«Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, որն արդեն մեկ տարի է աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում:

Մինչ այդ ո՞ր թատրոնում եք աշխատել:

— Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Կարճ ժամանակ աշխատել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Խաղացել եմ մի քանի տարբեր ներկայացումներում` «Մետրո» թատրոնում, որից հետո զորակոչվել եմ բանակ: Վերադարձել եմ 2020 թվականի օգոստոսի սկզբին, իսկ սեպտեմբերի 27-ին արդեն կամավոր մեկնել եմ Արցախ: Պատերազմից հետո` (մինչ Մոսկվա գալս) 2021 թվականին չեմ աշխատել:

Եկեք մտովի վերադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակահատված: Ինչի՞ միջով անցաք Դուք այդ օրերին:

— Ապրումներովս երբեք չեմ կիսվում նույնիսկ իմ ընկերների հետ: Միայն կարող եմ ասել, որ գնացել եմ սեպտեմբերի 27-ին, երբ թատրոնում առավոտյան փորձ էինք անում: Վերադարձել եմ նոյեմբերի 10-ին:

Մինչ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Մեծ հաշվով շատ բաներ ինձ համար նոր չեղան, որովհետեւ ծառայել եմ Ջրականում/Մեխակավան/, որը վտանգի առումով համարվում է առաջնային զորամաս: Ծառայության ընթացքում հասցրել եմ իրացնել այն գործողությունները, որոնք պետք է արվեն պատերազմի ժամանակ: Այլ բան էին զգում այն մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ էին զենք վերցրել:

Խոսենք կորուստներից… Զոհերի մեջ կայի՞ն մտերիմ ընկերներ:

— Իհարկե, մինչ Մոսկվա գալս հաճախ էի լինում Եռաբլուրում, խոսում, կիսվում ընկերներիս հետ մտքերով: Ցավոք, ինձ հետ միասին ծառայած տղաներ կային, որոնք զոհվեցին: Եվ կային նաեւ տղաներ, որոնց ծանոթ էի քաղաքացիական կյանքում: Իմ մոտ ընկերը` Արթուր Միրզոյանը, զոհվեց հոկտեմբերի վերջին Մատաղիսում, որի հետ մեկ տարի ծառայել ենք Արցախի պատվոպահակային վաշտում: Հետո այնտեղից, երբ մեզ տեղափոխեցին, Արթուրը գնաց Մատաղիս, իսկ ես` Ջրական: Երեք ամիս հետո նա պետք է զորացրվեր, եւ պետք է հանդիպեինք...

Եթե Ձեզ առաջարկեն խաղալ 44-օրյա պատերազմի թեմայով ներկայացման մեջ, կհամաձայնե՞ք նորից վերապրել անցյալի դաժան օրերը:

— Գիտեք, այլ բան է այնտեղ գտնվելը ու այլ բան է արդեն մտածելն անցածի մասին, որովհետեւ երբ առաջնագծում ես, գիտակցում ես պատասխանատվությունը: Եթե 44-օրյա պատերազմի մասին ներկայացման մեջ խաղալու առաջարկ լինի, դա ինձ համար աշխատանքի մի մաս կլինի: Ես մաքսիմալ սառն եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ եթե մենք ամեն ինչի մեջ պատերազմ փնտրենք եւ հիշենք մեր ձախողված օրերն ու դրա մեջ անընդհատ ապրենք, չենք գտնի լուծումներ: Պետք է դա ընդունենք, որպես կյանքի փորձ եւ հասկանանք, որ երկու ոտքի վրա կանգնած ենք ու գնանք առաջ` ինչպես դա կանի ցանկացած մարդ, ով իր ներքին կռիվն ունի:

Արցախի կորստի հետ հնարավո՞ր է հաշտվել:

— Մեծ ցավ է, որ կորցրել ենք Արցախի որոշ շրջաններ, բայց Արցախն ինձ համար կորսված չէ...

Հիմա Մոսկվայում եք, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ադրբեջանցիներ: Ադրբեջանցիների հետ հանդիպելիս կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

— Մոսկվան ինձ համար մի քաղաք է, որտեղ բոլորն իրենց գործով են զբաղված, եւ ոչ ոք ժամանակ չունի կանգնել ու նայել, թե դիմացինն ինչ ազգության է...

Վերադառնանք թատրոնի թեմային` ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոնի բեմ:

— Թատրոնում հայտնվել եմ պատահաբար: Հրավերով ներկա եմ գտնվել մեր կոլեգաներից մեկի ծննդյան արարողությանը եւ հենց այնտեղ էլ ծանոթացել եմ թատրոնի ապագա կոլեգաներիս հետ: Ստացա հրավեր պարոն Ստեփանյանից խաղալու «Սիրային քառանկյունի կամ կուբիկ-ռուբիկը» ներկայացման մեջ: Սկզբնական շրջանում, երբ ես նոր պետք է սկսեի փորձերով զբաղվել, թատրոնում դեպք պատահեց: Թատրոնը կորցրեց իր առաջատար դերասանին` Արթուր Դիլանյանին: Եվ ստացվեց այնպես, որ ես անուղղակիորեն սկսեցի փորձել դերեր, որտեղ խաղացել է նա: Եվ այս մեկ տարվա մեջ հասցրի ընդգրկվել երեք ներկայացման մեջ: Մեկը` «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի» ներկայացման մեջ Ռուբիկի կերպարն է, որը կխաղանք նոյեմբերի 12-ին: Խաղում եմ նաեւ «Վայ,վայ, կամ ուխտագնացություն դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի» կոչվող ներկայացման մեջ, որը ներկայացնում է Թիֆլիսի հայ ընտանիքի պատմությունը: Եվ խաղում եմ ռուսերեն լեզվով թատերականացված՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն» եմ ներկայացման մեջ, որի սցենարը վերցված է ֆիլմից, եւ որտեղ կերտել եմ Ջեքի՝ Հնդկաստանից վերադարձած հոր կերպարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար-դերասան շփումն ինչպիսի՞ն է:

— Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը` պարոն Ստեփանյանը, ամեն հարցի մոտենում է շատ բարի վերաբերմունքով: Քանի որ մեզ մոտ տարբեր ազգերի դերասաններ են աշխատում, իր խոսքը մեր թատրոնի դերասանները սիրով ընդունում են ու փորձում էլ ավելի կատարյալ ձեւով ներկայանալ բեմում: Ինքներդ պատկերացրեք, եթե ներկա են տարբեր ազգերի ու մենթալիտետների մարդիկ, որքան հետաքրքիր կլինեն մեր փորձերը: Շատ հաճելի է աշխատելը պարոն Ստեփանյանի հետ:

Չե՞ք կարոտում Հայաստանը:

— Իհարկե, շատ եմ կարոտում իմ մանկության բակը, Երեւանի կենտրոնի փողոցները, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները: Ընկերներիցս մեկը, որ մի քանի տարի Մոսկվայում էր ապրում, վերջերս գնացել էր Երեւան ու երբ վերադարձավ, հարցրի նրան` ի՞նչ էիր զգում: Ասաց` գիտես մեծ քաղաքում ես ինձ փոքր եմ զգում: Մեր քաղաքում այնպե՜ս էի մեծացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

https://iravunk.com/sim/?p=240973&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ