ԹՈՐՈՍՅԱՆԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 16-20

Եվ այսպես, առողջապահության նախարարի պաշտոնը գրաված Արսեն Թորոսյանի անվան հետ կապված վերջին օրերին ծավալվող թնջուկը ժամանակավոր դադարի մեջ մտավ: Հիշեցնենք, Թորոսյանի հրաժարականի մասին տարածվող համառ լուրերին ի պատասխան, Նիկոլը նրան մինչեւ սեպտեմբերի 18-ը ուղարկեց արձակուրդ: Առաջին հայացքից աբսուրդ է՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված դեռ արտակարգ դրություն են պահում, եւ այդ պահին նախարարին ուղարկում են արձակուրդ: Սա ուղղակի խոստովանություն է, որ արտակարգ դրություն ասվածն արհեստական միջոցառում է: Սակայն միայն դա չէ խնդիրը: Ավելին, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, Նիկոլն «այդ քայլին գնաց, լավ հասկանալով, որ դա կարող է իր ամենամեծ սխալներից մեկը դառնալ, բայց այլ տարբերակ չուներ»:

Առաջ ընկնելով` նշենք, որ, ըստ աղբյուրի, Թորոսյանի հրաժարականի մասին խոսակցությունները լիովին համապատասխանում են իրականությանը: Սակայն Նիկոլը, ըստ աղբյուրի. «Լավ հասկանում էր, որ դա իրեն ոչ մի լավ բան չի խոստանում: Նախ, թեեւ ի պաշտոնե Թորոսյանն է երկրի առողջապահության համակարգի ղեկավարը, սակայն համակարգի համար թիվ 1 պատասխանատուն հենց Նիկոլն է, նախարարության կանոնադրությունում անգամ այդ մասին ուղղակիորեն մատնանշում կա: Այսինքն, եթե Թորոսյանը հեռանում է, ավելին՝ երկրից «թռնում» իր հարազատ ՎՕԶ-ի աջակցության տակ, եւ վաղը-մյուս օրը կորոնավիրուսի ու հատկապես՝ կորոնավիրուսային մահերի թեման մտնում է իրավական օրակարգ, ապա ողջ պատասխանատվությունը կմնա հենց Նիկոլի վրա: Հիմա էլ է մնում, սակայն եթե Թորոսյանին «ժերտվա» տա, ապա կարելի է ինչ-որ ելքեր գտնել: Օրինակ, թե վարչապետն առողջապահության մասնագետ չէ, նա պետք է առաջնորդվի հենց նախարարի մասնագիտական հուշումներով, իսկ նախարարը իրեն կեղծ հուշումներով ապակողմնորոշել է: Ի վերջո, չմոռանանք՝ խոսքն արդեն 1200-ին մոտեցող մահվան ելքերի մասին է, եւ բոլորն են հասկանում, որ այս հարցը վաղ թե ուշ մասնագիտական քննության օբյեկտ է դառնալու: Թորոսյանը եւս լավ հասկանում է, որ Նիկոլի հետ քայլել-չքայլելը իր համար ոչ մի երաշխիք չի ստեղծում. պետք եղած դեպքում ինքը կհայտնվի մատաղացու ոչխարի կարգավիճակում, եւ դրսից ոչ մեկն իրեն օգնության չի վազի: Հասկանում է նաեւ, որ բավական է արտակարգ դրությունը վերանա, որ այս պատմությունը մեծ հնչեղությունից զատ նաեւ գործնական օրակարգ մտնի: Ավելին, Նիկոլը, ով ստիպված եղավ սորոսականների աչքի գրողը դառնալու սպառնալիքն անգամ հաշվի չառնելով, օրինակ՝ Լուկաշենկոյին շնորհավորել, վերջին ժամանակներս բավականին «տարօրինակ խաղերի» մեջ է, որից «ժերտվա տալու» հոտն ավելի է թանձրանում: Կարճ ասած, լավ կլինի մինչ այդ «թռնել», հաշվի առնելով, որ հերթական անգամ արտակարգ դրությունը երկարացնելն արդեն այն աստիճանի աբսուրդ կլինի, որ հազիվ թե Նիկոլը հանդգնի դրան գնալ (թեմայից շեղվելով` ասեմ, որ քաղաքապետ Հայկոն եւս նույն մտորումներն ունի)»:

Այսպիսով, ըստ աղբյուրի, Թորոսյանը տրամադրված էր պնդել՝ հրաժարական եւ վերջ: «Բայց նրան հասկացրին, որ որոշողն ինքը չէ: Մի կողմից, Թորոսյանի հարազատ ներիշխանական խմբակցությունն է դա համարում դասալքություն: Մյուս կողմից`ազդակներ եկան Նիկոլից: Նախ, ըստ նաեւ հրապարակային լուրերի, ուժայինները վերջին շաբաթներին հսկողության տակ էին առել Թորոսյանին, որին էլ հաջորդեց նրա կորոնավիրուսային գործերի ստուգումների արդեն բացահայտ սպառնալիքը: Իսկ դա նշանակում է հետեւյալը՝ «Չես կարող հենց այնպես հրաժարական տալ եւ «թռնել»: Օդանավակայանի փոխարեն կհայտնվես կալանավայրում: Սակայն Թորոսյանն էլ ինտրիգային հարցերում միամիտներից չէ: Բոլոր որոշումները, որ նա կայացրել է, եղել են Նիկոլի «դաբրոյով», ինչի բոլոր հիմնավորումները կան: Այսինքն, «մատաղացու ոչխարի» սցենարի դեպքում այնպիսի փակագծեր կարող են բացվել (խոսվում է Թորոսյանի կողմից Նիկոլին գաղտնի ձայնագրելու մասին), որ դրանից հետո ոչ մի «ժերտվա» էլ Նիկոլին չի օգնի»:

Արդյունքում, ըստ աղբյուրի, նախօրեին կայացել է Նիկոլ-Թորոսյան հանդիպումը. «Մի լավ վիճել են, խաղաթղթերը մասամբ բացել եւ փորձել գալ կոմպրոմիսի: Թորոսյանը գնում է արձակուրդ, մինչեւ արտակարգ դրության երկարացման հերթական ժամկետը կանցնի: Այս ընթացքում կտեսնեն, թե իրավիճակն ուր է գնում, նոր վերջնական լուծում կգտնեն: Սակայն Նիկոլը լավ գիտակցում է, որ հենց այդ որոշումը կարող է իր ամենակոպիտ սխալներից մեկը դառնալ. իսկ ի՞նչ է անելու, եթե Թորոսյանն այս ընթացքում երկրից «թռնի» եւ դրսից էլ հրաժարական տա: Օրինակ, թե հանկարծակի լուրջ առողջական խնդիրներ են իր մոտ ի հայտ եկել, պետք է երկարատեւ բուժում ստանա: Եվ իհարկե, հարազատ ՎՕԶ-ում նա առողջական ամեն մի թուղթ էլ կկարողանա գտնել: Դրանից հետո գործ հարուցելն ու Թորոսյանին արտահանձնել պահանջելը կդառնա ժամանակի զուր վատնում: Բայց այլ տարբերակ եւս Նիկոլը պարզապես չուներ: Թորոսյանի կալանքը հենց այս պահին նրա համար այնպիսի սկանդալ կդառնա, որ կարող է միանգամից պայթեցնել նիկոլական ողջ համակարգը: Իսկ այսպես, գոնե դեռ ինչ-ինչ քայլերի համար ժամանակ մնում է»:

Սակայն այս ողջ իրավիճակով հանդերձ հայաստանյան սորոսականությունը Թորոսյանի թեման կարծես «սրտին շատ մոտ» է ընդունել, թեեւ, կրկնենք, ըստ աղբյուրի՝ «Ներքին խոսակցություններում շատերը Թորոսյանին սկսել են ընկալել` որպես վտանգի պահին դավաճանողի»: Չնայած դրան, լավ հասկանում են, որ եթե Նիկոլը հեռացնի Թորոսյանին, ապա դա կարող է դառնալ ռուսական «թեւի վրա խաղալու» եւ սորոսականության հետ «պատերազմի մեջ մտնելու» բաց ակնարկ: Իսկ այդ  դեպքում Թորոսյանի պաշտոնանկությանը կհաջորդի այլ պաշտոնանկություններ, եւ նույնիսկ խոսում  են, որ հերթական թիրախը ԿԳՄՍ նախարարն է, որը այս օրերին ոչ պակաս թեժ սկանդալների կիզակետում է, եւ Նիկոլը շատ կցանկանար Արայիկի թույլ տված արարքների  արդյունքում առաջացած համընդհանուր ատելությունն իրենից շեղել՝ նրան եւս «ժերտվա» տալով, որը ռուսներին կհրամցվի «սորոսական դասակարգի դեմ պայքարի» սոուսով: Ուստիեւ, սորոսականության համար այս պահին առավել քան կարեւոր է Թորոսյանին պահելը, առնվազն Նիկոլին եւս մեկ անգամ հիշեցնելու համար, թե իրականում ովքեր են  որոշում պաշտոնների նշանակման եւ պաշտոնանկությունների հարցերը:

Մի խոսքով, Թորոսյանը դարձել է այն ինդիկատորը, որը հուշելու է, թե դեպի որ հուն է ուղղվելու Հայաստանի պաշտոնական քաղաքականությունն ու երկրի ապագան:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=120002&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ