Նիկոլ Փաշինյանն ասում է տիեզերական ամենամեծ սուտը. Ինեսա Բարսեղյան

Տեսանյութեր

ՀՀԿ խորհր­դի ան­դամ Ի­ՆԵ­ՍԱ ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱՆՆ «Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում ա­սաց, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն ան­գամ իր հար­ցազ­րույց­նե­րում կրկնում է նույն թե­զերն ու ստե­րը, ո­րոնք ստիպ­ված ենք լի­նում կրկին հեր­քել: Թե ո­րոնք են այդ շար­քում հիմ­նա­կան ստե­րը, մեր զրու­ցա­կի­ցը նշեց կետ առ կետ:

— 1. Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է տի­ե­զե­րա­կան ա­մե­նա­մեծ սու­տը, թե Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում Հա­յաս­տա­նը ճա­նա­չել է դե­ռեւս 2007 թվա­կա­նից: Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը, ո­րոնք հենց այդ թվա­կա­նին են ըն­դուն­վել, հստակ փաս­տաթղ­թով ամ­րագ­րում է տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, ու­ժի սպառ­նա­լի­քի չկի­րառ­ման եւ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին թե­զե­րը: Այ­սինքն` արդեն 2007 թվա­կա­նի փաս­տաթղ­թով հստակ ամ­րագր­ված է, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ու­նի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, էլ ին­չի՞ մա­սին է խոս­քը: Բա­ցի այդ, 2016 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Ա­լի­եւն ինք­նա­խոս­տո­վա­նեց, որ փակ դռնե­րի հե­տե­ւում ի­րեն ստի­պում են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը: Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ ե­թե 2007 թվա­կա­նից հե­տո Ար­ցախն ար­դեն հանձն­ված էր, բայց 2016 թվա­կա­նին Ա­լի­ե­ւը նման հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում: Ի վեր­ջո, ե­թե Ար­ցա­խը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սե­լով, նախ­կին­նե­րի օ­րոք էր տրվել, ին­չու Ադր­բե­ջանն այն ժա­մա­նակ օր ա­ռաջ չէր շտա­պում ստա­նալ այն, ինչ տրվել էր: 2007-ի եւ 2020-ի մի­ջեւ 13 տար­վա մի­ջա­կայք կա, ին­չո՞ւ Ա­լի­ե­ւը չէր շտա­պում օր ա­ռաջ վերց­նել այն:

2. Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, որ Էր­դո­ղա­նի հետ շփում­նե­րը գնա­հա­տում է դրա­կան: Փաս­տա­ցի նա մեկ Ա­լի­ե­ւին էր հա­մա­րում կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան, մեկ էլ Էր­դո­ղա­նի հետ շփում­ներն է հա­մար­ում դրա­կան: Եվ սա այն պա­րա­գա­յում, երբ Էր­դո­ղա­նի գոր­ծուն ա­ջակ­ցու­թյամբ Ա­լի­ե­ւը սպա­նեց եւ շա­րու­նա­կա­բար սպա­նում է հայ զին­վոր­նե­րին: Նրանք եր­կուսն էլ ան­թա­քույց խո­սում են ի­րենց ծա­վա­լա­պաշ­տա­կան նկրտում­նե­րից, որ քար­տե­զի վրա առ­հա­սա­րակ Հա­յաս­տա­նը չպետք է լի­նի, ու գոր­ծում են Հա­յասս­տա­նի եւ հայ ժո­ղովր­դի ոչն­չաց­ման նպա­տա­կով:

3. Խո­սում է 1991 թվա­կա­նի Ալ­մա-Աթա­յի դեկ­լա­րա­ցի­ա­յից` ա­սե­լով, որ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մասն է, ինչ­պե՞ս կա­րող է նա չըն­դու­նել: Ընդ ո­րում` այս դեկ­լա­րա­ցի­ա­յին հղում էր ար­վել դե­ռեւս հոկ­տեմ­բե­րի 6-ին Պրա­հա­յում` քա­ռա­կողմ հան­դիպ­ման ըն­թաց­քում, երբ կող­մե­րը պար­տա­վոր­վում է­ին եր­կուս­տեք ճա­նա­չել մի­մյանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու ինք­նիշ­խա­նու­թյու­նը, ին­չը են­թադ­րում է Ար­ցա­խի փաս­տա­ցի հանձ­նում Ադր­բե­ջա­նին: Իսկ ո՞ւր մնաց ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ո­րի վե­րա­բե­րյալ խոսք ան­գամ չի աս­վել, ու ո­րին հղում չի ար­վում: Ե­թե դու գոր­ծում ես հայ ժո­ղովր­դի շա­հե­րից, ե­թե այդ­քան մտա­հոգ ես ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան օ­րենք­նե­րի ի­րաց­մամբ, ին­չո՞ւ հան­դես չես գա­լիս հայ ժո­ղովր­դի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյան տե­սան­կյու­նից, այլ խո­սում ես այն թե­զե­րից, ո­րոնք շա­հե­կան են մի­այն թուր­քին:

4. Ա­սում է ՌԴ խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում ի­րենց ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նում են ՌԴ Դաշ­նա­յին խորհր­դի ըն­դու­նած ո­րոշ­ման հի­ման վրա: Սա էլ հեր­թա­կան կեղ­ծիքն է, քան­զի բո­լորս շատ լավ գի­տենք, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման ո­րո­շումն ամ­րագր­վել է հենց 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ի խայ­տա­ռակ կա­պի­տու­լի­ա­ցի­ոն փաս­տաթղ­թի ար­դյուն­քում: Այդ­տեղ ո­րե­ւէ խոսք չի ե­ղել ՌԴ Դաշ­նա­յին խորհր­դի մա­սին, եւ սա հստակ ամ­րագր­ված է հենց այդ կա­պի­տու­լի­ա­ցի­ոն փաս­տաթղ­թով:

5. Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ա­սում էր, թե ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը գտնվում են Ար­ցա­խում ան­ժամ­կետ, իսկ ըն­դա­մե­նը մեկ օր անց իր ինք­նա­հար­ցազ­րույ­ցում նշում է, թե պատ­րաստ­վում է ստո­րագ­րել մի փաս­տա­թուղթ, ո­րով ինք­նա­բե­րա­բար, խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը երկ­րաձգ­վում է: Մինչ­դեռ հենց նույն նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թով հստակ ամ­րագր­ված է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում տե­ղա­կայ­վում են 5 տա­րի ժամ­կե­տով, եւ մի­այն այն լրա­նա­լուց հե­տո են կող­մե­րը ո­րո­շում, թե ար­դյոք ցան­կա­նում եմ ժամ­կե­տը եր­կա­րաձ­գել:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241471&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ