o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԱԽԿՈՏՆ Է

04.12.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԱԽԿՈՏՆ Է

Եվ այսպես, արդեն տեսանք առաջին նախադեպը, որ Արայիկ Հարությունյանի ազգապիղծ գործունեության դեմ բողոքող ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների դեմ բիրտ ուժ կիրառվեց: Ընդ որում, Ոստիկանություն բերման ենթարկվեցին միանգամից 24 երիտասարդներ: Ինչեւէ, մանրամասների մեջ շատ չխորանանք` քաղաքական անցուդարձին հետեւող ընթերցողը, անշուշտ, ամենը դիտել է «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Իսկ ուղիղ եթերների մեծագույն սիրահար «Ազատություն» ռադիոկայանը այդ իրադարձությունները եթեր տվեց շուրջ 3 ժամ ավելի ուշ: Դե, շատ ազնիվ, օպերատիվ եւ անաչառ են, քեռի Սեմի արեւ:

9:1 ՀԱՇՎՈՎ ՔԱՅԼՈՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 

ՆԻԿՈԼԻ ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՎԱԽԱՉԱՓԸ»

«ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը ուշագրավ հայտարարություն է տարածել. «Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018թ. ապրիլին ցույցերի ժամանակ այդ քանակի ոստիկանական զորք չի հանվել, որքան այսօր հանվեց դաշնակցական երիտասարդների դեմ»: Այս հայտարարությունը հատկապես ուշագրավ է նրանով, որ 2018-ի ապրիլին Նարեկ Մալյանը, լինելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտերիմներից, առավել քան քաջատեղյակ էր, թե ոստիկանական ինչպիսի ուժեր են օգտագործվել: Եվ այսպես, արձանագրենք` ընդամենը մի քանի տասնյակ երիտասարդների դեմ, ովքեր բարձրացրել են կոնկրետ ոլորտային խնդիրներ, եւ պահանջել կոնկրետ նախարարի հրաժարականը, Նիկոլը ավելի շատ ոստիկանական զորք է հանել, քան, այսպես ասած, «թալանչի եւ հանցագործ ՀՀԿ-ական ռեժիմը» փողոց էր հանել, երբ դրսում էին տասնյակ հազարավոր ցուցարարներ: Եզրակացությունը բավականին պարզ է` քայլոների կողմից այդքան դեմոնացված Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ժողովրդից վախենալու պատճառներ չունեին, իսկ «ժողովրդի վարչապետը» ահավոր վախենում է ոչ միայն ժողովրդից, այլեւ մի խումբ ակտիվ հայրենասեր երիտասարդներից: Եվ ինչո՞ւ է այդ աստիճանի ատամներով պաշտպանում մինչեւ վերջ վարկաբեկված, ազգուրացության եւ ԼԳԲՏ խորհրդանիշ դարձած Արայիկ Հարությունյանին` որովհետեւ այդ կերպարանքը Նիկոլի կարեւորագույն հենարանն է: Կարեւոր հենարան են նաեւ այն բոլոր դեգեներատիվ տարրերը, ում շահերի խանդավառ պաշտպան է այդ նախարարը: Ի դեպ, երիտասարդների դեմ բիրտ ուժ կիրառող ոստիկանները նաեւ ակամա մատնեցին, որ հրահանգավորվել են դիմել ցանկացած միջոցների: Այսպես, այսպիսի կուրիոզ` որ ոստիկանը ցուցարարին ասի «հիմա կթքեմ քո վրա», մեկ այլ վայ-իրավապահ էլ նշի, որ հարկ եղած դեպքում ցուցարար էլ կսպանեն: Դա էլ է քայլոների վարչախմբի անասնական վախի ակնհայտ ցուցանիշը:  

ԹԱՎՇԻՍՏ-ՓԱՇԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

 

ԿԼՈՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ԼՀԿ-Ի «ԿԼԱՍԻԿ ՑԱՎԸ ՏԱՆԵԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿԸ

Արայիկ Հարությունյանից ոչ պակաս, եթե ոչ առավել, պայթյունավտանգ հենարան է եւ ծաղրածու քաղաքապետ Հայկ Մարությանը: Օրինականացվածի տեսք ունեցող եւ հանրությանը հայտնի դարձած կոռուպցիոն սխեման` «կամազներ» շինթույլտվության դիմաց, հղի է առավել քան վտանգավոր հետեւանքներով: Դրանով անգամ դատախազությունն է հետաքրքրվել, իսկ ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երբեւէ «թաց տեղ պառկող» չի եղել: Իսկ Հայկ Մարությանի հանգամանքը երեւանցիների տրամադրության վրա ազդող կարեւորագույն գործոն է: Չէ՞ որ հենց Նիկոլի հորդորով մի տարի առաջ երեւանցիները այդպիսի ֆանտաստիկ տոկոսով, կոպիտ ասած` «պոլի փետ» են ընտրել որպես քաղաքապետ: Եվ հիմա Հայկոն դարձել է Նիկոլի աքիլլեսյան գարշապարը: Եվ այդ պատճառով Նիկոլն իրեն պատռում է` այդ թյուրիմացությանը քաղաքապետի աթոռին պահելու համար: Որովհետեւ, անկախ նրանից, թե ինչպես է մայրաքաղաքին հրաժեշտ տալու Հայկոն` Նիկոլի հրամանով հրաժարական ներկայացնելով, թե քննչական մարմիններից արտերկրում թաքնվելով, արդյունքը լինելու է նույնը: Այն է, որ Նիկոլի երաշխիքով մեկ տարի առաջ ընտրել են բացարձակ ապաշնորհ, բայց միաժամանակ ֆանտաստիկ ընչաքաղց կոռուպցիոների, որի համեմատությամբ «նախկին ռեժիմի» կաշառակերները միամիտ երեխաներ են: Իսկ երեւանցիների հիասթափությունը, որը պայթյունի տեսքով կարող է արտահայտվել, Նիկոլի համար մահացու է: Քանզի սեփական սխալ ընտրության զայրույթը, երեխայի պես խաբված լինելու զայրույթը երեւանցիները բուռն կերպով թափելու են հենց Նիկոլի գլխին: Ու այդ դեպքում ոչ մի ոստիկանական ուժ եւ անգամ «տանկերի թրթուրների տակ ճզմելու» երբեմնի սպառնալիքի իրագործման փորձը վայ-դիկտատորիկին օգնել չեն կարողանալու: Ի դեպ, քաղաքապետարանի կոռուպցիոն սկանդալը բավականին թեժ է պահում ԼՀԿ-ն, որի «կլասիկ ցավը տարել» էր Գագիկ Ծառուկյանը: ԱԺ-ում էլ Էդմոն Մարուքյանի խմբակցությունը  այլեւս իրեն չի պահում անշառ գրպանային ընդդիմության պես: ԼՀԿ-ականները արդեն մրցում են ԲՀԿ-ի հետ, թե ով ավելի ակտիվ ձեւով կխոտանի այնպիսի աղբանոցային նախագիծը, ինչպիսին է ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի գնալու դիմաց քաղաքական կաշառք առաջարկելու մասին օրենքը: Դե, «կլասիկները» լավ էլ հոտն առել են, որ Նիկոլը «էսօր-էգուց» է

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՆԻԿՈԼԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԱՎԵՐԸ

Մինչ ամբողջ համացանցը հռհռում էր Նիկոլի այն կադրերի վրա, ուր «գերագույն գլխավոր» վայ-հրամանատարը մարտական զենքերն այնպես էր պահում, որ նրա փոխարեն ամաչում էին դպրոցում ռազմագիտության դասեր անցած աղջիկները, տեղի ունեցան ոչ այնքան տեսանելի, սակայն տագնապահարույց գործընթացները: Այսպես, հայրենասիրության թմայով դիմելով զինվորներին, նա որպես հայրենիք թվարկեց ամեն ինչը, բացի հայրենի հողից: Ասինքն` դա տիպիկ հողատուի, ընդ որում` խորամանկ հողատուի ելույթ էր: Իսկ Ստեփանակերտում նա Բակո Սահակյանի հետ հանդիպել է Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչներ` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ թեկնածուները, փորձագետների վկայությամբ, միանգամից ստանում են Նիկոլի դրածո լինելու կասկածյալի կարգավիճակ: Ու դա հատկապես վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ով հասցրել էր հրապարակավ դրածոյի երդում տալ` Նիկոլին կասկածի տակ դնողներին որակելով որպես դավադիրներ: Այս համատեքստում հատկապես ընդգծվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ում Նիկոլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը որակել էր այսպես. «ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Հայաստանի վարչապետի համար կարեւոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

Դրան արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրասենյակը. «Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել. Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է` Նիկոլ Փաշինյանի համար: Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է»: 

Եվ ամենակարեւորը` հայտարարության եզրափակիչ մասը. «Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, նրանից հանրության` արդեն կայծակնային տեմպերով հիասթափությունը ցույց է տալիս` շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի համար ընդունելի կամ այսպես ասած` «սրտի թեկնածուն» չեմ: Դա էլ ավելի է մեծացնում իմ հաջողության շանսերը»:

«ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА