Բարի գալուստ
Հայաստանի "Սահմանադրական Իրավունք Միություն" կուսակցությունը հիմնադրվել է 1989 թվականին։
Կուսակցությունը հանդիսանում է հայկական իրականության նորագույն ժամանակաշրջանի՝ 1988 թվականի ազգային զարթոնքից սկսած, քաղաքական դաշտի առաջնեկը և ստեղծման օրվանից իր անմնացորդ նվիրումն է բերել մեր անկախացող հայրենիքի կայացման գործնթացին։ Իր գործունեության ողջ ժամանակահատվածում կուսակցությունը ներկայացված է եղել և մասնակցել է Ազգային Ժողովի երեք գումարման աշխատանքներին։ Կուսակցությունը այսօր էլ շարունակում է իր որդեգրած քաղաքականութնունը՝ կարևորելով ազգային շահը իր ամենօրյա գործունեությամբ՝ պաշտոնաթերթ "Իրավունքով" և կուսակցության դիրքորոշումը արտահայտող այլ քաղաքական գործիքներով, շարունկում է հետամուտ լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության և այլ առաջադեմ միջազգային սկզբունքների ներդրման գործընթացին։
Կուսակցության նախագահն է Հայկ Բաբուխանյանը