Եթե Թուրքիան անկեղծ լիներ, ո՛չ միջանցք կպահանջեր, ո՛չ էլ Հայաստանին կփորձեր պարտադրել հաշտության պայմանագիր կնքել. Չաքրյան

Ներքաղաքական

Թուրքիայում մարտի 1-ից մեկնարկեց Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցել է նաեւ հայ պատվիրակությունը: Ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Բացի այդ, Հայաստանը եւ Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար. ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ֆորումում տեղի ունեցած քննարկումները շահեկա՞ն են եղել Հայաստանի համար, թե՞ միայն իրենց շահերն են ամրապնդել Թուրքիան ու Ադրբեջանը:

— Ելնելով Թուրքիայի` Հայաստանի հանդեպ որդեգրած դիրքորոշումից, դրական որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ: Այդ դիրքորոշումը դեռեւս ձեւակերպվել է 1991թ.-ին, երբ Հայաստանը անկախացավ: Դե գիտեք, երեք նախապայման էր առաջադրել Հայաստանին եւ երրորդ երկրի, այսինքն՝ Ադրբեջանի պատճառով հրաժարվել էր դեռեւս 1991թ.-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից՝ ճանաչելով հանդերձ: Առհասարակ անմիջական հարեւանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ երրորդ երկրի համար, ըստ միջազգային նորմերի, թշնամանքի ակնհայտ դրսեւորում է: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց նախապայմանները չեն փոխվել, պարզապես ձեւակերպումներն են մի քիչ խստացել կամ փափկել: Անթալիայում ֆորումն էլ սկզբունքորեն նորմալ չի էլ լուսաբանվում, հայտարարվել է, որ 147 երկրից 19 երկրի եւ կառավարության ղեկավարներ են մասնակցում, բայց չի նշվում թե ովքեր են, մենակ գիտենք, որ Ալիեւը Անթալիա չի գնացել: Ընդդիմադիր թերթերը նշեցին, որ Արեւմուտքը վերապահորեն է վերաբերում այս ֆորումին, այսինքն՝ նախորդ երկուսին եւս նմանատիպ վերաբերմունք են ցույց տվել: Ընդդիմադիր լրատվամիջոցները նույնիսկ մի տող չեն գրել, որ Անթալիայում տեղի է ունենում դիվանագիտական ֆորում, եթե իրենք են անտեսում, ինչո՞ւ պետք է Արեւմուտքը վերապահությամբ չվերաբերվի: Ինձ հետաքրքրում էր Լավրովի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ ուղիղ եթերում: Ֆիդանը, որ ելույթ էր ունենում, թուրքական հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերում լուսաբանում էր ֆորումի աշխատանքները, ելույթից հետո ասացին, թե Հաքան Ֆիդանը պետք է հանդիպի նաեւ իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին, վերջապես մի փոքրիկ բան գտա այն էլ «Ակօս» թերթից: Հայ- թուրքական ֆորումն առիթ է տվել թուրքական կողմին աշխուժացնելու, այսպես կոչված, հայ-թուրքական նորմալացման գործընթացը: Թուրքիան ու Ադրբեջանը կառչել են «Զանգեզուրյան միջանցքից», ճիշտ է, դեռ հորդորի տեսքով են ասում, իհարկե, որպես նախապայման դեռ չեն ներկայացնում, որովհետեւ երրորդ հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են ստորագրել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանի: Հիմա որպես նախապայման չի առաջադրում, այլ հորդորի տեսքով ներկայացնում է՝ Ադրբեջանի հետ պետք է հաշտության պայմանագիրը ստորագրել, Զանգեզուրի միջանցքը բացել, աշխուժացնել Հարավային Կովկասում տնտեսական զարգացումը:

— Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Իրականում ի՞նչ է նշանակում սա, ինչպե՞ս ընկալել:

— Մինչ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքային պահանջների մասին հավակնությունները, մենք թուրքական կողմին պետք է հիշեցնենք` դե լավ, դու առաջարկում ես հաշտություն կնքել, բայց այդ հաշտությունը կնքելով` Հայաստանը հայտնվում է խայտառակ դրության մեջ, առ այսօր մենք չգիտենք անհետ կորածների թիվը, մենք չգիտենք, թե քանի՞ գերի կամ ռազմագերի կա Ադրբեջանում, քանի՞ քառ.կմ են ադրբեջանցիների ներխուժել, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, ադրբեջանցիները ներխուժել են, բայց ելման կետ չեն վերադարձել, ի՞նչ հաշտության պայմանագրի մասին է խոսքը: Սա Թուրքիայի խնդի՞րն է, որ մեզ կարգադրում է, թե գնացեք հաշտության պայմանագիր կնքեք, Հայաստանը իրենց հո չի՞ ասում գնացեք Կիպրոսի հետ հաշտության պայմանագիր կնքեք, օկուպացված տարածքներն էլ վերադարձրեք: Մի խոսքով, ես որեւէ լուրջ ակնկալիք չունեմ: Եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստան-Թուրքիա նորմալացման հարցում, ոչ միջանցք կպահանջեր, ոչ էլ Հայաստանին կփորձեր պարտադրել հաշտության պայմանագիր կնքել, այլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեինք, երկուստեք դեսպանատներ կբացեին, այդ դեպքում միջանցքի կարիք չէր լինի: Ի վերջո, Թունիսը Եգիպտոս գնալու համար Լիբիայից հո միջանցք չի՞ պահանջում, ո՞վ է տեսել իմ ինքնիշխան տարածքում միջանցք տրամադրեմ, այն էլ 5 կմ լայնությամբ: Ամեն դեպքում, եթե Թուրքիան ցանկանում է նորմալացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, միանգամից դիվանագիտական հարաբերություններ կհաստատի ու կվերջացնի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277880&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ