Միակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը»

Ներքաղաքական

Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններ, որի արդյունքում միավորվելու են 8 համայնք՝ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք: Այս համայնքում  ՏԻՄ համասնական ընտրություններում մասնակցության համար գրացնված են երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, «ՔՊ» կուսակցությունը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ։

Փարաքարցիները եւ վերը նշված գյուղերի  բնակիչները «Իրավունքի» հետ զրույցում  անդրադառնալով թեկնածուներին միանշանակ փաստեցին. «Միակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է, ով միշտ է եղել ժողովրդի կողքին: Չեք գտնի մեկին, ով դիմած լինի Գրիգորյաններին ու առանց խնդրին լուծում ստանալու հեռանա: Էս մարդիկ իրենց տեսակով գյուղին, գյուղացուն նվիրված մարդիկ են` թե ՛հայրը, թե՛ առավելեւս որդին»,-ասաց Արամ Պապը Մերձավանից:

 

Ցանկացած խոսքի համար պատասխանատու ենք թե՛ մեզ ընտրողների, եւ թե՛ չընտրողների առջեւ

Իսկ ինչն՞ է երիտասարդ հաջողակ գործարարին, այսպես ասած, ստիպել, որպեսզի մտնի քաղաքականության մեջ, որոնք են համայնքային առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրները, ինչ կարգախոսով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, որն է հայրիկից ստացած ամենարժեքավոր խորհուրդը, ինչը երբեք չի ների այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք  «Ապրելու Երկիր» կուսակցության առաջին համար Վալոդյա Գրիգորյանի հետ, ով նախ անդրադարձավ  համայնքային առաջնահերթ խնդիրներին մանրմասնելով.

-Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, բուժամբուլատորիաների վերանորոգում և կահավորում, տրանսպորտային համակարգի բարելավում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում:  Ուզում եմ փաստել, որ ես եւ իմ կուսակցությունը երաշխավորում ենք մեր ընտրողներին, որ մեր նախընտրական ծրագրում առկա ցանկացած կետ լուծելու ենք, որը չստացվի պետբյուջով, դա կարվի աձնական միջոցներով: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոչինչ հենց այնպես չեմ ասում: Ցանկացած խոսքի համար պատասխանատու ենք թե մեզ ընտրողների եւ թե չընտրողների առջեւ: Եվ պատահական չէ, որ մեր նախընտրական քարոզարշավի կարգախոսն է` «Ապրելու Փարաքար»:

-Կառանձնացնե՞ք ամենաաշատ խնդիրներն ունեցող համայնքները այսօր:

-Խնդրահարույց է հատկապես Արևաշատ համայնքում, քանի որ չկա էջմիածնին կապող տրանսպորտ: Նախկինում եղել է, բայց հիմա չի աշխատում, կարծում եմ, ոչ եկամտաբեր լինելու պատճառով, քանի որ մարդկանց քանակը չի բավարարել: Եթե դա լինի ոչ շահույթ հետապնդող բարեգործական կազմակերպություն, կարծում եմ, ժողովրդին կարող ենք նորմալ տրանսպորտով ապահովել: Համապատասխան մարմինների հետ քննարկումից և թույլտվություն ստանալու դեպքում  ընտրություններից հետո իմ անձնական միջոցներով կլուծեմ այդ խնդիրը։ Իմ անձնական հովանավորությամբ Մերձավան համայնքի սպորտդպրոցում մոտ 70 երեխա է մարզվում՝ Մերձավան և հարևան համայնքներից, Այգեկ համայնքում արդեն երկու տարի գործում է պարի խմբակ, Մուսալեռ համայնքում 43 երեխա է մարզվում, Արևաշատում բռնցքամարտի մեծ դպրոց կա, որտեղ 20 երեխա է հաճախում: Վերջիններիս սակավաթիվ լինելը կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Անկախ ընտրությունների արդյունքից՝ ընտրություններից հետո դա էլ կվերցնեմ իմ հովանավորության ներքո, որպեսզի այդ 20-ը դառնա 40, 60։ Ես թե նախկինում, թե այժմ ոչ մի հեռահար նպատակ չեմ ունեցել, պարզապես լինելով մարզիկ՝ ցանկացել եմ այս ձևով մասնակից լինել մեր երեխաների զարգացմանը, քանի որ, վստահ եմ, տարիներ հետո դա իր արդյունքը տալիս է, փողոցից կտրվում են։

Տեսել եմ, թե՛ տիկին Թանդիլյանի եւ թե՛ պարոն Առաքելյանի տարիների աշխատանքը

-Պարոն Գրիգորյան, ի դեպ ինչո՞ւ հենց «Ապրելու երկիր» կուսակցությունով առաջադրվեցիք:

-Որովհետեւ տեսել եմ, թե տիկին Թանդիլյանի եւ թե պարոն Առաքելյանի տարիների աշխատանքը, որ նրանք իրենց ցանկացած խոսք վերածում են գործուն  փաստի: Անկեղծ ասած, շատ համայնքային բնակիչներ «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնելով ընտրապայքարում ոգեշնչվում եւ դառնում են մեր համախոհները: Ինչ խոսք, նաեւ պարոն Վարդանյանի տեսակն ու մարդկային բարձր հատկանիշներն են ինձ համար առիթ հանդիսացել անդամագրվել հենց այս կուսակցությանը:

Ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք սիրելի ժողովուրդ

-Պարոն Գրիգորյան, Ձեր մասին խոսելիս, համայնքի բնակիչները ավելի շատ խոսում են Ձեր մարդ տեսակի մասին, հետո նոր քաղաքական գործչի: Ուստի ուզում եմ նաեւ Ձեզ չճանաչողների համար բացահայտենք Ձեր մարդ տեսակը: Ձեր թույլտվությամբ:

-Սիրով:

-Պարոն Գրիգորյան, եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ապրելու ընդամենը 24 ժամ, ի՞նչ կանեիք:

-Ամեն ինչ, ինչ հնարավոր է:

-Ի՞նչը կյանքում չեք ների:

-Դավաճանությունը:

-Ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:

-Կինս:

-Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

-Զավակներիս լույս աշխարհ գալու օրերը, թեեւ երջանիկ օրեր շատ եմ ունեցել իրականում:

-Ամենատխուր օրը:

-44-օրյա պատերազմի արդյունքները իմանալու օրը:

-Հայրենիքը Ձեզ համար:

-Սրբություն:

-Ձեր հայրիկից ստացած ամենակարեւոր խորհուրդը, որով առաջնորդվում եք կյանքում:

-Համբերատարություն:

-Եվ վերջում, Ձեր խոսքը դեկտեմբերի հինգին ընտրության մասնակցող համայնքի բնակիչներին:

-Ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք սիրելի ժողովուրդ, անկախ նրանից ինձ կընտրեք, թե ոչ, ես ընտրվելու դեպքում ծառայելու եմ բոլորին, դա ես խոստանում եմ:

 

https://iravunk.com/sim/?p=219059&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ