Հաշտություն փնտրելը փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ երկու տարի ստվերային պայքարից հետո` հենց հիմա գործող իշխանությունը որոշեց կոնկրետ քայլեր անել, ինչպես օրինակ հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելն էր, ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, պայմանավորված է արտակարգ դրությամբ:

- Կա սահմանափակում` մարդկանց փողոց դուրս բերելու, եւ այս իշխանության մաս կազմող կամ հիմքում ընկած բոլոր ուժերը, այդ թվում` նաեւ աղանդավորները, փորձում են առիթից օգտվել եւ արագ-արագ իրենց հարցերն առաջ տանել: Ու ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան են փորձում դուրս բերել կրթական ծրագրից, այլ նաեւ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն զուգահեռ ազգային արժեք եւ հարստություն են հռչակում Ավետարանական եկեղեցին եւ Հայ կաթողիկե եկեղեցին: Սա էլ է աղանդավորական շարժումների պատվերը, եւ նրանք, ըստ էության, ասում են` քանի դեռ հանրությանը գերի ես վերցրել, մեր սիրելի վարչապետ, ուրեմն` մեր այս հարցերն էլ արի շուտ լուծենք:

Իսկ ինչո՞ւ էր վերջին շրջանում «աղմկում» «Կյանքի խոսքը»:

Նրանք ուզում են հոգեւոր իշխանություն, ուզում են մոտավորապես ունենալ նույն կարգավիճակն ու ընկալումը հանրության կողմից, ինչ ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Այսինքն` հիմա իրենց համար կանաչ լո՞ւյս է վառվել:

Վաղուց է վառված: Ես վերջերս նաեւ ահազանգեցի այդ մասին, որ պատրաստվում են դիմել կառավարությանը, եւ բոլոր այն եկեղեցիներում, որոնք եկեղեցապատկան չեն, այսինքն` Մայր Աթոռի, թեմերի տիրապետությունից դուրս են եւ որեւէ մեկին չեն պատկանում, այնտեղ ծեսեր, արարողակարգեր անեն: Իսկ դրա նպատակը մեկն է` ուզում են հնարավորինս նման լինել իրական եկեղեցու, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց կարողանան մոլորեցնել եւ գցել իրենց ճիրանները: Իրենք այդ ուղղությամբ են շարժվում եւ խիստ պայքարում են` եկեղեցի կոչվելու իրավունքի համար, որն արդեն Հայաստանում, կարծես թե, նվաճել են:

Այդ ինչպե՞ս:

Համենայնդեպս, պետական մակարդակներում այդպես են ընկալվում: Նույնիսկ շատ ծիծաղելի էր, երբ իշխանամետ թերթերը «Կյանքի խոսքի» մասին իմ գրառման մեջ «աղանդ» բառը փոխարինում էին «կրոնական կազմակերպություն» բառով: Այսինքն` մեջբերում են ինձ, բայց «աղանդ» բառին հասնելուց չակերտները փակում են, այդտեղ գրում են` «կրոնական կազմակերպություն», հետո նորից չակերտները բացում ու շարունակում են միտքը:

Եթե իրականությունն այդ է, ինչո՞ւ են նեղվում այդ բառից:

Սա փաստ է բոլոր նորմալ մտածող մարդկանց համար, բայց երբեք պետք չէ կարծել, որ աղանդավորը գալու է եւ ասի` ես աղանդավոր եմ, կամ գողը գալու է ու ասի` ես գող եմ: Մեկը գալիս է ու ասում, որ ինքը եկեղեցի է եւ ծառայում է Աստծուն, մյուսն ասում է, որ ինքը բարեգործ է, բայց արդյունքում երկուսի նպատակն էլ մեկն է` վնաս պատճառել հասարակությանը, ինչ հնարավոր է գողանալ նրանից եւ տանել:

Ամեն դեպքում, եթե համարենք, որ այդ կառույցը սեր եւ հանդուրժողականություն է քարոզում, ինչո՞ւ այդքան ջղագրգիռ ընդունեցին Ձեր հայտնի գրառումը:

Իրենք վիրավորանքներով լի մամուլի հաղորդագրություն տարածեցին իմ մասին, բայց դրա մեջ չհերքեցին այն փաստը, ինչի մասին խոսել էի: Նկատի ունեմ այն, որ ասել էի, թե իրենք ցանկանում են եկեղեցիներում արարողակարգեր անցկացնել: Նրանք նշել էին, որ  չեն ցանկանում Հայ առաքելական եկեղեցիներում նման ծեսեր անցկացնել, բայց ես չեմ ասել, որ նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցիներում: Առաքելական եկեղեցում ցանկանան էլ, գլուխները պատերին էլ տան, չեն կարող արարողություններ անցկացնել, բացառված է: Նաեւ նշել էին, թե համավարակ է եւ իրենց եկեղեցաշենքներում (իրենց ձեւակերպումն է) արարողություններ չեն անցկացնում: Իսկ երբ ավարտվի արտակարգ դրությունը, այդ ժամանակ կխոսենք: Փաստորեն, ոչ միայն չեն հերքում, այլ նաեւ սպառնում են, որ եթե ավարտվի արտակարգ դրությունը, կգնան այդ եկեղեցիների հետեւից եւ իրենց ուզածը կանեն: Այդ տեղեկատվությունը հստակ իրենց մոտ քննարկվում է, ես միանշանակ պնդում եմ, որովհետեւ ճշտել եմ հրապարակելուց առաջ: Այնպես չէ, որ լսել եւ հրապարակել եմ, դրա համար էլ իրենց արձագանքն այդքան նյարդային էր, որովհետեւ հասկացան, որ իրենց ներքին քննարկումներն են հանրայնացվել:

Այն, որ եկեղեցու եւ իշխանության միջեւ հակասությունները գնալով ավելի են խորանում, ակնհայտ է: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի կամ վերականգնվի այս հարաբերությունները, որպեսզի Ձեր նշած մարտահրավերներին էլ հնարավոր լինի դիմակայել:

Շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ հակամարտություն, որպես այդպիսին, չկա: Մեր եկեղեցին իր էությամբ շատ ավանդապաշտ, զսպված լինելով, ոչ թե ելքեր է փնտրում` Փաշինյանին կամ դդմակերպ տարբեր նախարարներին զսպելու, նրանց հակաեկեղեցական, հակազգային քարոզը կասեցնելու համար, այլ մինչ այս պահը տեսնում ենք, որ հաշտության ելքեր է փնտրում: Այո, շատ հոգեւորականեր չափազանց վրդովված են, բաց խոսում են դրա մասին, քննադատում են եւ այլն, բայց դեռ չունենք եկեղեցու պաշտոնական հստակ որոշում` պայքարել հակազգային եւ հակաեկեղեցական շարժման դեմ, որը Հայաստանում կա: Ինձ համար սա իսկապես մեծ հարց է, որովհետեւ եկեղեցին է այն ինստիտուտը, որը մշտապես առաջնորդել է ազգային-ազատագրական պայքարը: Եվ հիմա նման առաջնորդման կարիք կա, ու ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում պետք է աշխատանք իրականացնի: Իսկ հաշտություն փնտրելը Փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է, չլինելիք բան է: Երկուսուկես տարվա զարգացումները պետք է համոզեին մարդկանց, որ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, որովհետեւ նա խաբող է, բացառապես իր շահի հետեւից է գնում եւ իսկապես թքած ունի մեր ազգային արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանը աղանդավորների կողմից պատրաստված տեսանյութ է տարածում իր պաշտոնական էջում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=119996&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ