Վաղարշապատի մշակույթի պալատի աշխատակիցները մնացել են «օդում կախված»

Մշակութային

Ինչպես արդեն գիտենք, Էջմիածնի համայնքապետարանն այլեւս վերանվանվել է Վաղարշապատ` պայմանավորված խոշորացված համայնք դառնալու հանգամանքով։ Դրանից հետո սկսվել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ՀՈԱԿ-ների լուծարման գործընթաց, այդ թվում` Կոմիտասի անվան մշակույթի պալատի:

Օրեր առաջ «Իրավունքը» հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ Կոմիտասի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավուր պատշաճի չեն տեղեկացվել իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին: Թեպետ կազմակերպությունը ինչպես իրավաբանորեն, այնպես էլ փաստացի լուծարված է ս/թ մայիսի 30-ին, բայց չգիտես, թե ինչ պատճառաբանությամբ կամ ում աշխատանքային անփութության հետեւանքով` աշխատակիցներին պատշաճ կերպով եւ սահմանված ժամկետում չեն տեղեկացրել աշխատանքի այլեւս չներկայանալու մասին:
Փաստացի հունիսի 3-ը ներառյալ` բոլոր աշխատակիցները ներկայացել են աշխատանքի, չնայած` ոմանց հաստիքն այլեւս գոյություն չի ունեցել` մայիսի 30-ից հետո։ Սակայն սա դեռ մի կողմ: Պարզվում է` Վաղարշապատի համայնքապետարանին պատկանող Կոմիտասի անվան մշակույթի պալատի ներկայիս տնօրենի ԺՊ ՀԱՍՄԻԿ ԱԴԱՄՅԱՆՆ այս պահին երկրում չէ, ինչի մասին փաստում են ոչ միայն մեզ հասած լուրերը, այլ նաեւ սոցկայքում հրապարակած նրա լուսանկարները, թեպետ, ըստ օրենքի, դրա իրավունքը չուներ: Իսկ այս ընթացքում որոշ ընտրյալ աշխատակիցներ, անգամ ՀՈԱԿ-ի լուծարումից հետո, մինչ օրս, ամեն օր, առանց որեւէ հիմքի եւ աշխատանքային պայմանագրի` գնում են աշխատանքի` փաստացի շահագործվելով համայնքապետարանի կամ ՀՈԱԿ-ի կողմից: Ընդ որում` աշխատանքից ազատել են բարձրագույնավարտ երիտասարդ կադրերի:

Հարց է առաջանում` եթե ՀՈԱԿ-ն այս պահին լուծարված է, եւ որպես այդպիսին գոյություն չունի, ի՞նչ հիմքով են միջոցառումներ կազմակերպվում եւ անցկացվում մշակութային օջախում, եւ ինչո՞ւ են աշխատակիցներն առանց պայմանագրի կամ հրամանագրման` գալիս աշխատանքի, ինչպե՞ս է իրականացվելու աշխատավարձի վճարման իրավական գործընթացը: Արդյոք սա օրենքի կոպիտ խախտում չէ։ Այս եւ այլ հարցերի մասին մի քանի օր է` փորձում ենք պարզաբանում ստանալ Վաղարշապատի համայնքի ղեկավար ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ, սակայն վերջինիս հետ ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել: Հուսով ենք` պարզաբանումը չի ուշանա, այլապես ստացվում է աշխատողները ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի, վերջիններս չեն ուզում իրենց անունները հրապարակել` վախենալով գործատուի կողմից հետագայում թիրախավորվելուց։ Այնպես որ, մենք  հետեւողական ենք լինելու այս բոլոր հարցադրումների պատասխանները ստանալու հարցում:

Ի դեպ, հատկանշական է այն, որ ԺՊ Հասմիկ Ադամյանը անգլերենի մասնագետ է, իսկ թե ինչ աղերս ունի մշակույթի հետ` ղեկավարելով մի ամբողջ մշակութային օջախ, էջմիածնում բացարձակ չեն էլ զարմանում, քանի որ վերջինս Էջմիածին քաղաքի անձնագրային բաժնի նախկին պետ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ աղջիկն է, սկեսրայրն այժմ Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է` ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ, ավելին` ասում են` եղբայրը եւս բարձրաստիճան պաշտոնյա է: Հասմիկ Ադամյանի ամուր հենարանն է նաեւ Վաղարշապատ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի պետ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ խնամի, ծանոթ, բարեկամ չգրված օրենքի այսօրվա դրսեւորումների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=228779&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ