«Գոմը ո՞նց կարող է զորամաս լինել».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ ԶԵՄՖԻՐԱ (ՍՎԵՏԱ) ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ, որը հանրությանը հայտնի է աշուղ ԱԼՄԱՍՏ անվամբ:

— Տիկին Ալմաստ, Արցախյան առաջին պատերազմում նաեւ Դուք եք պայքարել հանուն Արցախի: Այսօր տեսնելով Արցախը շրջափակման մեջ՝ ի՞նչ եք մտածում:

— Իհարկե, բացասական է բոլորիս վերաբերմունքն այն գործարքին, որ այսօր արվում է: Արցախը չի կարելի հանձնել ադրբեջանցիներին: Արցախը եղել է հայկական: Եվ դա թուրքերը շատ լավ գիտեն, մեր պատմությանը ծանոթ են: Ես զարմանում եմ, թե մեր ղեկավարությունն ինչու մեր պատմությունն ի տես չի դնում ողջ աշխարհին, որպեսզի տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում: Չեմ կարողանում հասկանալ սրանց նպատակը: Արդյո՞ք ուզում են Արցախը հանձնել եւ դրա համա՞ր են այդքան ձգձգումներ անում ու ավելորդ բաներ խոսում արցախցիների մասին, որոնք ժամանակին հերոսներ են եղել: Առհասարակ, զարմանում եմ արցախցի-հայաստանցի տարանջատման վրա: Չէ՞ որ նույն հայն ենք: Արցախցի, սեւանցի, ապարանցի, աշտարակցի, գյումրեցի… այդ «ից»-երը մենք պետք է մոռանանք: Հասկանանք, որ մենք այսքան տառապանքների միջով անցնող մի ժողովուրդ ենք: Պետք է սպառազինվենք ու դուրս գանք թշնամու դեմ մեր հողի համար պայքարելու:

— Աշխարհի աչքի առջեւ 120 հազար մարդ, որոնց թվում  նաեւ 30 հազար երեխաներ զրկված են գազից, սննդից: Կտրոնով են առաջին անհրաժեշտության սնունդը գնում: Իսկ ի՞նչ ենք անում մենք Հայաստանում:

— Կույր մարդու համար էլ նկատելի է, որ ոչինչ չի արվում: Սա սարսափելի է…

— Մշակույթի գործիչներին հաճախ կարելի է տեսնել այս կամ այն քաղաքական ուժի կողքին կանգնած, իսկ այսօր Արցախի կողքին կանգնա՞ծ են:

— Ես ուղղակի զարմանում եմ: Մեր մշակույթից միայն մի երգիչ է, որ դուրս է եկել ու մասնակցում է այս շարժումներին: Մեր մշակույթի մարդիկ առաջնագծում պետք է լինեին, բայց այսօր հետնագծում էլ չեն: Չեմ հասկանում նրանց մտածելակերպը, եւ թե  ինչի են սպասում: Հանդիպում եմ նրանց հետ, խոսում եմ, ասում են՝ դեռ կտեսնենք: Մինչեւ կտեսնեն՝ ամեն ինչը կհանձնվի, ու մենք կմնանք բոլոր ճանապարհներով փակված այս մի բուռ հողում:

— Միգուցե վախենո՞ւմ են իրենց դիրքն ու աշխատանքը կորցնելուց:

— Ի՞նչ կորցնելու մասին է խոսքը: Ես էլ այսօր դիրք չունեմ: Իմ դիրքն իմ ստեղծագործություններն ու երգն են: Եթե դա էլ պետք է արգելեն, թող արգելեն՝ չեմ գրի:

— Տարեվերջյան Ձեր համերգին Ձեզնից տոմս թաղապետարանում չցանկացան վերցնել լոկ նրա համար, որ Դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը…

— Այո, նրանք ասացին՝ դու մեր դեմ ես դուրս եկել, քեզնից տոմս գնե՞նք ու թողնենք, որ համե՞րգ տաս: Չնայած այդ ամենին՝ ես իմ համերգներով հանդես եմ գալիս: Անկախ նրանից, թե նրանք կվերցնեն իմ համերգի տոմսը, թե չեն վերցնի: Ժողովուրդն ինձ սիրում է: Ես այնքան եմ տոմսերը վաճառում, որ կարողանամ դահլիճի հարցերը լուծեմ: Մենք բոլորս բարեգործական հիմունքներով հանդես ենք գալիս մեր երգով՝ ժողովրդին կանչելու մարտադաշտ:

— Ասում եք՝ բոլորս,  մի՞թե այսօր բոլոր աշուղներն են իրենց երգով եւ խոսքով ժողովրդին կանչում մարտադաշտ:

— Ես իմ օղակներով եմ ասում: Մնացած աշուղները քնած են: Կարծում եմ՝ չկա մի աշուղ, որ իմ չափ աշխատի: Ես չգիտեմ՝ կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն կարողանում, կա՛մ էլ իրենք իրենց ավելի բարձր են դասում, որ չգնան խնդրեն որեւիցե մեկին, որ հովանավորի: Ես այդ մասսային չեմ պատկանում: Ինչո՞ւ ոչ, ես նաեւ կարող եմ խնդրել:

— Ինչպե՞ս անցկացրիք Հայոց բանակի կազմավորման օրը:

— Լացելով Եռաբլուր եմ գնացել եւ իմ հարգանքի տուրքն եմ մատուցել զոհված մեր հերոսներին: Իմ ընկերներին տեսա, որոնք այսօր իմ կողքին չեն: Ցավ զգացի՝ կանգնած նայում էի այն հսկա բանակին, որ հողին են հանձնել: 

— «Դավաճան» վանկարկումների ներքո կառավարության անդամները «ներխուժեցին» Եռաբլուր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այս կառավարությունը մեր երկիրը փաստացի տանում է կործանման: Այսքան երեխաներն անմեղ տեղը վառվեցին ինչի՞ համար: Գոմերում տանում, երեխա՞ են պահում: Զե՞նք են պահում գոմում: Ես ուղղակի զարմացած ու զայրացած եմ: Պատկերացրեք՝ մեր երեխան գոմում է, եւ դա զորամաս են համարում: Գոմը ո՞նց կարող է զորամաս լինել: Իբր թե կառավարություն, ղեկավարություն ունենք, գոնե մի անգամ Հայոց բանակի օրը շնորհավորեցի՞ն: Լավ, չուզեցին, չշնորհավորեցին բանակի օրը, բա այդ երեխաների համար գոնե մի սգո օր չհայտարարեի՞ն: Եվ դուք կառավարությո՞ւն եք: Ձեզ ընտրել են, որ իբր թե մեր երկիրը կառավարեք, կանոնավոր ձեւով պահեք: Եթե այսպես պետք է կառավարվի, պետք չէ, ամեն մեկն ինքնուրույն ապրում է, ինչպես ուզում է:

— Այս իշխանության օրոք հենց սկզբից էլ թիրախում Արցախյան պատերազմում հաղթանակած գեներալներն էին, հրամանատարներն ու զինվորները: Ինչո՞ւ:

— Այն մարդիկ, որոնք մեր երկրի ու հողի համար պայքարում են, այս պահին էլ բանտախցերում են: Ոչինչ չի փոխվել: Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ ծրագիրն են կատարում, ո՞վ է նրանց հենարանը, եւ ինչո՞ւ են այսպես ժողովրդի հանդեպ անտարբեր ու ագրեսիվ: Սա ուղղակի ինձ համար շատ տարօրինակ է: Այս իմ «ինչո՞ւ»-ի պատասխանը չունեմ: Միայն կառավարությունից կխնդրեմ, որ աչալուրջ լինեն մեր տղաների, մեր բանակի նկատմամբ: Ես կուզենայի, որ իրենք էլ նմանվեին Վազգեն Սարգսյանին եւ նրա պես պահեին այնպիսի բանակ, որ մենք այսօր հանգիստ քնենք: Մեր ժողովուրդն այսօր հանգիստ չի քնում, որովհետեւ անընդհատ մեր սահմանները, մեր երկիրն ասպատակման մեջ է: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ իրենց հրաժարականը կպահանջի:

— Բայց ժողովրդի մի մասն արդեն վաղուց է, ինչ պահանջում է…

— Ամբողջությամբ ժողովուրդը չի գալիս հանրահավաքների: Այն օրը լսում եմ, մարդիկ ասում են՝ մեր վարչապետը որոշել է, որ տոնավաճառը պետք է փակվի, չգիտենք՝ մեր այս քրջերը որտեղ տանենք, բայց մենք էլի գնալու ենք իրեն ընտրենք: Սա ես ո՞նց հասկանամ: Ընտրում եք ձեր վարչապետին, մենք էլ ձեր հետ կրակն ենք ընկնում: Ձեր քրջերը չեն թողնելու դուք այդտեղ վաճառեք, ինչքան ուզում եք գովերգեք: Արդեն հրամանը տվել են, որ այդտեղ պետք է փակեն: Փոխանակ աշխատատեղեր ստեղծեն՝ փակում են, ինչի պատճառով մեր ժողովուրդը կմատնվի սովի: Եվ  ամենավտանգավորը հենց այդ սովն է, որ չներխուժի երկիր: Սովը թուրքից էլ վտանգավոր է:

— Ներքին թշնամին ավելի վտանգավոր չէ՞, քան թուրքը:

— Ես հենց դա էի ուզում ասել, որ կառավարությունը ոչինչ չի անում եւ թշնամու առջեւ ընդամենը ճանապարհ է բացում: Այո, ներքին թշնամին արդեն մեր դիրքերը խորտակում է եւ անում է այն, ինչը չի կարող արտաքին թշնամին անել: Ներքին թշնամին ավելի շուտ է կարողանում հաղթել, քան արտաքին թշնամին: Եկել, նստել են գահին, ավերում են երկիրը հին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=247512&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ