ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.)

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

ՍԻՄ կուսակցությունը շարունակում է պնդել, որ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը  եւ Սյունիքի սահմաններում նահանջը պայմանավորված է բացառապես  Հայաստանի իշխանությունը զավթած սորոսական խմբակի պարտվողական ու հակահայկական գործողություններով: Այն, ինչի մասին մենք զգուշացրել ենք  դեռեւս  2018թ. ապրիլ-մայիսյան հեղաշրջման օրերին եւ դրանից հետո յուրաքանչյուր օր: Հետեւապես հեղաշրջման ադրյունքում իշխանությունը զավթած եւ Հայաստանը արտաքին կառավարման տակ մտցրած խունտայի հեռացումը իշխանությունից  մեր պետականության մնացորդների պահպանման եւ մեր երկրի ու ժողովրդի ապագա ունենալու գրավականն է:

Պետք է արձանագրել, որ բազմաթիվ կուսակցություններ, հասարակական գործիչներ, մշակույթի եւ կրթության ոլորտների ներկայացուցիչներ, որոնք  ժամանակին  ամենակտիվ կերպով աջակցեցին  Նիկոլի  «նարնջագույն» հեղաշրջմանը, ավելին` մտան  Նիկոլի  հակազգային կառավարության  մեջ, այսօր այդպես էլ չբացատրեցին  իրենց վարքագիծը եւ  ներողություն չխնդրեցին  իրենց ճակատագրական հետեւանքներ ունեցած գործողությունների համար, սակայն շարունակում են իրենց գործառույթները Հայասատանի հանրային քաղաքական դաշտում, արդեն որպես ընդդիմադիր:

Ցավոք,  ինչպես խորհրդարանական ընտրությույնների արդյունքներով «գլխավոր» ընդդիմություև դարձած «Հայաստան» դաշինքը այնպես էլ  բազմաթիվ այլ ընդդիմադիր  ուժեր  չցուցաբերեցին համախմբվածություն եւ գնացին իրենց ամբիցիաների հետեւից, ինչը բերեց  նիկոլական խունտայի կողմից իշխանությունը պահպանելուն թե՛ ԱԺ, թե՛ ՏԻՄ ընտրություններում: Վերոհիշյալ ուժերի կողմից տարօրինակ պասիվությունը, անբացատրելի անվճռականությունը, համագործակցության մերժումը հնարավորություն են տալիս  նիկոլական վարչակազմին շարունակել իրենց հակահայկական գործունեությունը:

Ափսոսանքով փաստում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում բացառությամբ ՍԻՄ կուսակցության եւ իր դաշնակից կուսակցություններից առաջ քաշած երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրերից, չկան  երկրի  եւ հայ ժողովրդի  ապագային միտված, հայոց պետականությունը  պահպանելու, Արցախի փրկության ճանապարհները նախանշելու լուրջ ծրագրեր կամ քննարկումներ: Ներքաղաքական պայքարը հիմնականում նմանվում է  պաշտոնակռվի, առանց որեւէ ծրագիր ներկայացնելու: «Նիկոլին հեռացնենք, հետո կերեւա» բանաձեւը ոչ պակաս վտանգավոր է, քան  ներկայումս ստեղծված իրավիճակը:

Մենք խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչակազմի կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ընդդիմադիր ղեկավարների, լրագրողների, փաստաբանների հանդեպ ծավալած քաղաքական հետապնդումները: Առավել զազրելի են վարչախմբի կողմից սեփական իշխանությունը ամրապնդելու համար իրականացվող օրենսդրական փոփոխությունները, որոնք կոպտորեն ոտնահարում են  ժողովրդավարական սկզբունքները ու ազատությունները երկրում:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչակազմի կողմից բանակի դեմ իրականացվող հետեւողական քաղաքականությունը, որը շարունակվում է հեղաշրջումից մինչ օրս: Հայաստանի իշխանությունը զավթած սորոսական խմբակը անպաշտպան է թողել Հայաստանի Հանրապետության սահմանները, հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Պարտվողական  եւ ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակվում է Արցախի հարցում: Հայաստանի ապօրինի իշխանությունները  հրաժարվել են  Արցախի հարցից  եւ Արցախից ընդհանրապես, դավաճանաբար ճանաչելով այն Ադրբեջանի կազմում: Դրանով կոպտորեն խախտել են ՀՀ սահմանադրական կարգը եւ օրենսդրությունը, որի համար պետք է կրեն պատասխանատվություն օրենքի ողջ խստութկամբ:

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը այս փուլում պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի վրա: Մենք գտնում ենք, որ վերոհիշյալ հայտարարագիրը պետք է կատարվի ամբողջությամբ եւ ճշգրտորեն, դրա տակ ստորագրած բոլոր կողմերի կողմից: Այս առումով փաստում ենք, որ  Ադրբեջանը մշտապես խախտում է հայտարարագրի այն կետերը, որոնք վերաբերում են Բերձորի (Լաչինի) միջանցքի, գերիների, փախստականների հարցերին, կրակի դադարեցման պայմաններին, Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքներին: Ադրբեջանի մարդատյաց եւ նացիստական գործողությունների արդյունքում  ՌԴ խաղաղապահ ուժերին  հնարավորություն չի տրվում ամբողջ նախատեսված ծավալով իրականացնել իրենց առաքելությունը: Միաժամանակ փաստում ենք, որ Հայաստանի արեւմատամետ ու թուրքամետ իշխանությունները  նույնպես  կատարում են քայլեր, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորման գործընթացի ձգձգմանը, նպատակ ունենալով սահմանափակել  Ռուսաստանի ազդեցությունը  մեր տարածաշրջանում:

Ինչ վերաբերվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ապա ՍԻՄ-ը կողմ լինելով խաղաղությանը ու խաղաղ գործընթացին ներկա փուլում գտնում է, որ  չկան  նախադրյալներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Նախ այն չի նախանշված 2020թ. նոյեբմբերի 9-ի հայտարարագրի մեջ: Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել: Հետեւապես  մինչեւ չկարգավորվեն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարագրում նշված բոլոր հարցերը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրիը օրակարգ մտցնելով, այն օգտագործվում են խաղաղության գործընթացը վերոհիշյալ հայտարարագրի հունից  շեղելու եւ  Արեւմուտքի պատվերը կատարելու նպատակով: Այս կապակցությամբ եւս մեկ անգամ նշում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պետք է ընթանա միայն ՌԴ միջնորդությամբ եւ այս փուլում պետք է դադարեցվեն  այլ հարթակներում բանակցային գործընթացները:

ՍԻՄ կուսակցությունը  անհրաժեշտ է համարում  տարածաշրջանում խաղաղության  ձեւավորմանն ուղղված  միջոցառումների անցակցումը: Այդ թվում` սահմանազատման եւ սահմանանշման գործընթացը, ավտոճանապարհների, երկաթգծի եւ օդային  փոխադրումների  բացումը եւ անվտանգ իրականացումը եւ այլն: Սակայն մենք վստահ ենք, որ այդ գործընթացները պետք է իրականացնեն նոր ազգային ուղղվածություն ունեցող եւ ազգային նպատակներով տոգորված իշխանությունները եւ ոչ թե նրանք, ովքեր պարտվել են թուրքին եւ այսօր էլ հաճոյանում են նրան:

Մենք գտնում ենք, որ խաղաղության համակարգերը ձեւավորելիս ադրբեջանական օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն Բերձորի (Լաչինի) միջանցքից, Արցախի Հանրապետության Հադրութի, Շուշիի օկուպացված շրջաններից, ինչպես նաեւ ՀՀ սահմանային օկուպացված շրջաններից: Քանի որ սահմանազտման գործընթացը համաձայնեցված է անց կացնել ԽՍՀՄ վարչական սահմանների  հիմքի վրա, հետեւապես  նմանատիպ մոտեցում պետք է լինի  Արցախի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հիմք ընդունելով  ԼՂԻՄ սահմանները:

Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, ապա կողմ լինելով դրանց գործարկմանը մենք պնդում ենք, որ Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիայի հետ կապող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ տրանսպորտային կապ ապահովող ճանապարհը:

ՍԻՄ կուսակցությունը համոզված է, որ Արցախի պահպանումը ունի երկու բաղադրիչ: Նախեւառաջ դա Արցախի ժողովրդի  ամրությունն է եւ հայկական բանակի  մարտունակության շեշտակի բարձրացումը: Եկրորդ բաղադրիչը Արցախի նկատմամբ  Ռուսաստանի պրոտեկտորատի սահմանումն է: Ռուսաստանը, որպես Սովետական Միության իրավահաջորդ եւ որպես Գյուլիստանի պայմանագրի կողմ, ունի բոլոր իրավական, քաղաքական ու բարոյական իրավունքները իր պրոտեկտորատի տակ Արցախը վերցրելու համար, ինչպես դա եղել է Սովետական Միության գոյության վերջին տարիներին «Վոլսկու կոմիտեի» նախատիպով: Մենք կոչ ենք անում Արցախի Ազգային ժողովին այդպիսի խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնությանը:

ՍԻՄ կուսակցությունը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ եւ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու քաղաքականությանը, սակայն այն հիմունքներով եւ այն սկզբունքներով, որոնք դրված էին 2008-2009թ. «ֆուտբոլային դիվանագիտության» հիմքում: Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ Թուրքիայից պահանջի փոխհատուցում Ցեղասպանության համար, մասնավորապես` Ցեղասպանության ենթարկվածների ժառանգների իրավունքների պաշտպանությունը, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը, Թուրքիայում հայ փոքրամասնության, այդ թվում` կրոնափոխ եղած հայերի  իրավունքների պաշտպանությունը եւ այլն:

Հայ դատը պետք է մնա մեր ազգային արժեհամամկարգի եւ ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասը, որը համադրվելով զարգացման ռացիոնալ  ուղղությունների հետ ձեւավորի ազգային գաղափարախոսություն: Նիկոլական խունտայի  ազգային արժեհամակարգի` ազգային կրոն, ընտանիք, սերունդների փոխհարաբերություն, ուղղված հարվածները նպատակ են հետապնդում զրկել մեր ժողովրդին ազգային ինքնությունից եւ բարոյականությունից: Պատմական հիշողության ոչնչացմանն է ուղղված նաեւ խունտայի ձգտումը մոռացության տալ Ցեղասպանությունը կամ այն մղել երկրորդ պլան: Մենք եղել ենք եւ շարունակում ենք ազգային արժեհամակարգի պահպանման եւ ավանդական հիմքի վրա զարգացման հետեւողական պահանջատերը:

ՍԻՄ կուսակցությունը խորապես մտահոգված է երկրի տնտեսական ցուցանիշների եւ ժողովրդի սոցիալական վիճակի կատաստրոֆիկ վատթարացման տվյալներով: Իրական տնտեսության ցուցանիշների լղոզումը, արտաքին պարտքի կտրուկ աճը Հայաստանում տանում են դեպի սոցիալ-տնտեսական ճգնաժամ:

Վարչակազմի հակազգային գործունեության արդյունքում տագնապալի մակարդակի է հասել արտագաղթը: Հայաստանի ժողովրագրական վիճակը աղետալի: Այս իրավիճակը պահպանվելու դեպքում  կարող ենք ստանալ անդառնալի հետեւանքներ:

ՍԻՄ կուսակցությունը երկրի ինքիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաեւ անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի, ժողովրդագրական հարցերի, արժեհամակարգի պահպանման խնդիրների լուծումը տեսնում է ինչպես պարտադիր իշխանափոխության եւ ներքին կազմակերպվածության դաշտում, այնպես էլ`դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների  սերտացման, փոխադարձ վստահության բարձրացման ուղղության մեջ: Առաջին հերթին  դա վերաբերում է մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում համագործակցության  եւ վստահության ամենաբարձր մակարդակի ձեւավորմանը: Ավելի քան երկու տարի է, ինչ  ՍԻՄ կուսակցությունը մի շարք այլ գործընկեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ հիմնադրեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» հանրային Շարժումը, որի նպատակն է Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը, ինքիշխանության աստիճանի բարձրացման նպատակով ու երաշխիքով :

ՍԻՄ-ը խստորեն դատապարտում է ներկայիս  ապօրինի իշխանությունների ՀԱՊԿ-ից  դուրս գալու հետեւողական գործողությունները: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանում էապես կբարձրացնի Հայաստանի անվտանգության  մակարդակը եւ խաղաղության պահպանման երաշխիքները: Միաժամանակ մենք հայտարարում ենք, որ  Եվրամիության հումանիտար դիտորդական առաքելությունը ոչ միայն որեւէ առնչություն չունի Հայաստանի սահմանների  անձեռնամխելիության հետ, եւ ոչ մի իրական օգուտ չի բերում գործին, այլ ընդհակառակը`վտանգում է Հայաստանի անվտանգությունը եւ րոպե առաջ պետք է հեռանա: Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավված լինի  ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական գործընթացների մեջ, ինչպես նաեւ որպես լիիրավ անդամ առաջարկի իր օրակարգային հարցերը:

Հայաստանի, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար այս ճակատարգրական փուլում կոչ ենք անում  ՌԴ-ին ավելի վճռական  գործողություններ կատարել Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների  պաշտպանության համար:

Միաժամանակ  մենք անհրաժեշտ ենք գտնում զարգացնել մեր հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, հարեւան Վրաստանի, արաբական աշխարհի հետ:

Ինչ վերաբերում է ներքաղաքական  խնդիրների լուծմանը, ապա  ՍԻՄ-ը պատրաստ է համագործակցությանը բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր, ընդհանուր առմամբ, ընդունում են մեր գաղափարախոսական  հենքը, իսկ տակտիկական առումով կոչ ենք անում  Երեւանի քաղաքային ընտրությունների շուրջ ձեւավորել  ընդդիմադիր միասնական  դաշինք, վերականգնելով 16 կուսակցությունների  համագործակցության ֆորմատը, միասնական ճակատով հանդես գալու նպատակով: Մենք կրկին կոչ ենք անում վերականգնել մինչեւ հեղաշրջում եղած  իշխանության մարմինները, այդ թվում` 6-րդ գումարման Ազգային ժողովը, որը ապօրինաբար լուծարվել է ուժի կիրառման եւ  ԱԺ պատգամավորներին կյանքի սպառնալիքների ազդեցության ներքո:

Մենք վստահ ենք, որ փորձառու, պատասխանատու եւ ազգային նպատակներին նվիրյալ իշխանության ապրագայում Հայաստանի Հանրապետությունը, Արցախը կարող են դուրս գալ ճգնաժամային եւ նահաջի ներկա փուլից  եւ կրկին կանգնել զարգացման,  ռազմական հզորության, տնտեսական աճի ու բարեկեցիկ  եւ հայեցի երկրի ստեղծելու ճանապարհին:

ԵՐԵՎԱՆ

01.07.2023թ.

https://iravunk.com/sim/?p=259504&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը