o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գեվորգ Պետրոսյան

05.12.2019 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գեվորգ Պետրոսյան

Իշխանության արածների և անելիքների մասին պետք է իշխանությունից հարցնել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են, ինչքանով նրա առաջ պարտավորություններ ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն, դրա համար էլ ասվում է թավշյա հեղափոխություն։ Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող և գնահատող հասարակություն ունենանք։ Իսկ այսօր հասարակության ներսում աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է», - համոզմունք հայտնեց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը հուսով է՝ այս իշխանության փոփոխությունը ևս անարյուն կլինի։

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ. Արմեն Աշոտյան

«Կարծում եմ՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Ոչ մի բան չենք կարող բացառել։ Կարող են լինել և՛ հերթական, և՛ արտահերթ ընտրություններ։ Իշխանությունը պետք է հիշի՝ ինչի համար է եկել, ինչ խոստումներ է տվել ժողովրդին», - ասաց պատգամավորը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА