Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը բացում է գաղտնիքը

Ներքաղաքական

Իմ հետևից եկել են մարդիկ, ինձ հետ առանձնազրույց են ունեցել և ասել, որ ես կարող եմ շարժման ուղղությունը փոխել։ Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

«Հավաքը սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան։ Ասել են ինձ արդեն հասկացար` որ կառույցից ենք, սել եմ, որ վախենալու կառույցից եք, ասել են հա։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն»,-ասել է նա 

Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ իրեն առաջարկել են վերցնել շարժման առաջնորդությունը եւ բովանդակությունը փոխել:

«Խոսակցությունը դրա մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխել։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց ինձ տանեն Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմել է նա։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ին անհետացել էր, նրա ֆեյսբուքյան էջում հայտարարեցին,որ նրան առեւանգել են, սակայն իրավապահները հայտարերցին,ո ր բերման չեն ենթարկել: Մեկ օր անց նա հայտարարեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իր հետ որեւէ պայմանավորվածություն չի կարող լինել եւ ինքն իր ուղղուց չի շեղվելու

https://iravunk.com/sim/?p=286629&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը