Հայաստանը կորցրել է տնտեսության զարգացման հեռանկարները. Մարջանյան

Տնտեսություն

«Իրավունքը» զրուցել է Էներգետիկայի հարցերով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ, ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ։

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ում պետք է ստեղծվի գազի միասնական շուկա։ Սա ի՞նչ նշանակություն կունենա Հայաստանի վրա:

- Կարծում եմ՝ մեծ եւ անմիջական. Հայաստանը գազ սպառող երկիր է եւ գազ հիմնականում ստանում է մոտավորապես 80 տոկոսը՝ Ռուսաստանից, 20 տոկոսը՝ Իրանից: Եթե հաշվի առնենք, որ Իրանն էլ որոշակի հետաքրքրություն է ցույց տվել  ԵԱՏՄ-ի նկատմամբ, ապա հարցը Հայաստանի համար չափազանց կարեւոր է։ Կարեւոր են նաեւ ԵԱՏՄ-ի ներքո ընթացող այն գործընթացները, որոնցով  նախատեսվում է ստեղծել «էներգակիրների միացյալ շուկա», փոխանցումները կատարել առեւտրի  ազգային արժույթներով եւ հիմնականում ռուսական ռուբլիներով, ինչը նույնպես չափազանց հեռանկարային է Հայաստանի համար: Այնպես որ, գործընթացներն այդ առումով միանգամայն դրական են եւ Հայաստանի համար օգտակար:

- Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ է ձեւավորել գազի միասնական շուկայի սկզբունքները եւ անցնել, ինչպես Դուք նշեցիք, «էներգակիրների միացյալ շուկայի» գործնական իրականացմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ցավոք սրտի, այս երկու ուղղություններով գործերը շատ դանդաղ են առաջ գնում։ Առնվազն 5-7 տարի է մենք խոսում ենք այդ թեմաներով։ Հիմնական խոչընդոտները գազի հետ կապված հանդիսանում է այն բանաձեւի մշակումը, որը կբավարարի թե՛ մատակարարող, թե՛ սպառող երկրներին՝ ներառելով տրանսպորտային ծախսերի ձեւը եւ չափը։ Հիմնական հակասություններն, իհարկե, Հայաստանին չեն վերաբերում, բայց, ցավոք, այս ուղղությամբ առաջընթացը դեռ տպավորիչ  չէ։ Մանավանդ «էլեկտրաէներգիայի միասնական շուկայի»  հեռանկարները չափազանց  հետաքրքիր են Հայաստանի համար։ Հիշեցնեմ՝ տասնամյակներ շարունակ Հայաստանը հանդիսանում էր տարածաշրջանի լուրջ էներգետիկ երկիր, որն իր հարեւաններին էլեկտրաէներգիա էր արտահանում, եւ ընհանրապես  էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը Հայաստանում բարձր զարգացած լուրջ ոլորտ էր: Մենք այստեղ որոշակի հետընթաց ունենք, եւ կարծում եմ՝ ԵԱՏՄ «էլեկտրաէներգիայի միասնական շուկայի»  ծրագրում մենք առաջին հերթին պետք է դնենք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան բարձրավոլտ գծի կառուցման շահագործման հետ կապված հարցերը։ Անթույլատրելի է, որ այս բարձրավոլտ գծի կառուցումն այսքան երկարեց։ Իհարկե, դրան կան  որոշակի բացատրություններ. չափազանց ակտիվ հակազդում էր Թուրքիան, Ադրբեջանը եւ որոշակի առումով Արեւմուտքը:

- Ըստ ՌԴ նախագահի, ԵԱՏՄ երկրների տնտեսությունները կաճեն, ինչը նշանակում է, որ էներգետիկ ռեսուրսների պակաս կզգացվի, այդ թվում՝ արտահանման համար: Ի՞նչ վտանգներ է այս ամենը ենթադրում:

- Ոչ մի վտանգ, բայց շատ լուրջ մարտահրավեր է: Հայաստանը որոշակի առումով մտել է էլեկտրաէներգետիկայի զարգացման մի հրի մեջ եւ կորցրել թե՛ տնտեսության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ սեփական արդյունաբերության զարգացման հեռանկարները։ Իսկ դրա համար պետք է զարգացնել գեներացիոն բլոգը, պետք է արդիականացնել բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, ակտիվորեն ներմուծել էներգիաէֆեկտիվ տեխնոլոգիաներ եւ մի շարք այլ միջոցառումներ։ Չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանում էլեկտրատրանսպորտի զարգացումը Հայաստանի ծավալուն մասշտաբային տնտեսական համագործակցությունը Իրանի հետ։ Ինչպես գիտեք, այդ հարցում մենք այդպես էլ մեր ծրագրային նիշերին չենք հասել, եւ, այսպես ասած, եղող հնարավորությունները օգտագործում ենք միայն 30 տոկոսով։ Այստեղ էլ պետք է բեկումնային զարգացում ապահովել։ Իսկ ամենակարեւորը, որը իսկապես լուրջ թռիչքաձեւ զարգացում կարող է ապահովել Հայաստանի համար, լեռնաարդյունաբերական կլաստերի զարգացումն է Սյունիքում, որտեղ որոշակի ծրագրերի իրականացումը կապված է Քաջարանի, Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ վերամշակող կլաստերի, նոր էլեկտրաէներգետիկ հզորությունների եւ նոր հնարավոր Հայաստանի մասշտաբով ատոմակայանի կառուցման հետ։ Սրանք լուրջ ծրագրեր են, որոնք կձեւավորեն Հայաստանի ապագան:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=243478&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ