o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.12.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք (դա հատկապես վերաբերում է ավագ սերնդի ընթերցողներին), որ դեռ սովետական տարիներին գոյություն ուներ խոսակցական հռետորական հարցադրում` «Դու մա՞րդ ես, թե՞ միլիցա»: Ինչքան էլ զարմանալի լինի, թեեւ միլիցիան վաղուց դարձել է ոստիկանություն, իսկ երիտասարդությունը հիմնականում տեղյակ էլ չէ, թե ինչ է նշանակում «միլիցիա», ոստիկանության բիրտ վարքագիծը Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող երիտասարդների նկատմամբ կրկին ակտուալացրել է այդ հարցադրումը: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, ոստիկանների գործողությունները պարունակել են նաեւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմ: Ըստ «Անտիֆեյք» կայքի մեր գործընկերների տարածած հայտարարության. «Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր ԻՇԽԱՆ ԽՈՍՐՈՎՅԱՆԻՆ: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին` ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել»: Իհարկե, լավ է, որ ոստիկանատանը շտապել են շտկել այդ ամոթալի դեպքը, բայց զարմանալով հանդերձ, չենք կարող չհարցադրել` իսկ բերման ենթարկողները պատասխանատվություն կրելո՞ւ են հանցակազմ պարունակող իրենց արարքի համար:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ բավականին զարմացրեց եւ ոստիկանական գործողությունը համակարգող երիտասարդ գնդապետ ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Շփվելով լրագրողների հետ` նա անգիր շարադրում էր Հայաստանի ստորագրած միջազգային կոնվենցիաների դրույթները: Դե ինչ, դրա առնչությամբ, ինչպես կասեր դպրոցական ուսուցիչը` ապրես, հինգ: Սակայն հարգարժան պարոնի ենթակաների գործողությունները այնքան զարմանալի են, որ սազական է երկուս գնահատականը: Ի՞նչ է նշանակում այդպես բիրտ ձեւով ասֆալտին փռել ցուցարարներին, այդ թվում եւ` աղջիկներին: Ի՞նչ է նշանակում բերման ենթարկվողին քնքշաբար խեղդելը, եւ վերջապես, ի՞նչ է նշանակում այն կադրը, թե ինչպես ոստիկաններից մեկը մի աղջկա «ձեռք» է գցում: Դժվար թե այդպիսի բաներ սովորացրած լինեն Ոստիկանական ակադեմիայում, կամ արեւմտյան դրամաշնորհներով կազմակերպված սեմինարների ժամանակ: Բայց լրիվ զարմանալի եւ նույնիսկ ծիծաղելի էր գնդապետի հետեւյալ պնդումը. «Մենք ոչ թե բռնություն ենք գործադրում, այլ ուժ ենք կիրառում»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Գագիկ Ծառուկյանի հայտարարության եւ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ցուցադրված սյուժեի շնորհիվ երեւանցիները տեղեկացան, որ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ոչ միայն ծաղրածու քաղաքապետ է, այլեւ արտերկրյա խոշոր ներդրումներ տապալող անշնորհք եւ անքաղաքավարի մարդ: Մինչ քաղաքապետարանը փորձում էր հերքել Ծառուկյանի ասածը, քաղաքապետի հետ կայացած հանդիպումից փակագծեր են բացել թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները: Ջաբեր եւ Ադել ալ Մարզուքի եղբայրները մանրամասներ են ներկայացրել հանդիպումից եւ հայտնել, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքապետարանում, եւ ո՞րն է եղել թագաժառանգի վրդովմունքի ու հիասթափության պատճառը: Իսկ նրանց պատմածով ստացվում է, որ քաղաքապետը նրանց անքաղաքավարի է ընդունել, իսկ հետո էլ պարզապես վռնդել կարճ, բայց կարեւոր հեռախոսազանգին պատասխանելու համար, եւ իրենք խորապես վիրավորված են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА