ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԿՐԿԻՆ ՄՂԵԼ Է ԱՆԿՅՈՒՆ

Արխիվ 16-20

Օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Տրուդ» թերթին տրված հարցազրույցում սենսացիոն մի հայտարարություն է արել, որը, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ կերպ չմեկնաբանվեց: Անդրադառնալով տավուշյան դեպքերին` Սերգեյ Լավրովը նշեց, որ «յուրօրինակ ձգանի դեր է խաղացել նաեւ աշխարհագրական գործոնը: Հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին  անցակետը, որ ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա է, առաջ է բերել մեկի անհանգստությունը, մյուսի չարդարացված պատասխան ռեակցիան, եւ արդյունքում գործի դրվեց դիմակայության թափանիվը` ամենաանկանխատեսելի հետեւանքներով»:

Փաստորեն Լավրովը հայտարարեց հետույալը` կոնֆլիկտի «ձգանը իջեցրեց» հայկական կողմը, երբ վերականգնեց սահմանային դիրքը:

Երկրորդ` սահմանային դիրքը գտնվում է հայկական տարածքում:

Երրորդ` Ադրբեջանն ավելի քան անհրաժեշտ է՝ անհանգստացավ, սակայն անհանգստանալու տեղ ունի, քանի որ 15 կմ հեռավորությունը անմիջապես վտանգում է նրա խողովակաշարերը:

Չորրորդ` հայկական կողմի պատասխանը եղել է չարդարացված ուժեղ:

Կարծես թեԼավրովը կոնֆլիկտի պատասխանատվության մեծ բաժինը դնում է Հայաստանի վրա, քանի որ հենց հայկական կողմին է մեղադրում «ձգանը իջեցնելու» մեջ: Զարմանալի է, որ հայկական իշխանությունների կողմից որեւէ հերքման փորձ անգամ չհնչեց: Ու թեեւ, մինչ Լավրովը հայկական մեդիա դաշտում շատ-շատ է հնչեցվել այն հանգամանքը, թե մեր զինված ուժերը վերականգնել են դիրքերից մեկը, եւ դա ներկայացվում էր մեծ հպարտությամբ, բայց մի բան է, երբ դա ասում են փորձագետները, քաղաքագետները ու լրագրողները, մեկ այլ, երբ դա հնչում է ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցում:

Հետեւապես ծագում են հետեւյալ հարցերը`

1. Արդյոք Նիկոլը տվե՞լ էր հրաման՝ դիրքային առաջխաղացման վերաբերյալ, եւ եթե այո, ապա ի՞նչ էր նշանակում իր հայտարարությունը, թե գուցե ադրբեջանական «Ուազը» մոլորվել էր: Դա թատերական ներկայացո՞ւմ էր: Իսկ եթե Նիկոլը նման հրաման չէր տվել, ապա ինչպե՞ս են առանց իր հրամանի, կատարվում այդպիսի լուրջ գործողություններ:

2. Ինչումն էր կայանում հենց այս փուլում դիրքային փոփոխություն նախաձեռնելու անհրաժեշտությունը, որը, անկասկած, պետք է բերեր բախումների ու զոհերի:

3. Եթե դիրքային բարելավումները Նիկոլի կողմից կարեւորվում են, ապա ինչո՞ւ 2018թմայիս-հունիս ամիսներին նա առանց  դիմադրության  զիջեց բազմաթիվ դիրքեր Նախիջեւանի հետ սահմանում, դրանով վտանգի տակ դնելով  Սյունիք տանող մայրուղին, որը  ադրբեջանցիների դիրքերի առաջխաղացման արդյունքում հայտնվեց նշանառության  տակ:

4. Արդյոք  ի՞նչ հետեւանքներ էր կանխատեսել Նիկոլը՝  տավուշյան գործողության «ձգանը իջեցնելուց» առաջ: Կանխատեսո՞ւմ էր Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ի՞նչ էր սպասում Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, եւ ինչո՞ւ էր իր ներակացուցիչը ՀԱՊԿ-ից պահանջում միջամտություն:

Այս բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանը, եւ հավանաբար կգա ժամանակը, երբ տավուշյան սահմանային դեպքերի կապակցությամբ կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որպեսզի պատասխան տա, թե ի՞նչ է իրականում կատարվել այդտեղ: Ու եթե ճիշտ է Լավրովի հայտարարությունը, որը, կրկնում ենք, մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից հերքված չէ, եւ ըստ որի՝ հենց հայկական կողմն է «իջեցրել ձգանը», ապա արդյոք դրա մեջ կա՞ր ռազմական անհրաժեշտություն, թե՞ դա արվել է` աշխարհաքաղաքական դրդապատճառներից ելնելով: Մասնավորապես, ինչպես նշում են մի շարք  ռուս փորձագետներ, Ռուսաստանը ներքաշելու ինչ-ինչ  բարդ իրավիճակների մեջ` այդտեղից բխող  բազմաթիվ հետեւանքներով` ընդհուպ ռուս սահմանապահների եւ ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերման եւ Հայաստանի  ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցման համար: Համենայնդեպս, բազմաթիվ ռուս փորձագետներ խիստ բացասական էին ներկայացնում տավուշյան դեպքերը, իսկ Հայաստանում ծվարած սորոսազգիները ընդհակառակը՝ անսպասելիորեն դարձել էին սուպերհայրենասերներ եւ կոչ էին անում ընդլայնել կոնֆլիկտը եւ գրոհել դեպի Ադրբեջանի խորքերը: Այսինքն, ինչպես նույն հարցազրույցում նշում է Լավրովը` Ռուսաստանը կատարեց օպերատիվ գործողություններ` սահմանային կոֆլիկտը մարելու ուղղությամբ, իսկ սորոսականները` ընդհակառակը ամեն ինչ անում էին այն թեժացնելու համար: Ընդ որում, Հայաստանի զիված ուժերի գործողությունները Լավրովը գնահատեց անհամաչափ: Միաժամանակ տարբեր աղբյուրներ պնդում են, որ Ռուսաստանը կատարեց իր պարտավորությունները եւ հակաօդային պաշտպանության համակարգը, որը համատեղ է՝ հայ-ռուսական, գործեց անխափան՝ ոչնչացնելով թշնամու 13 անօդաչու թռչող սարք: Բացի այդ, Ռուսաստանը անմիջապես նախաձեռնեց լայնածավալ զորավարժություն Ադրբեջանի սահմաններին կից եւ իրականացրեց քաղաքական գործողություններ Թուրքիայի անհամաչափ ոգեւորությունը կասեցնելու համար: Բոլոր դեպքերում իշխանական քարոզչամեքենան տավուշյան դեպքերը փորձեց նաեւ ներկայացնել ներքաղաքական  խնդիրները մեղմելու համար, այդ թվում՝ կորոնավարակի հետ առնչվող խայտառակ իրավիճակը, որը ձեւավորվել էր բացառապես Նիկոլի ու իր քաղաքական թիմի մեղքով: Այն, որ Նիկոլը տավուշյան սահմանային կոնֆլիկտը համարում է իր հաղթանական փոքրիկ պատերազմը, վկայում է նաեւ այն փաստը, որ անսպասելի մեծ թվով բարձր պարգեւներ տրվեցին: Այն դեպքում, երբ կոնկրետ սխրանքները մնացին դեռեւս անհայտ հայ հասարակության համար: Արդյունքում, Նիկոլը նույնիսկ բանակը փորձում է բաժանել սեւ ու սպիտակի՝ Ադրբեջանին դիմագրավելու դեպքերը ապրիլյան պատերազմը վերագրելով «սեւերին», իսկ տավուշյան դեպքերը` իրեն, համապատասխան վերաբումունք դրսեւորելով այդ երկու իրողություններին: Սակայն, անկախ տրված մեդալների քանակից ու իշխանական քարոզչական մեքենայի զրնգուն աղմուկից, Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլը պարտավոր է մեր ժողովրդին տալ բացատրություններ, եւ եթե նա չտա հիմա, ապա ստիպված է լինելու տալ դրանք ապագայում:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=120005&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ