«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում

Տեսանյութեր

Կայացավ «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ Զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը ու Եվրասիական փորձագիտական ակումբը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ: Ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմամբաեւը, Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ինչպես նաեւ քաղաքական, գիտական, հասարակական հայտնի գործիչներ: 

Ելույթով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Ըստ նրա, Հայաստանին անհրաժեշտ է նոր ազգային գաղափարախոսություն, որը պետք է հիմնված լինի անվտանգության, պետականության պահպանման, տարածաշրջանում նոր ճարտարապետություն ստեղծելու ժամանակ իր շահերի պաշտպանության, խաղաղության պահպանման եւ հարեւանների հետ հարաբերությունների կառուցման, մրցակցային տնտեսության զարգացման վրա. «Նոր ազգային գաղափարախոսության հիմքում պետք լինեն նաեւ հայրենադարձությունը, ազգի քաղաքակրթական ինքնիշխանության պահպանումը, կայուն քաղաքական համակարգ ձեւավորելը: Այս նոր ազգային գաղափարի իրագործումը հայոց պետականության զարգացման նոր փուլ է` չորրորդ հանրապետության կառուցում: Այն իրականություն դարձնելու համար պետք է գնանք Ռուսաստանի հետ նոր դաշինք կազմելու ճանապարհով: Մենք պետք է ոչնչացնենք ցեղասպանությունը մինչեւ վերջ հասցնելու թուրքական ծրագրերը, եւ այս ամենից փրկության ուղին կայանում է նոր Հայաստանի ձեւավորման մեջ»:

ՍԻՄ կուսակցության նախագահի բնորոշմամբ` ինքնիշխանությունը կարգախոսներ եւ կրակոտ կոչերը չեն, այլ երկիրն արտաքին ագրեսիայից եւ հակառակորդի հատուկ ծառայությունների ներթափանցումից ապահովելու կարողությունը, ազգային արժեքային համակարգը պահպանելու ունակությունն է. «Եթե մենք ի վիճակի ենք պահպանել մեր հայկական ինքնությունը, մեր ազգային եկեղեցին, մեր ազգային գրականությունը, մեր ազգային կենսակերպը, մեր ազգային արժեքները, ապա մենք ինքնիշխան ենք: Եթե մենք չենք կարող այս ամենը փրկել, ապա թեկուզ 50 անգամ կարող եք դրոշ կախել ՄԱԿ-ում, Եվրախորհրդում կամ ցանկացած այլ վայրում, սա չի բարձրացնում մեր ինքնիշխանությունը: Ընդհակառակը` երբեմն ցուցամոլ պոպուլիզմը դառնում է լծակ մեզ նվաճել կամ «սորոսացնել» ցանկացողների ձեռքում, ովքեր փորձում են մեզ զրկել մեր ինքնիշխանությունից: Մեր սերունդը պարտավոր է փրկել հայոց պետականությունը: Եվ այսօր, հաշվի առնելով մեր պատմական փորձը եւ հատկապես մեր վերականգնված պետականության 103-ամյա շրջանը, մեր ներկայիս ռեսուրսները, աշխարհաքաղաքական զարգացումները, տեսնում ենք միայն մեկ լուծում` Ռուսաստանի հետ քաղաքակրթական դաշինք` ընդհուպ մինչեւ Միութենական պետության ստեղծում: Սա հենց այն բանաձեւն է, որի շրջանակներում լուծվում է մեզ համար երկիր-ազգ-պետականություն ճակատագրական եռախնդիրը: Եվ այս խնդիրը լուծելու համար հիմնադրվեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն Նոր միության» շարժումը»:

Այս գաղափարախոսությունը դրական լայն արձագանք գտավ ներկաների շրջանում: Անդրադառնալով Հ. Բաբուխանյանի ելույթին` «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական ՀԿ ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ ինքը եւ իր ողջ ընտանիքը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարակիցն է եւ սատարելու է շարժմանը: Իսկ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆՆ իր խոսքում հատուկ շեշտեց եւ շնորհակալություն հայտնեց ՍԻՄ կուսակցության նախագահին, որ լինելով 2018 թվականին իշխող խմբակցության պատգամավոր` կողմ չէր քվեարկել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված  համաձայնագրին:

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս փաստեց, որ ինքնիշխանության հայեցակարգը պետք է մի փոքր այլ կերպ մեկնաբանել եւ սահմանել որպես պետության կառուցվածք, որն ապահովում է երկրի անվտանգությունը, պահպանում է իր ժողովրդի ազգային, քաղաքակրթական եւ կրոնական արժեքները ու նպաստում նրա հոգեւոր եւ մտավոր ունակությունների առավելագույն զարգացմանը: Նա կարեւորեց Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունն, ապա հավելեց. «Ինչպե՞ս հասնել այդ հարաբերություններին, սա այլ խոսակցության թեմա է, բայց բոլոր դեպքերում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության համար» շարժման ստեղծումը քայլ է այս ուղղությամբ: Հուսով եմ, որ մոտ ապագայում այսպիսի բնույթի շարժումներ կձեւավորվեն ոչ միայն սլավոնական երկրներում, այլեւ Հունաստանում, որը քաղաքակրթորեն մոտ է մեզ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=201682&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ