ազգի հետ՝ նույնպես: Վերջերս դարձել է շատ «մոդայիկ»՝ Ուկրաինայի նախագահը հրեա է, Ռուսաստանը ներկայացնում են ով ասես՝ բացի ռուսներից, Հայաստանի ղեկավարությունն էլ դեռ պարզ չէ` ով է: Ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանն է այդ վիճակում, որ իր փոխարեն՝ երկիրը գալիս են ներկայացնելու ՌԴ թշնամիները, այլ նաեւ Իրանը, Բելառուսը եւ այլն: Այդ խայտառակ հավաքին Նիկոլի գնալը նշանակում էր, որ նա ընդգծում է իր արեւմտյան կողմնորոշումը եւ իր կողմից դավաճանությունը Ռուսաստանի հանդեպ: Սակայն, ստացվեց այնպես, որ իր գնալուն զուգահեռ՝ ստացավ վերջին նախազգաշուցումը, ինչը հնչեց մի շարք ռուս քաղաքական եւ հանրային գործիչների կողմից, որոնցից ամենահնչեղը ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի խոսքն էր, երբ ասաց, որ այն գործիչները, որոնք հայտարարում են իրենց եվրոպական կողմնորոշման մասին, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը: Սա ոչ թե սպառնալիք է, այլ շեշտում եմ՝ նախազգուշացում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք եւ ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի վերնախավում, դավաճանական, պոռնկաբարո վերաբերմունք է դաշնակցային հարաբերությունների եւ դաշնակիցների նկատմամբ, ինչը բերելու է երկրի կորստի: Ավելին՝ այն արդեն իսկ բերել է Արցախի զգալի մասի կորստի եւ, ի վերջո, այլեւս հույս չկա, որ Հայաստանը կկարողանա վերադարձնել այն, ինչ կորցրել է երկու տարի առաջ:

— Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցեց Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ միասին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

— Սա ծուղակ էր, որի մեջ ընկավ Նիկոլը, որովհետեւ հասնելով Մյունխեն՝ նա հասկացավ, որ մասնակցել արեւմտյան ծրագրով այդ քննարկումներին մինչեւ վերջ, որի արդյունքում նա ինչ-որ բան պետք է ստորագրի, չի կարող, որովհետեւ Ռուսաստանից եղել է նախազգուշացում: Բացի այդ, Ադրբեջանն, ըստ էության, մերժեց Հայաստանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի նախագիծը: Եվ երրորդ՝ Իրանի հետ կապված սրվում է իրավիճակը եւ Զելենսկին՝ Իսրայելի արտգործնախարարի հետ միասին հայտարարել են, որ Իրանը նրանց ընդհանուր թշնամին է եւ ընդհանուր ուժերով պետք է կռվեն նրա դեմ: Այս իրավիճակում Վրաստանը, թեպետ մասնակցում էր այդ պանելային քննարկումներին, բայց որեւէ կերպ մասնակից չդարձավ հակառուսական գործողությունների, պատժամիջոցների եւ այլն: Ըստ էության, լինելով արեւմտամետ պետություն եւ վերջին տարիներին՝ սկսած Սահակաշվիլու այնտեղ հայտնվելուց հետո,  լինելով հակառուսական պետություն, Վրաստանն այսօր հակառակ գործընթացի մեջ է: Ավելի ողջախոհ, ազնիվ եւ սկզբունքային գտնվեց: Հիմա, փաստորեն, ստացվում է, որ Նիկոլը ռուսներից ստացել է դեղին քարտ, Իրանի դեմ էին ուղղված այն միջոցառումները, որոնք տեղի ունեցան Մյունխենում, Վրաստանը չներգրավվեց հակառուսական գործընթացների մեջ, Ադրբեջանը մերժեց  Նիկոլի առաջարկությունները, Թուրքիան  ստացավ ՌԴ-ի կողմից բավական կոշտ նախազգուշացում` Սերգեյ Միրոնովի խոսքով, եւ չեմ կարծում, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա հայտարարությունը չի համաձայնեցվել Կրեմլի հետ: Իսկ նա ասաց, որ Թուրքիային պետք  է ճանաչել ահաբեկչական պետություն եւ նրա հանդեպ կազմակերպել շատ կոշտ հակազդեցություն: Այսինքն՝ սա նախազգուշացում էր Թուրքիային, որ այլեւս շատ չխորացնի իր նվաճողական նկրտումները Հայաստանի հանդեպ:

— Խաթրով, կոշտ, ամեն կերպ Ռուսաստանից հնչեցին նաեւ նախազգուշացումներ, որ Հայաստանն «էստի համեցեք» չկանչի ԵՄ դիտորդներին, մինչդեռ նրանք այս շաբաթվա սկզբին արդեն իսկ ժամանեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

— ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղիղ հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնալու այստեղից: Ավելի ուղիղ խոսք հնարավոր չէր ասել: Ինչպես ժողովուրդն է ասում`  «դուզ խոսքը էշին են ասում», բայց իրավիճակն արդեն այդ էշից էլ այն կողմ է անցել, Նիկոլին ուղիղ էլ են ասում, «դուզ» էլ են ասում: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արաբաթ է, թե Արարատ է գնում է Թուրքիա, խոսում է ամեն ինչից՝ բացի հայկական օրակարգից, բացի Արցախի շրջափակման դադարեցումից, այսինքն՝ սրանք իրենց զգում են թուրքական իշխանության ստորաբաժանման մի օղակի դերում: Արցախի մասին չեն խոսում, Ցեղասպանության թեման չեն բարձրացնում. անգամ Մեքսիկայում ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ու Արաբաթը, Նիկոլը եւ մնացած թրքասերները որեւէ ծպտուն չհանեցին, ոչ մի շնորհակալական խոսք չասացին: Հիմա իրենք ընդամենը թուրքերին ասում են՝ ճանապարհը եկեք բացենք, ձեզ ենթարկվենք չանհանգստացնենք, ձեզ հետ միասին էլ ռուսներին այստեղից հանենք: Սա է նրանց արածը, ինչը, բնականաբար, ռուսները կանխում են՝ նախազգուշացումներ տալով Հայաստանին ու Թուրքիային:

— Ամեն դեպքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը, Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բավական հուզվել էին հայ-թուրքական հարաբերությունների վերջին դրսեւորումներից, ինչը իշխանությունը համարում է դիվանագիտական հաղթանակ:

— Նիկոլը, ցավոք, անգրագետ է, համապատասխան կրթություն չի ստացել: Եթե նա մի փոքր պատմություն իմանար, ապա կհիշեր նախ 1918-20 թթ. Հայաստանի տխրագույն պատմությունը, որի ընթացքում մեկ այլ Նիկոլի նման վարչակազմ փորձեց թուրքերի հետ խաղալ ռուսների դեմ: Ավելին՝ Բաթումիում 1918 թվականին ստորագրեց եղբայրության եւ համագործակցության մասին պայմանագիր Թուրքիայի հետ, ինչն արվում էր արեւմտյան պետությունների թելադրանքի ներքո, առաջին հերթին՝ Անգլիայի: Այստեղ պետք է մեջբերեմ 1905 թվականի իրադարձությունները, երբ հայ քաղաքական միտքը որոշեց աջակցել երիտթուրքերին՝ պայքարել ընդդեմ սուլթանի: Ամեն ինչ արեցին, որպեսզի երիտթուրքերը գան իշխանության, եւ իրենք էլ այդ վարչակազմի մեջ տեղավորվեն: Բայց ընդամենը դրանից 4 տարի անց սկսվեցին հայկական ջարդերը: Իսկ ընդամենը 10 տարի անց՝ տեղի ունեցավ ցեղասպանություն: Այնպես որ, Թուրքիան երբեք չի առաջնորդվել ինչ-որ հուզական, լիրիկական, արցունքահան թեմաներով, հնդկական կինոներով եւ այլն: Թուրքիան միշտ իր քաղաքականության մեջ առաջնորդվել է պրագմատիզմով ու իր շահով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=249105&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ