o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ վառել է ազգային ծննդյան տոնածառի լույսերը

06.12.2019 10:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ վառել է ազգային ծննդյան տոնածառի լույսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ վառել է ազգային ծննդյան տոնածառի լույսերը՝ երկրի մայրաքաղաքում մասնակցելով գրեթե հարյուրամյա տոնական ավանդույթին:

9-մետրանոց ծառը զարդարված է 50 հազար լուսատուներով եւ 450 հսկա սպիտակ աստղերով: Ազգային այգիների ծառայությունը Սպիտակ տնից հարավ նախագահական այգում ծառը տնկել է հոկտեմբերի վերջին: Տոնածառը շրջապատված է 56 փոքրաչափ տոնածառերով՝ զարդարված բոլոր նահանգների եւ տարածքների, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանի զարդաքանդակներով:

«Շնորհակալության» միջազգային օրը

Արդեն 97-րդ տարին անընդմեջ գործող նախագահը մասնակցում է ծննդյան տոնածառի լուսավորման արարողությանը: Այս տարի արարողության ժամանակ ելույթ են ունեցել  Ջեսի Ջեյմս Դեքերը, Սփենշի Բեյքերը, Քոլթոն Դիքսոնը, ВВС Max Impact ռոք խմբերը, Շեւել Շեփարդը, Տուսոնարից տղաների երգչախումբը, ԱՄՆ ծովային նվագախումբը եւ Արեւմտյան Թենեսիի երիտասարդական երգչախումբը:

Տոնածառի պաշտոնական լուսավորումն առաջին անգամ կատարվել է 1923 թվականին Ծննդյան տոների նախօրյակին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА