Արարատ Միրզոյանին չհաջողվեց Սայաթ Շիրինյանի «գլխին սարքել»

Թեմա

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս համացանցում և ԶԼՄ-ում մեծ աղմուկ բարձրացավ, որ ես՝ Սայաթ Շիրինյանս, ոմն միրզոյան արարատի սպառնացել եմ սպանել։

Ապշել կարելի էր, ոստիկանության բաժնում դեռ հայտարարության թանաքը թղթի վրա չչորացած, արդեն գրեթե բոլոր լրատվամիջոցները այդ մասին էին խոսում։ Ակնհայտ էր, որ ոմանք ակտիվորեն լծվել էին իմ վրա գործ կարելու և ինձ վարկաբեկելու գործին։ Ինչևէ, ոստիկանության Մաշտոցի բաժնում իմ վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում կայացվեց՝ քրեական գործի հարուցումը մերժել՝ իմ գործողություններում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Այն, որ օրվա իշխանիկները իրենց ВОЗ-ի տղաներին օգտագործում են մարդկանց վրա գործ կարելու, լռեցնելու համար՝ կասկած չի հարուցում։

Իրենց ֆեյքերով, մի քանի նիկոլահպատակներով փորձեցին ինձ պախարակել, վարկաբեկել, ինձ հանրությանը ներկայացնել որպես հանցագործի, բնավ հաշվի չառնելոէ, որ իմ ողջ գիտակցական կյանքում պայքարել եմ հանցավորության դեմ։

Զերծ մնալով այլ մանրամասներից, միայն օրվա իշխանիկներին և իրենց կողմից օգտագործվող ВОЗ-ի տղեքին կասեմ, որ իմ «վախը» վաղուց բռնած է և, որ ինձ լռեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության և, որ տեսանելի ապագայում ձեր ստորությունների համար պատժվելու եք։

Իմ ֆբ ընկերներին խնդրում եմ այս գրառումս տարածել, որպեսզի քայլառաստները հասկանան, որ մեր պայքարը ազնիվ է, ընթացքը՝ անկասելի։

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ի հայտ եկավ տեղեկատվություն, որ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը՝ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։ Ըստ այդմ, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել: Ու եթե հիմա գործի հարուցումը մերժված է, ապա ստացվում է խայտառակ իրավիճակ․ ՀՀ ԱԺ խոսնակն էլ բան ու գործ չունի ու զբաղված է անհաճո անձանց նկատմամբ գործ սարքելու փորձերով։ Հաշվի առնելով, որ ԱԺ խոսնակը, ի տարբերություն շարքային ՀՀ քաղաքացիների, կարող է մինչ դիմում ներկաայցնելն իրավաբանների մի ամբողջ բանակի հետ քննարկումներ անցկացնել՝ դիմումի հիմքերի ռեալ լինել-չլինելը քննարկելով։ Իսկ երբ այդ հնարավորություններով հանդերձ նա այնպիսի դիմումներ է ներկայացնում, որ ներկայիս իշխանական «մենթերն» անգամ դրանից «կարելու» բան չեն գտնում, դա արդեն նման է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից անհաճո անձանց նկատմամն գործ սարքելու փորձի։ Ու առավել զավեշտալի է, որ անգամ նման՝ մարդկանց գլխին գործ սարքելու հարցում են այսքան անընդունակ։

https://iravunk.com/sim/?p=120170&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ