Կոչ եմ անում ռուսաստանյան 2 միլիոնանոց հայությանը ելնել պայքարի ու ցույց տալ, որ կանգնած են ՌԴ-ի կողքին. Մկրտչյան

Ներքաղաքական

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ազատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Պարոն Մկրտչյան, այս օրերին տեսնում ենք հակառուսական տարբեր ակցիաներ, հանրահավաքներ: Ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ:

— Այսօրվա բռնած հակառուսական ուղին մեզ համար կործանարար է: Բազմիցս զգուշացրել էի, բայց մեր իշխանությունները եւս մեկ անգամ հաստատեցին, որ իրենք դավաճան ընկեր են: Մտածում են, թե ռուսը թուլացել է, ուզում են իրենց ընկերոջ գլխից թռնել, ինչի համար էլ մահանաներ են գտնում: Բայց նրանք ոչ միայն դավաճան են, այլ նաեւ անխելք են, եթե  կարծում են, որ ռուսը կթուլանա ու կպարտվի: Ռուսի պարտությունն աշխարհի կործանումն է: Ի՞նչ են մտածում` աշխարհը կկործանվի՞: Ռուսը հաղթելու է այս պատերազմում  ու ամբողջ աշխարհին էլ ծնկի է բերելու: Իսկ եթե մենք շարունակենք ռուսի գլխից թռնել, այստեղ դառնալու է Ուկրաինա եւ Սիրիա: Մեր վրայով անցնելու են թուրքերն էլ, պարսիկներն էլ, մեր տարածաշրջանում կռիվ է լինելու, թե նրանցից ով ինչ վերցնի: Իհարկե, վերջում ռուսն ասելու է` գնացեք այստեղից, որովհետեւ սա իմ տարածքն է: Եվ, իրոք, սա Խորհրդային միության տարածքն է, որի համար Ռուսաստանի պապերն են արյուն թափել: Եթե ռուսը գնա, կանգնի իր պապերի գերեզմանին, էն աշխարհից պապերը կհայհոյեն ու կասեն` ես զոհվել եմ, որ հսկա պետություն ստեղծեմ, դու ինչպե՞ս ես թողնում, որ դրանք գնան դեպի Եվրոպա:

Հակառուսական տրամադրություններ հրահրողները բերում են փաստարկ, թե ՀԱՊԿ-ին դիմեցինք ու ակնկալվող աջակցությունը չստացանք: Այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դիտավորյալ նման տպավորություն են ստեղծում, թե ՀԱՊԿ-ը չի օգնում, որ թռնեն Ռուսաստանի գլխից եւ փորձեն գնալ դեպի Արեւմուտք: Բայց իրենց մոտ չի ստացվելու` ինչքան էլ թռնեն, Թուրքիայից այն կողմ չեն կարող թռնել: Միշտ ՀԱՊԿ-ն էլ, ռուսն էլ մեր նկատմամբ իրենց ճիշտ են պահել, հիմա ի՞նչ է փոխվել:  Ճիշտ պահեք ձեզ, որ ռուսն էլ իրեն ճիշտ պահի: Անընդհատ ռուսի թիկունքում խաղեր են տալիս: Այո՛, ինչ-որ տեղ ռուսն էլ կարող է ջղայնանալ ու ձեռքերը լվանալ: Ու կան մարդիկ, որ ասում են, թե ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանել, գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ է կատարվելու: Նույնիսկ իրենց ԱՄՆ-ն չի հասցնի իր զորքը բերել այստեղ, թուրքն արդեն մեզ կոտորած կլինի, այստեղ հայ չի մնա, ժամերի ընթացքում կվերացնեն բոլորին ու կռիվը կհասնի մինչեւ Երեւան:

Ի դեպ, իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան: Ի վերջո, ի՞նչ արդյունք այս այցն ունեցավ` Ձեր գնահատմամբ:

— Ինչքան ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղություն հաստատեց, այդքան էլ այստեղ կհաստատի: Իսկ Ուկրաինայում ԱՄՆ-ն ցեղասպանություն է անում, ոչնչացնում եւ կոտորում է ուկրաինացիներին, նույնն էլ այստեղ է լինելու: Կարծում են, թե ռուսը չի՞ վերցնելու Ուկրաինան, ինչքան շարունակեն այդ պատերազմն, այնքան զոհերն ավելի շատ են լինելու: Ամենավերջում, եթե ռուսն ատոմային ռումբով խփեց Ուկրաինային, ի՞նչ են անելու: Եվ այո՛, ռուսը կխփի, բայց չի պարտվի: Զելենսկին էլ Ուկրաինայի ազգակործան պատուհասն է, ինչպես այստեղ Նիկոլը: Եթե Արեւմուտքը չխառնվեր, ռուսը մեկ շաբաթում Ուկրաինան կվերցներ եւ այսքան զոհեր ու ավերածություններ չէին լինի: Սրանք իրավիճակը տանում են նրան, որ ռուսն անխուսափելիորեն ատոմային ռումբով խփի Ուկրաինային: Միգուցե, ԱՄՆ-ն հենց դա էլ ուզում է: Ու այդ դեպքում ԱՄՆ-ից պատասխան չի լինելու, որովհետեւ ցանկացած պետության կողմից Ռուսաստանի վրա ատոմային ռումբ գցելը  նշանակում է հենց իր վրա է գցում: Այնպես որ, ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի չի գնա կործանման: Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիին, եկել էր, թող շատ լավ ընդունեին, ո՞վ է դեմ, բայց ի հաշիվ ռուսի՞:

Ու ամեն կերպ փորձ արվեց ՀՀ սահմանների վրա տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիայի սանձումը վերագրել հենց Նենսի Փելոսիին: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Այո՛, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, որին շատ հարգում եմ, իրենց հայտարարություններով մեր կողքին են կանգնած, բայց մեզ համար կռվել է ռուսը: Թող հարգեն բոլորին, ո՞վ է ասում` մի՛ հարգեք: Ինչո՞ւ է պարտադիր, որ ԱՄՆ-ին հարգելը լինի ռուսին գցելու հաշվին: Որ ասում են, թե իբր Նենսի Փելոսին հայտարարություն արեց ու կռիվը կանգնեց, ուրեմն` ռուսը հե՞չ: Պուտինն էլ հայտարարեց, իսկ ո՞վ է ասում, որ նրա ասածը չի անցել, այլ անցել է Փելոսիի ասածը: Թող կանգնեն ու ասեն` շնորհակալություն` Պուտինին էլ, Փելոսիին էլ, Մակրոնին էլ, բոլորն էլ կանգնեցին մեր կողքին, եւ կռիվը կանգնեց, էլի եմ ասում` ինչո՞ւ են ռուսին գցում: Դրանով իրենք ապացուցում են, որ թուրքն է եղել ժամանակին ճիշտ, որ կոտորել է մեզ: Բայց չմոռանանք, որ թուրքն  ինչ տարածք գրավել է, կոտորել ու ստրկացրել է տեղի ժողովրդին, իսկ ռուսը, երբ գրավել է, հնարավորություն է տվել այդտեղի ժողովրդին, որ ապրեն: Փաստորեն, սխա՞լ է արել, որ այսօր դուրս են եկել ռուսի դեմ:

Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքըՎերջիվերջո, ի՞նչ անել:

— Պետք է պայքարենք ու ցույց տանք Ռուսաստանին, որ պետք չէ այս իշխանություններով չափել մեր ամբողջ ազգին: Հետեւապես, կոչ եմ անում նախեւառաջ Ռուսաստանի մոտ երկումիլիոնանոց հայությանը` ելե՛ք պայքարի եւ ցույց տվեք որ կանգնած եք ՌԴ-ի կողքին: Այլապես, եթե ռուսը ձեր դեմ էլ լարվեց, ի՞նչ եք անելու: Այստեղ հակառուսական տրամադրություններ են, իսկ Ռուսաստանում մեր հայերը պասիվ լինեն, բա որ մի հատ էլ հակահայկական արշավ սկսվի ռուսների կողմից: Դեռ ճնշումները մի կողմ, իսկ չե՞ն մտածել, որ այնտեղի ազգայնականները կարող են ելնել ոտքի ու սկսեն կոտորել հայերին: Դրա համար եմ ասում` թող ցույց տան, որ իրենք ապերախտ չեն ու այնպես չէ, որ ռուսի հացը «լափում են» ու ռուսի դեմ են խոսում: Թող ի պաշտպանություն Ռուսաստանի` ակցիաներ անի ռուսաստանյան հայությունը, եւ  նույն էլ պետք է լինի Արցախում: Ռուսը, եթե Արցախից նեղանա, ժամերի ընթացքում կբնաջնջվեն մեր արցախցիները: Ավելին` եթե այսպես շարունակենք, Հայաստանն էլ կբնաջնջվի: Թշնամին Երասխով մտնելու է եւ հաշված ժամերի ընթացքում Երեւանը վերցնի: Կկոտորվենք, կցեղասպանվենք, որովհետեւ այստեղ կռվելու են Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ այդ ժամանակ էլ հայ չի մնա, վերջում էլ ռուսը կգա եւ հաղթող կողմին կասի` գնացեք այստեղից, սա իմ տարածքն է: Այս ամենը հաշվի առնելով` մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, ոչ թե թռնենք ռուսի վրայից: Մենք չպետք է լինենք ապերախտ ու դավաճան: Եթե այսօր դեռ կանք, առաջին հերթին ռուսի շնորհքն է, հետո` մեր կռվող տղերքի:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ սահմանների վրա ադրբեջանական հարձակման ժամանակ կրկին դիրքային կորուստներ ունեցանք: Ի՞նչ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից երկու տարի անց:

— Ինչքան կարեւոր դիրք կար, եկան ու վերցրին, մեր տղերքը կռվելով` զոհվեցին, բայց չկարողացան պահել դիրքերը ու չեն էլ կարղ: Մինչդեռ երբ ռուսը մեր մեջքին է կանգնում, կռվում ենք ու հաղթում: Թեկուզ մեր կյանքի գնով, բայց հողը պահում ենք: Իսկ հիմա կոտորվում ենք ու էլի հող ենք տալիս, չենք կարողանում պահել, որովհետեւ անհավասար են ուժերը: Առաջին հերթին մեր դիվանագիտությունը պետք է ճիշտ լինի: Մեր հաղթանակների հիմքում նախեւառաջ ընկած է մեր հզոր դիվանագիտությունը, որ կարողացել ենք ճիշտ պահել մեր հարաբերություններն աշխարհի հետ: Իսկ հիմա պետք է ելնենք պայքարի ու սատարենք Ռուսաստանին, այլապես պետություն ենք կորցնելու, ցեղասպանվելու ենք, այստեղ հայ չի մնալու` ով փախավ, փախավ, ով զոհվեց, զոհվեց, մյուսները ստրկացվելու են ու ոչնչանան: Այստեղ լինելու է «պալիգոն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237829&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ