ՍԴ-ի մասին սերիայի երկրորդ սեզոնը խիստ հետաքրքիր է լինելու. Ռոբերտ Մարգարյան

Իրավական

ՄոտապագայումՍԴերեքնորդատավորներիընտրությամբներկայացվելուէթավշյաիշխանություններիբեմադրածուամիսներշարունակուշադրությանկիզակետումհայտնվածսերիայիվերջինէպիզոդը: Այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Սակայն ինչպես արդեն պարզ է դառնում պատմությունը դրանով չի ավարտվելու եւ սերիան ունենալու է առնվազն մեկ այլ սեզոն: Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՍԴ չորս դատավորներ իրենց իրավունքները վերականգնելու են ՄԻԵԴ-ում, որի կապակցությամբ գանգատն արդեն ներկայացվել է: Սերիայի երկրորդ սեզոնում իրադարձությունների զարգացման մասին կարելի է որոշ գուշակություններ կատարել: Սեզոնի թեման անկասկած լինելու է թավշյա իշխանությունների եփած «աջաբսանդալի» կարգավորումը, իհարկե, ինչպես միշտ օրենքի ու սահմանադրության շրջանցմամբ: Այս պահին կարելի է պատկերացնել նոր սեզոնի սցենարում իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ:

Ա. ՄԻԵԴ-ը քննում է ՍԴ դատավորների գանգատը: Ենթադրենք որ ՄԻԵԴ-ը բավարարում է ներկայացված գանգատը եւ վճիռ է կայացնում հիշյալ դատավորների լիազորությունների վերականգնման օգտին: ՄԻԵԴ-ի որոշումը գործադրելու համար պիտի դադարեցվեն նորընտիր դատավորների լիազորությունները: Բայց դա օրենքով անթույլատրելի է, քանի որ խախտելու է դատավորների անձեռնմխելիությունը: Նորընտիր դատավորների լիազորությունների դադարեցումը պիտի լինի կամավոր: Իսկ եթե նրանք նման կամք չդրսեւորե՞ն:

Բ. ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների բողոքը եւ որեւէ խնդիր չի տեսնում ԱԺ-ի ընդունած օրենքում, սակայն նկատում է, որ օրենքը տրամաբանորեն չի կարող տարածվել դատավոր Ալվինա Գյուլումյանի պարագային եւ վճիռ է կայացնում նրա լիազորությունների վերականգնման օգտին: Նորընտիր դատավորներից մեկը պիտի հրաժեշտ տա իր աթոռին: Բայց՝ ո՞վ։ Չէ որ չկա հստակ ձեւաչափ որոշելու, թե նորընտիր դատավորներից ո՞րն է զբաղեցրել մասնավորապես դատավոր Ալվինա Գյուլումյանի աթոռը: Ինչպես նախորդ տարբերակում այս դեպքում էլ դատավորներից մեկը պիտի կամավոր կերպով հրաժարվի իր աթոռից: Իսկ եթե դատավորներից որեւէ մեկը պատրաստ չլինի դա կատարե՞լ:

Իհարկե հնարավոր է նաեւ երրորդ մի տարբերակ: ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժում է ՍԴ չորս դատավորների գանգատը: Այդ դեպքում սերիայի երկրորդ սեզոնը շատ արագ հասնելու է ավարտին եւ ընդունենք, որ հակառակ նախորդ սեզոնին լինելու է խիստ ձանձրալի ու, միեւնույն ժամանակ, հիասթափեցնող»:

https://iravunk.com/sim/?p=120092&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ