o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումից սպասելիքները լավատեսական են

06.12.2019 11:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկովը հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումից սպասելիքները լավատեսական են

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջիկա հանդիպման հետ կապված Մոսկվան խիստ զուսպ լավատեսություն է ցուցաբերում ռուս-ուկրաինական հարաբերությունների կայացման հարցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Մեդվեդեւը հայտնել է ԵՏՄ ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուրդների արգելքի անհրաժեշտության մասին

«Այո, կա զուսպ լավատեսություն, շատ զուսպ: Երկու երկրների առաջնորդները բազմաթիվ անգամներ հեռախոսազրույց են ունեցել, սակայն դա կառուցողական շփում էր: Եթե նման կառուցողական խոսակցություն լինի նաև առանձին հանդիպման ժամանակ, դա կստեղծի նախադրյալներ ՝ երկու կողմերին մտահոգող հարցերում որոշումների հեշտ լուծումներ գտնելու համար»,- ասել է Պեսկովն ու հավելել, որ վաղ է խոսել այն մասին, թե կողմերն ինչպիսի եղանակով ընդհանուր փոխըմբռնման կհանգեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА