Ինչ «սեւ կատու է անցել» «Հայաստան» դաշինքի եւ «Վերածնվող Հայաստանի» միջեւ

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու մասին: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի եւ «Վերածնվող Հայաստանի» միջեւ, ինչպիսի՞ քննարկումների թեմա էր նման որոշումը, մանրամասներ պարզեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

— Քննարկումները թեժ չեն եղել, այլ` փոխադարձ հարգանքով: Մենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի որոշումից տեղյակ ենք եղել: Մարտավարական առումով մենք համարում էինք, որ նաեւ ԱԺ-ում մանդատից բխող լիազորություններն օգտագործենք պայքարի մեջ, իսկ մեր գործընկերները համարել են, որ այն այնքան էլ արդյունավետ չէ` խորհրդարանական նման մեծամասնության պարագայում: Մնացած առումով գաղափարական տարաձայնություն չկա: Մեր եւ «Վերածնվող Հայաստանի» գնահատականներն այս իշխանության մասին չեն փոխվել: «Վերածնվող Հայաստանը» գտել է, որ Ազգային ժողովում պատգամավորական մանդատն այլեւս սպառված է: Իսկ մենք համարում ենք, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Հանրության համար անընդհատ պետք է բացահայտել այս իշխանության ապօրինի, հակապետական գործողությունները, որովհետեւ իշխանությունն ամեն ինչ ձեւախեղում է եւ հանրության մոտ տպավորություն ստեղծում, թե պատերազմի եւ պարտության համար մեղավոր են նախկինները:

 — ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում Սփյուռքում: Սա խորհրդարան չգալու եւ նիստերին չմասնակցելու պատրվա՞կ է:

— Այդ հանդիպումները հայկական շահն առաջ տանելու համար են: Նրա աշխատանքը, որպես պատգամավոր, շատ արդյունավետ է: Պարտավորեցնող է նման հանդիպումներ ունենալը դրսում, քան նիստին մասնակցել-չմասնակցելը: Ընթացքը ցույց կտա ապագան: Մեր նպատակը ողջ հայության համախմբումն է ՀՀ-ի եւ Արցախի փրկության շուրջ:

https://iravunk.com/sim/?p=242836&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ