Հաշվի առնելով հյուրերի ու հանդիսատեսի մեծ թիվը՝ «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում

Մշակութային

Հունիսի 17-ին, ժամը` 21:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ։

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ ոչ միայն ԱՊՀ-ից, այլեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ Մասնակիցները ՀՀ կժամանեն հունիսի 3-ին եւ Հայաստանում կմնան 15 օր, որոնց ընթացքում կկազմակերպվեն այցեր երկրի տարբեր պատմամշակութային վայրեր։

Երեկոն կվարի Ավետ Բարսեղյանն ու Կատյա Գուսեւան: Միջոցառման հանդիսավեր բացմանը գեղեցիկ կատարումներով հանդես կգան Կամո Սեյրանյանն ու Իվետա Մուկուչյանը , ինչպես նաեւ ԱՊՀ երկրներից ժամանած ճանաչված պարային խմբեր:

Մրցույթի կազմակերպիչներն ընդգծում են, որ մրցույթի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի ճանաչմանն ու զբոսաշրջության աճին, որն էլ նոր մակարդակներ կբացի տնտեսության եւ այլ ոլորտների համար։

Ի սկզբանե նախատեսված էր, որ մրցույթն անցկացվելու է Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, սակայն հաշվի առնելով հյուրերի, հանդիսատեսի թիվը՝ որոշվել է մրցույթը տեղափոխել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

https://iravunk.com/sim/?p=228909&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ