Համայնքապետի օրինազանցությունն այնքան ակներեւ է, որ իր տեղն ամեն ինչ կգցի ոչ թե ժամանակը, այլ՝ օրենքը. Համբարձումյան

Մշակութային

Վաղարշապատում արշալույսները խաղաղ չեն: Եթե ժամանակին հայտնի հեռախոսազրույցում այսօր արդեն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հաջողվել էր «մունջ անել» համայնքապետ Դիանա Գասպարյանին, ապա էջմիածինցիները պատրաստ չեն լռել՝ աչք փակելով անարդարության վրա: Պարզվում է՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ու նրա պաշտոնավարման օրոք տնօրենի տեղակալ աշխատած Հասմիկ Ադամյանը: Այս իրավիճակում նոր տնօրենի նշանակման հարցը մնացել էր համայնքի ղեկավարի տիրույթում, նա էլ առանց երկմտելու սեպտեմբերի 29-ին այդ պաշտոնում նշանակել է մասնագիտական ստաժ չունեցող, բայց համայնքապետարանում ամուր հենարան ունեցող Հասմիկ Ադամյանին, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նախկին տնօրեն ԱԼՎԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ով մրցույթի ոչ պակաս հաղթողն է, տեղի ունեցածն անօրինակություն որակեց:

- Տիկին Համբարձումյան, մշակույթի պալատի խմբավարները, ծնողները  ստորագրահավաք էին սկսել եւ դիմել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ շեշտելով, որ տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել Ձեզ: Ի՞նչ իրավիճակ է հիմա, երբ Դ. Գասպարյանի ընտրությունն, այնուամենայնիվ, կանգնեց Հասմիկ Ադամյանի վրա:

- Իմ ֆեյսբուքյան էջից տեղեկանալով, որ մրցույթը երկու հաղթող ունի՝ մի խումբ ծնողներ ու խմբավարներ շտապել են համայնքապետարան՝ համայմքապետին տեսնելու ակնկալիքով: Փորձել են խնդրել, որ իրենց կարծիքն էլ հաշվի առնվի որոշում կայացնելիս։ Նա ոչ միայն չի ընդունել խմբավարներին ու ծնողներին, այլեւ՝ համայնքապետարանի աշխատակցի շուրթերով այն որակվել էր «ճնշում գործադրել համայնքապետի վրա», որն էլ միանգամից իր համարժեք պատասխանն է ստացել, թե մենք այստեղ ենք մեր կարծիքը հայտնելու, վերջապես՝ որոշումից հետո մենք ենք տնօրեն նշանակված անձի հետ աշխատելու։ Դրանից հետո, համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղել է առաջարկ՝ ստորագրահավաք, հավատացնելով, որ համայնքի ղեկավարի համար դա եւս հաղթող թեկնածուներից լավագույնին ընտրելու կողմնորոշիչ է: Բայց ունենք այն, ինչ ունենք: Համայնքապետը գործել է միաձայն, առանց ոչինչ հաշվի առնելու։ Տնօրենի նշանակումը հայտնի դառնալուց հետո շատերը ուզում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնեին՝ ցույց անելով, որին հաջորդել է իմ խնդրանքը՝ ոչինչ չձեռնարկելու, քանի որ օրինազանցությունն այնքան ակներեւ է, որ իր տեղն ամեն ինչ կգցի ոչ թե ժամանակը, այլ՝ օրենքը:

- Ձեր մրցակցի սկեսրայը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ Ներսես Մելիքյանն է: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, Հասմիկ Ադամյանը մտերիմ է Վաղարշապատ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի հետ, ինչի արդյունքում էլ նա դարձավ մշակույթի պալատի տնօրեն: Բայց չէ՞ որ այսօրվա իշխանությունը նախկինում ամենախիստ քննադատն էր խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի:

- Ես մշտապես հարգալից վերաբերմունք եմ ունեցել էջմիածնեցի նկարիչ Ներսես Մելիքյանի նկատմամբ, մեր բոլոր համագործակցությունները եղել են բարձր մակարդակի վրա։ Չեմ ուզում շահարկել հարս-սկեսրայր հարազատական կապը, բայց ինձ համար զարմանալի է նրա այս պահվածքը։ Մշակույթի ներկայացուցիչը ջատագովն է մշակութային ղեկավար ունենալու: Ինչպե՞ս կընդուներ նա, եթե Նկարիչների միության նախագահը լիներ օրինակ՝ մաթեմատիկոս… Ինչեւէ, անցնենք առաջ։ Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանն անձ է, ով, մեղմ ասած, որեւէ աղերս չունի մշակույթի հետ։ Նա այդ պաշտոնին է՝ եղածը ավերելու համար։ Տեսեք, ես երբեք չեմ շահարկել Հասմիկ-Լիլիթ ընկերությունը, բայց ես քաջ գիտակցել եմ, որ մրցույթից առաջ արդեն իսկ ոչ հավասար պայմաններ են իմ ու Հասմիկի համար։ Հասմիկն ամեն օր սրճել է այն աշխատասենյակում, որի համակարգչի մեջ եղել են քննության հարցատոմսերը։ Ենթադրությունները թողնում եմ Ձեզ: Լիլիթը հայտնի է համայնքապետարանում՝ որպես մարդ, ով իր ուզածին հասնելու համար կքայլի ամենքի ու ամեն ինչի վրայով։ Այս «հաշվարկում» Լիլիթը սխալվել է, ես չեմ լռելու:

- Ի դեպ, Ձեր պաշտոնավարման ավարտից հետո՝ մշակույթի պալատում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Աշխատակիցները տեղյակ չէին եղել, որ Էջմիածնի համայնքապետարանը Վաղարշապատ խոշորացված համայնք դառնալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի լուծարման անվան տակ սկսել էին լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը: Մարդիկ ներկայացել էին աշխատանքի, չնայած` ոմանց հաստիքն այլեւս գոյություն չի ունեցել` մայիսի 30-ից հետո։ Սա ո՞ւմ թերացումն էր:

- Աշխատակիցները տեղյակ են եղել, որ նախկին ՀՈԱԿ-ը լուծարվելու է, պարզապես բոլորին հատվատացրել են, որ այս գործընթացը ձեւական բնույթ է կրում եւ հաջորդ իսկ օրվանից բոլորը շարունակելու են աշխատել նոր ՀՈԱԿ-ում։ Սակայն նրանց՝ բաժնի պետի եւ տնօրենի անհետեւողականության եւ անպատասխանատվության պատճառով, աշխատակիցները մինչեւ հունիս ամսվա կեսը աշխատել են առանց պայմանագրի եւ վճարվելու, որից հետո պարզվել է, որ այն աշխատակիցները, ում հետ ես ունեցել եմ գործնականից ընկերական տանող հարաբերություններ, չեն ունենալու նոր պայմանագրեր: Սրանով փորձել են ինձ «մեսիջ» ուղարկել՝ մի վերադարձիր, քննությանը մի մասնակցիր, նոր բարքեր են այստեղ։ Բնական է՝ աշխատանքից անհիմն ազատվածները եւս դիմել են դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու։

- Դուք հայտարարել էիք, որ 2018 թվականից շատերի կոկորդին էիք կանգնած, բայց կարողացան «կուլ տալ» միայն Մշակույթի պալատը լուծարելու պատրվակով։ Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

- Ես պաշտոնավարել եմ 2015 թվականից, չնայած մինչ այդ՝ որպես կամավոր, 2007-2008 թվականներից ի վեր համագործակցել եմ համայնքապետարանի հետ՝ լուսահոգի մորս շնորհիվ, ով մշակութային անձ էր՝ Մշակույթի պալատում 20 եւ ավելի տարիներ աշխատած խմբավար, ով իր վաստակի համար «Քաղաքի բարեկամ» կոչումն էր ստացել։ Չշեղվեմ: Նոր իշխանության եկածները մինչեւ 2018 թվականը Երեւանում աշխատելու պատճառով երբեք չէին մասնակցել Էջմիածնում կազմակերպված մշակութային միջոցառումներին, որոնք շատ-շատ էին ու աղաղակող, բնական է, որ ինձ էլ չէին ճանաչում եւ 2018 թվականից ի վեր փշի նման խրված եմ եղել իրենց կոկորդում, դե «իրենց մարդուն» էին ուզում տեսնել պաշտոնին, որ ինչ ուզեն՝ անեն. անսպասելի ստուգողներ, աուդիտորներ էին ուղարկում Մշակույթի պալատ, ովքեր իմ գործողություններում ոչ մի անօրինականություն չտեսնելով՝ թեւաթափ հեռանում էին: Ինձնից «ազատվելու» պատրվակը ՀՈԱԿ-ի լուծարումն էր ու այդ ժամանակ իմ ֆիզ. արձակուրդում գտնվելու փաստը:

- Նաեւ նշել եք, որ կա օրենք, որի առաջ բոլորը պատասխան պետք է տան եւ թող սպասեն հաջորդող Ձեր քայլերին իրավական տիրույթում։ Ո՞րն է այն հիմնական փաստարկը, որ մրցույթն ունի երկու հաղթող, բայց առավել արժանին այդ պաշտոնում Դուք եք, ոչ թե Հասմիկ Ադամյանը:

- Իմ խորին համոզմամբ, ինչ էլ լինի՝ օրենքը գերակա է ՀՀ-ում: Հասմիկը չունի համապատասխան բնագավառի 3 տարվա մասնագիտական ստաժ, որը մրցույթին մասնակցելու ամենից էական պայմանն է: Թե ինչպես մասնակցեց ու հաղթեց՝ կպարզենք դատարանում։ Եկեք մի պահ պատկերացնենք ՝ Հասմիկը համապատասխանում էր մրցույթի բոլոր պահանջներին եւ երկուսս հաղթող ենք: Կարծում եմ՝ 300-ից ավելի համերգ, 3 համաքաղաքային ասմունքի մրցույթ-փառատոն, շուրջ 10 համերգ ներկայացման հեղինակ-կազմակերպիչ անձի դեմ Հասմիկը իր կազմակերպած կամ հեղինակած համապատասխան բնագավառի մասնագիտական գործունեության ոչ մի օրինակ չի կարող բերել, մինչդեռ համայնքապետը պարտավոր էր առաջնորդվեր ՎՀՎՎ մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, որը սահմանում է, որ հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է՝ ընտրելու մի քանի իրավաչափ լուծումներից որեւէ մեկը։ Իրավաչափը այս դեպքում ինձ նշանակելն էր։

- Ի դեպ, Հասմիկ Ադամյանը Ձեր տեղակալն է եղել, փորձե՞լ եք՝ որեւէ կերպ իրավիճակը քննարկել նրա հետ եւ ինչպե՞ս է նա վերաբերում ստեղծված փակուղուն:

- Հասմիկ Ադամյանին մրցույթի արդյունքներից հետո չեմ տեսել ու չեմ պատկերացնում՝ ինչպես է իրեն զգում այն անձը, որին հաղթանակը նվիրել են՝ խլելով իր նախկին տնօրենից, ով իրեն վերաբերվել է քրոջ պես։ Բարոյական հարթության մեջ չտեղավորվող արարք է, իր հետ քննարկելու ոչինչ չկա։

-Իրավական տիրույթում Ձեր ցանկալի արդյունքին հասնելուց հետո, նշանակվելով Ձեր պաշտոնում՝ ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը համայնքային իշխանության հետ։

- Աշխատելու եմ ՀՈԱԿ-ի կանոնադրությանն ու օրենքին համապատասխան։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237910&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ